ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ, ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԱՂՎԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի

Հու­լի­սի 8-ին տե­ղի ու­նե­ցավ ԱՀ ԿԳՄՍ և Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րի հա­մա­տեղ կազ­մա­կեր­պած ՙԱս­պետ՚ ռազ­մա­մար­զա­կան ճամ­բա­րի պաշ­տո­նա­կան բա­ցու­մը: Ար­դեն 12 տա­րի է, ինչ գոր­ծում է նա­խա­զո­րա­կո­չա­յին պա­տա­նի­նե­րի հա­մար նա­խա­տես­ված այս ճամ­բա­րը: Նպա­տա­կը պա­տա­նի­նե­րի նա­խա­զո­րա­կո­չա­յին պատ­րաս­տու­թյան ի­րա­կա­նա­ցումն է, ո­րը նե­րա­ռում է ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան, զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան նա­խա­պատ­րաստ­ման, ֆի­զի­կա­կան ա­ռող­ջու­թյան ամ­րապ­նդ­ման, ա­ռօ­րյա հան­գս­տի կազ­մա­կերպ­ման աշ­խա­տանք­ներ:

Ճամ­բա­րի կազ­մա­կերպ­չա­կան աշ­խա­տանք­ներն ան­մի­ջա­կա­նո­րեն դր­ված են ԿԳՄՍՆ ՆԶՊ և ար­տադպ­րո­ցա­կան ծրագ­րե­րի վար­չու­թյան վրա: Ինչ­պես տե­ղե­կաց­րեց բաժ­նի պետ Ար­մեն Պետ­րո­սյա­նը, ճամ­բա­րը մեկ­նար­կել է հու­լի­սի 5-ին և ե­րեք հեր­թա­փո­խով տևե­լու է մինչև հու­լի­սի 31-ը: Ա­ռա­ջին հեր­թա­փո­խում ընդգրկվել են Ստե­փա­նա­կեր­տի և այս­տեղ տե­ղա­կայ­ված Շու­շիի ու Հադ­րու­թի հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի 10-րդ դա­սա­րան­նե­րի տղա­նե­րը: Երկ­րորդ և եր­րորդ հեր­թա­փոխ­նե­րում կմաս­նակ­ցեն Մար­տա­կեր­տի և Մար­տու­նու շր­ջան­նե­րի ու տե­ղա­հան­ված բնա­կա­վայ­րե­րի պա­տա­նի­նե­րը:
Ճամ­բա­րի պետ, Ստե­փա­նա­կեր­տի հ. 9 դպ­րո­ցի զին­ղեկ` մա­յոր Ար­սեն Հա­րու­թյու­նյանն ա­սաց, որ ճամ­բա­րի օր­վա կար­գա­ցու­ցա­կը մո­տեց­ված է զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան նոր­մե­րին: Պլա­նա­վոր­ված են նաև գործ­նա­կան հրաձ­գու­թյուն, ձեռ­նա­մար­տի պա­րապ­մունք­ներ: Ճամ­բա­րի աշ­խա­տանք­նե­րում ընդգրկված են ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ո­րոնք ծա­նո­թաց­նե­լու են տվյալ ու­ժա­յին կա­ռույ­ցի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին և այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կին հա­մա­հունչ ուղ­ղու­թյուն ու խոր­հուրդ­ներ են տա­լու:
Ճամ­բարն ու­նի մր­ցա­նա­կա­յին ֆոնդ` ռազ­մա­մար­զա­կան մր­ցում­նե­րում և մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րում աչ­քի ըն­կած ճամ­բա­րա­կան­նե­րին պարգևատ­րե­լու հա­մար:
ՙԱս­պետ՚-ի բաց­մա­նը ներ­կա էր ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը:
ՙՄարդ­կա­յին գոր­ծե­րում ա­մե­նաան­բա­սի­րը հայ­րե­նի­քը սի­րելն ու նրան նվիր­վելն է: Հա­մոզ­ված եմ, որ այդ սե­րը ձեր մեջ կա, և դուք ա­վե­լի եք սի­րե­լու մեր եր­կի­րը, ա­վե­լի միաս­նա­կան եք դառ­նա­լու, բռուն­ցք­վե­լու եք, լի­նե­լու եք հա­յոց բա­նա­կի հե­նա­րա­նը՚,-իր ող­ջույ­նի խոս­քում նշեց նա­խա­րա­րը:
ԱՀ ՊՆ ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան և հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ կա­պե­րի բաժ­նի պետ` գն­դա­պետ Մխի­թար Ավ­շա­րյա­նը, ող­ջու­նե­լով ճամ­բա­րա­կան­նե­րին, ա­սաց, որ ճամ­բա­րում ձեռք բե­րած ըն­կե­րու­թյու­նը շա­րու­նակ­վում է բա­նա­կում, մար­տի դաշ­տում. ըն­կե­րը ըն­կե­րո­ջը չի թող­նում ոչ մի դեպ­քում:
ՙԱս­պետ-2021՚-ին բա­րի երթ մաղ­թեց Աֆ­ղանս­տա­նի պա­տե­րազ­մի վե­տե­րան­նե­րի միու­թյան ՀԿ վար­չու­թյան ան­դամ Շի­րակ Զա­քա­րյա­նը:
ՙԱս­պետ՚ ճամ­բա­րին մաս­նակ­ցե­լը ա­նար­դյունք չի անց­նի: Եր­կու-ե­րեք տա­րի հե­տո այս պա­տա­նի­նե­րը կհա­մալ­րեն ՊԲ շար­քե­րը` հո­գե­պես, ֆի­զի­կա­պես և զին­վո­րա­կան կյան­քին նա­խա­պատ­րաստ­ված. մեզ հետ զրույ­ցում այս հա­մոզ­մուն­քը ար­տա­հայ­տե­ցին ճամ­բա­րա­կան­ներ Ա­րամ Պի­լի­յա­նը, Դա­վիթ Գո­տա­նյա­նը, Վազ­գեն Մկրտ­չյա­նը:
Թե մի քա­նի օր­վա ըն­թաց­քում ինչ հմ­տու­թյուն­ներ են ձեռք բե­րել պա­տա­նի­նե­րը, ներ­կա­նե­րը հա­մոզ­վե­ցին ար­տադպ­րո­ցա­կան ծրագ­րե­րի բաժն պետ Ար­մեն Պետ­րո­սյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ ճամ­բա­րա­կան­նե­րի ձեռ­նա­մար­տի ցու­ցադ­րա­կան ե­լույթ­նե­րից:
ՙԱս­պետ՚-ին հա­մեր­գա­յին ծրագ­րով այ­ցե­լել էին Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի տան սա­նե­րը` տնօ­րեն Ռա­ֆա­յել Ա­վա­նե­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ: Ճամ­բա­րի հան­դի­սա­վոր բա­ցու­մը եզ­րա­փակ­վեց միաս­նա­կան շուրջ­պա­րով: