[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՅՍ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԵՋ ԿԱ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ, ՈՒԺ ԵՎ ՀԱՐԱՏԵՎԵԼՈՒ ԿԱՄՔ՚

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Ինչ­պես տե­ղե­կաց­րել ենք, Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բա­ժի­նը հու­լի­սի 5-12-ը Ար­ցա­խում անց է կաց­րել ՙԴի­զա­կի գույ­ներ՚ նկար­չա­կան հեր­թա­կան` 4-րդ սիմ­պո­զիու­մը, որն ա­վարտ­վեց Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան պատ­կե­րաս­րա­հում` մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում ար­ված գոր­ծե­րի ցու­ցադ­րու­թյամբ ու փակ­ման ա­րա­րո­ղու­թյամբ: Սկ­սած 2017 թվա­կա­նից, բա­ժինն ա­մեն տա­րի կազ­մա­կեր­պել է նշյալ նկար­չա­կան սիմ­պո­զիու­մը Հադ­րու­թի շր­ջա­նում՝ տա­րեց­տա­րի ընդ­լայ­նե­լով մաս­նա­կից նկա­րիչ­նե­րի ու եր­կր­նե­րի շր­ջա­նա­կը,- իր ե­լույ­թում ա­սաց բաժ­նի վա­րիչ Ե­րա­զիկ Հայ­րի­յա­նը:

Չնա­յած պա­տե­րազ­մից հե­տո կրած ծանր կո­րուստ­նե­րին, մեծ դժ­վա­րու­թյուն­նե­րին` բաժ­նի աշ­խա­տող­նե­րը ո­րո­շե­ցին ա­վան­դույ­թը չխախ­տել և 2021-ին կազ­մա­կեր­պել սիմ­պո­զիու­մը,- շեշ­տում է Ե. Հայ­րի­յա­նը: Ի դեպ, նշում է նա, նկար­չա­կան սիմ­պո­զիում­նե­րի ժա­մա­նակ ստեղծ­վել է ա­վե­լի քան 150 աշ­խա­տանք, ո­րից փրկ­վել են 26-ը, քա­նի որ դրանք գտն­վում էին Մոսկ­վա­յում: ՙՍիմ­պո­զիու­մը,- շեշ­տում է բաժ­նի վա­րի­չը,- հե­ռան­կա­րա­յին նա­խա­գիծ էր և՜ զբո­սաշր­ջու­թյան, և՜ ար­վես­տի զար­գաց­ման տե­սան­կյու­նից: Այն հնա­րա­վո­րու­թյուն էր տա­լիս աշ­խար­հի տար­բեր ան­կյուն­նե­րից ժա­մա­նած մարդ­կանց ծա­նո­թաց­նել Դի­զակ աշ­խար­հին, իսկ կտավ­նե­րի մի­ջո­ցով ներ­կա­յա­նալ ինչ­պես մեր երկ­րում, այն­պես էլ սահ­ման­նե­րից դուրս: 2020թ պա­տե­րազ­մի հետևան­քով Հադ­րու­թի շր­ջանն ան­ցավ Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ: Կտավ­նե­րի մեծ մա­սը մնաց Հադ­րու­թում: Փրկ­ված 26 կտավ­ներն այժմ մշ­տա­կան ցու­ցադ­րու­թյան են ներ­կա­յաց­ված Երևան քա­ղա­քում՝ ՙԴԻ­ԶԱԿ ԱՐՏ՚ մշա­կու­թա­յին կենտ­րո­նում: Այդ կտավ­նե­րով ո­գեշ­նչ­վե­ցինք և կր­կին ե­ռան­դով լծ­վե­ցինք մեր գոր­ծին՚:
Այս ան­գամ սիմ­պո­զիու­մին մաս­նակ­ցել է 18 նկա­րիչ: Նրանք մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում ստեղ­ծել են 67 գործ (յու­ղա­ներկ), ո­րոնք ար­տա­ցո­լում են Ստե­փա­նա­կեր­տում, Մար­տու­նու, Աս­կե­րա­նի, Մար­տա­կեր­տի շր­ջան­նե­րի գյու­ղեր այ­ցե­լու­թյան տպա­վո­րու­թյուն­ներն ու մտո­րում­նե­րը: Բո­լոր կտավ­նե­րը, որ­պես նվեր, կհան­ձն­վեն Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նին և մշ­տա­կան ցու­ցադ­րու­թյան կներ­կա­յաց­վեն ՙԴԻ­ԶԱԿ ԱՐՏ՚ մշա­կու­թա­յին կենտ­րո­նում:
Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը, մայ­րա­քա­ղա­քի ար­վես­տա­սեր հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ու­սա­նող­ներ: Ցու­ցադ­րու­թյու­նը գրա­վեց նկար­նե­րի ինք­նա­տի­պու­թյամբ և ո­ճե­րի զա­նա­զա­նու­թյամբ:
Ե. Հայ­րի­յա­նը խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նեց նկա­րիչ Գևորգ Ըն­ծա-Բա­բա­խա­նյա­նին, ում գա­ղա­փա­րով, նա­խա­ձեռ­նու­թյամբ ու ե­ռան­դով ծնունդ ա­ռավ ա­ռա­ջին սիմ­պո­զիու­մը: Գ. Ըն­ծա-Բա­բա­խա­նյանն իր հեր­թին շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց Ե. Հայ­րի­յա­նին` շեշ­տե­լով, որ ան­ձամբ նրա և բաժ­նի բո­լոր աշ­խա­տող­նե­րի կող­մից ան­նա­խա­դեպ ե­ռանդ ու ջանք էր ցու­ցա­բեր­վում` նա­խա­գի­ծը կյան­քի կո­չե­լու: Անդ­րա­դառ­նա­լով Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մի հետևան­քով ստա­ցած ծանր կո­րուստ­նե­րին` նկա­րի­չը հա­մոզ­մունք հայտ­նեց, որ եր­կի­րը կկա­րո­ղա­նա պայ­քա­րել ու նո­րից ոտ­քի կանգ­նի: Իր գոր­ծըն­կեր­նե­րին շնոր­հա­վո­րեց և ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­ջո­ղու­թյուն­ներ մաղ­թեց նկա­րիչ Հո­վիկ Գաս­պա­րյա­նը, ով կարևո­րում է տար­բեր սե­րունդ­նե­րի ար­վես­տա­գետ­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը մեկ հար­թա­կում: Խո­սե­լով նկար­չի ու նրա դժ­վար ճա­նա­պար­հի մա­սին` նա հաս­տա­տեց, որ նկար­չի կո­չու­մը հենց տա­ռա­պան­քով ստեղ­ծա­գոր­ծելն է և հենց դա է տա­նում մար­դուն ո­գու հաղ­թա­նակ­նե­րի:
ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը իր ե­լույ­թում ան­չափ կարևո­րեց ՙԴի­զա­կի գույ­ներ՚ նկար­չա­կան սիմ­պո­զիու­մի կազ­մա­կեր­պու­մը հետ­պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում: ՙՄենք մշա­կու­թաս­տեղծ ազգ ենք՚,- հա­մոզ­ված է նա­խա­րա­րը` հա­վատ ներ­շն­չե­լով, որ հաս­նե­լու ենք այն հան­գր­վա­նին, ո­րի մա­սին յու­րա­քան­չյուրն այս­տեղ մտա­ծում ու ե­րա­զում է: ՙԱյս սիմ­պո­զիու­մի մեջ կա գե­ղեց­կու­թյուն, ուժ և հա­րատևե­լու կամք,-ա­սաց նա­խա­րա­րը` իր հեր­թին խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նե­լով ան­ձամբ Ե. Հայ­րի­յա­նին, բաժ­նի աշ­խա­տող­նե­րին, նկա­րիչ­նե­րին` բո­լո­րին հա­վատ ներ­շն­չե­լու հա­մար: Վեր­ջում նախարարը նկա­րիչ­նե­րին հանձ­նեց պատվոգրեր ու հու­շան­վեր­ներ: