[ARM]     [RUS]     [ENG]

ԾՐԱ­ԳԻ­ՐԸ ԳՈՐ­ԾՈ­ՂՈՒ­ԹՅԱՆ ՄԵՋ. ՀԱ­ՋՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐՆ Ա­ՎԵ­ԼԻ ՔԱՆ ՏԵ­ՍԱ­ՆԵ­ԼԻ ԵՆ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

ՙԵս՚ կր­թա­կան ծրա­գիրն ար­դեն փոր­ձաշր­ջան է ան­ցել, կան գրանց­ված հա­ջո­ղու­թյուն­ներ: Մեր զրույ­ցը ծրագ­րի հե­ղի­նակ Ա­շոտ Ա­վա­նե­սյա­նի հետ նպա­տակ ու­նի ներ­կա­յաց­նել ի­րա­կա­նաց­ված և ըն­թա­ցիկ աշ­խա­տանք­նե­րը, ինչ­պես և առ­նչ­վող այլ հար­ցեր։

-Ինչ­քա­նո՞վ է կարևոր ՙԵս՚ կր­թա­կան ծրա­գի­րը։
-21-րդ դա­րում տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գա­ցումն ա­մեն ին­չի հիմ­քում պի­տի տես­նենք: Սա շար­ժիչ ուժն էր, որ­պես­զի ես սկ­սեմ մտա­ծել ծրագ­րի, կր­թա­կան կոն­ցեպ­տի ստեղծ­ման մա­սին։ Կար գա­ղա­փար, կա­յին գա­ղա­փա­րա­կից­ներ, մնում էր գտ­նել նվի­րա­տու­ներ` գա­ղա­փա­րը կյան­քի կո­չե­լու հա­մար։ Կր­թա­կան հա­մա­կար­գում խն­դիր ու­նենք. բա­զա­յին գի­տե­լիք­նե­րը, հատ­կա­պես ֆուն­դա­մեն­տալ ա­ռար­կա­նե­րից, բա­վա­կա­նին թույլ են։ Ա­շա­կեր­տը դպ­րո­ցում նս­տած չի կա­րող ի­մա­նալ իր գի­տե­լիք­ներն ար­դիա­կա՞ն են, թե ոչ։ Իսկ ծրա­գիրն ու հե­տա­գա նրանց գոր­ծու­նեու­թյունն այդ հնա­րա­վո­րու­թյու­նը տա­լիս են։
Մեզ պետք է լավ դպ­րոց, ո­րով­հետև իմ դի­մաց նս­տում է ա­շա­կերտ, ով ու­նի հրա­շա­լի ու­ղեղ, բարձր ին­տե­լեկտ, շատ ա­րագ յու­րաց­նում է նյու­թը, ո­րը տրա­մադր­վում է, կա­րող է լու­ծել շատ բարդ խն­դիր ու այդ լուծ­ման ճա­նա­պար­հին կա­րող է պատ­կե­րա­ցում չու­նե­նալ մա­թե­մա­տի­կա­կան հնարք­նե­րի մա­սին։ Մեր ծրա­գի­րը ա­վան­դա­կան հա­մա­կարգ չէ, ար­տադպ­րո­ցա­կան ու­սու­ցում է, ու այս­տեղ մա­թե­մա­տի­կա­կան գի­տե­լիք­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը խան­գա­րում է, ին­չի պատ­ճա­ռով շատ լուրջ ար­դյունք­ներ չենք կա­րող ստա­նալ։ Ինչ սո­վո­րեց­նում ենք՝ ա­ռանց մա­թե­մա­տի­կա­յի, ֆի­զի­կա­յի լուրջ ար­դյունք չի կա­րող տալ։
-Ինչ­պե՞ս եք կազ­մա­կեր­պում ծրագ­րով ու­սու­ցու­մը։
-Մեր ու­սու­ցու­մը կազ­մա­կերպ­վում է ե­րեք փու­լով։
