[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԱՌՈՂՋ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ար­ցա­խի բռնց­քա­մար­տի ֆե­դե­րա­ցիա­յի 8 մար­զիկ Երևա­նում մաս­նակ­ցել է ՀՀ բռնց­քա­մար­տի ա­ռաջ­նու­թյա­նը։ Ար­ցախ­ցի պա­տա­նի մար­զու­հի­ներ՝ Օք­սան­նա Հո­վա­կի­մյա­նը /38 կգ/ և Ադ­րի­նե Պետ­րո­սյա­նը /62 կգ/ գրա­վել են 2-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղե­րը։ Այս մա­սին ՛՛Ա­զատ Ար­ցախ՛՛-ի թղ­թակ­ցի հետ զրույ­ցում հայտ­նեց Ար­ցա­խի բռնց­քա­մար­տի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Կա­րեն Ա­վե­տի­սյա­նը։

Ներ­կա­յաց­նե­լով Ար­ցա­խի բռնց­քա­մար­տի ֆե­դե­րա­ցիա­յի գոր­ծու­նեու­թյունն ու ձեռք­բե­րում­նե­րը՝ Կա­րեն Ա­վե­տի­սյա­նը տե­ղե­կաց­րեց, որ այն գոր­ծում է 2018 թվա­կա­նից, նախ­քան պաշ­տո­նա­կան գրան­ցում ստա­նալն էլ խմ­բակ­ներ գոր­ծում էին։ Տա­րի­նե­րի ըն­թաց­քում մար­զիչ­նե­րի քրտ­նա­ջան աշ­խա­տան­քը պսակ­վել է հա­ջո­ղու­թյամբ։ Ար­ցա­խի բռնց­քա­մար­տիկ­նե­րը բազ­մա­թիվ մր­ցա­շա­րե­րի ու հու­շամր­ցա­շա­րե­րի են մաս­նակ­ցել, տար­բեր խրա­խու­սա­կան մր­ցա­նակ­նե­րի ու պատ­վոգ­րե­րի ար­ժա­նա­ցել, չեմ­պիոն­ներ դար­ձել։
Նախ­քան ան­ցած տար­վա ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն ու տե­ղա­հա­նու­թյու­նը, ֆե­դե­րա­ցիան Հադ­րութ քա­ղա­քում անց է կաց­րել հու­շամր­ցա­շա­րեր՝ նվիր­ված Ար­ցա­խի հե­րոս Ա­շոտ /Բե­կոր/ Ղու­լյա­նի ու ան­վա­նի բռնց­քա­մար­տիկ Ա. Բա­րե­յա­նի հի­շա­տա­կին։
Ներ­կա­յում բռնց­քա­մար­տի խմ­բակ­ներ է հա­ճա­խում շուրջ 320 մար­զիկ՝ տար­բեր բնա­կա­վայ­րե­րից։ Ստե­փա­նա­կեր­տում գոր­ծում է 5 խմ­բակ, Մար­տա­կեր­տում, Ճար­տա­րում՝ 2-ա­կան խմ­բակ­ներ։
Խմ­բակ­ներ էին գոր­ծում նաև Շու­շիում, Հադ­րու­թում ու Շե­խե­րում։ Շու­շիի մար­զա­կան խմ­բա­կի սա­նե­րի մի զգա­լի մասն այժմ պա­րա­պում է Ստե­փա­նա­կեր­տում, մյուս­նե­րը՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում։ Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Կար­միր Շու­կա­յի խմ­բա­կա­վար-մար­զիչ Մհեր Ա­թա­յա­նը վի­րա­վո­րում է ստա­ցել, ներ­կա­յումս նա ա­պա­քին­ման փու­լում է և ա­ռա­ջի­կա­յում կվե­րա­դառ­նա ու կշա­րու­նա­կի մարզ­չա­կան աշ­խա­տան­քը։ Մ. Ա­թա­յա­նի սա­նե­րը ներ­կա­յումս ժա­մա­նա­կա­վոր պա­րա­պում են Ճար­տա­րի սպորտ­դպ­րո­ցում։ Մար­տա­կեր­տի խմ­բակ է հա­ճա­խում շուրջ 18 մար­զիկ։ Այս տար­վա հու­նի­սի 22-ին, մոսկ­վաբ­նակ բա­րե­րար, կա­րա­տեի մար­զիչ Ար­թուր Բա­բաևի և բա­րե­րար Վռամ Կո­ցի­նյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ, Մար­տա­կերտ քա­ղա­քի բռնց­քա­մար­տի խում­բը վե­րա­զին­վել է նոր մար­զա­գույ­քով։ Բա­րե­րար­նե­րի և նրանց մոսկ­վաբ­նակ ըն­կեր­նե­րի օգ­նու­թյամբ ու ա­ջակ­ցու­թյամբ՝ վեր­ջերս Ար­ցա­խի տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րի հա­մար ու­ղարկ­վել են նաև ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան պա­րա­գա­ներ։
Ար­ցա­խի բռնց­քա­մար­տի ֆե­դե­րա­ցիա­յի անձ­նա­կազ­մի և իր ա­նու­նից ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նե­լով բա­րե­րար­նե­րին, ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Կա­րեն Ա­վե­տի­սյա­նը նշեց, որ մար­զա­կան նոր գույ­քի առ­կա­յու­թյու­նը մար­զիկ­նե­րի հա­մար խթա­նիչ ու նպաս­տող գոր­ծոն է՝ հան­րա­պե­տա­կան ու մի­ջազ­գա­յին ա­ռաջ­նու­թյուն­նե­րում լավ ար­դյունք­ներ գրան­ցե­լու ճա­նա­պար­հին։
Մար­տա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի բռնց­քա­մար­տի խմ­բա­կը վեր­սկ­սել է դա­դա­րեց­ված մար­զում­նե­րը։
Պա­րապ­մունք­նե­րը անց են կաց­վում մար­զիչ Գուր­գեն Խա­չատ­րյա­նի կող­մից։
Ար­ցա­խի բռնց­քա­մար­տի ֆե­դե­րա­ցիա­յի և նրան սա­տա­րող բա­րե­րար­նե­րի նպա­տակն է հա­մախ­մբ­վել ա­ռողջ գա­ղա­փա­րի շուրջ, լի­նել ա­մուր ու ան­սա­սան ու չեր­կն­չել դժ­վա­րու­թյուն­նե­րից, չհան­ձն­վել՝ գլ­խա­վոր ա­ռա­քե­լու­թյու­նը դարձ­նե­լով մի­ջազ­գա­յին մր­ցա­հար­թակ­նե­րում հա­յոց Ե­ռա­գույ­նը պատ­վով ծա­ծա­նե­լը։