Ա­ռա­ջին փու­լը բո­լո­րի հա­մար ընդ­հա­նուր է, ո­րի ար­դյուն­քում կողմ­նո­րո­շում են ստա­նում մաս­նա­կից­նե­րը։ Խն­դիր ենք տա­լիս ա­շա­կեր­տին, ո­րի լուծ­ման ու­ղին նա ինքն է տես­նում, և այն կոչ­վում է բա­ցա­հայ­տում։ 1-2 ա­միս դա­սըն­թաց­ներ են անց­նում, ու­սում­նա­սի­րում, ին­չը ընտ­րու­թյան և կողմ­նո­րոշ­ման հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս։
Երկ­րորդ փու­լի դե­րը մաս­նա­գի­տու­թյուն տալն է, ո­րը կոչ­վում է հմ­տա­ցում։ Նախ՝ մա­կար­դա­կի ու­սու­ցում է։ Ար­դյուն­քում սո­վո­րողն ու­նի մաս­նա­գի­տու­թյուն, գի­տե­լիք և փորձ։
Եր­րորդ փու­լի սո­վո­րողն այդ եր­կու փու­լերն ան­ցած ա­շա­կերտ­ներն են, նպա­տա­կը՝ նաև նրանց միա­վո­րե­լը։
Կր­թու­թյան ընդ­հա­նուր տևո­ղու­թյու­նը կազ­մում է 3-5 տա­րի՝ կախ­ված ընտ­րած ուղղ­վա­ծու­թյու­նից և մաս­նա­գի­տու­թյու­նից, բար­դու­թյու­նից։ Այս տա­րի ա­վե­լա­ցել է նաև ՙԹվա­յին մար­քե­թինգ՚ մաս­նա­գի­տու­թյու­նը։ Ծրագ­րի շր­ջա­նա­վարտ են հա­մար­վում 2-րդ փու­լը հաղ­թա­հա­րած սա­նե­րը։ Այս փու­լում տա­լիս ենք հիմ­նա­կան գի­տե­լիք­նե­րը՝ հե­տա­գա­յում աշ­խա­տե­լու հա­մար։
-Ի՞նչ ու­նեք ար­դյուն­քում։
- Մեր պա­րա­գա­յում հիմ­նա­կա­նում ա­ռա­ջին փու­լը շր­ջան­ցել ենք ու ան­ցած տա­րի սկ­սել ենք աշ­խա­տել 4 սո­վո­րո­ղի հետ միան­գա­մից 2-րդ փու­լում, կա­տար­վում է մաս­նա­գի­տու­թյան յու­րա­ցում ու հմ­տա­ցում։ Բայց, ցա­վոք, կո­րո­նա­վի­րուսն ու պա­տե­րազ­մը խան­գա­րե­ցին, կար նաև տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյան խն­դիր։ 3-րդ փու­լի 4 ա­շա­կերտ Հա­ղոր­տիում ար­դեն մաս­նա­գի­տու­թյուն ու­նեն և կա­րող են աշ­խա­տել։ Սկս­նակ­նե­րը պետք է աշ­խա­տեն փոր­ձա­ռու­նե­րի հետ։ Փու­լի ի­մաս­տը հետևյալն է. մենք ա­պա­հո­վում ենք ա­մեն ին­չով՝ տեխ­նի­կա­կան մի­ջոց­ներ, պայ­ման­ներ, ին­տեր­նետ կապ։ Ո­լոր­տում ՙմեն­թոր՚ հաս­կա­ցու­թյուն կա՝ փոր­ձա­ռու մարդ, ով սկս­նա­կի հա­մար հան­դի­սա­նում է կո­պիտ ա­սած՝ դա­յակ։ Մաս­նա­գե­տի ա­ջակ­ցու­թյու­նը տվյալ դեպ­քում սկս­նա­կի հա­մար պար­տա­դիր է։
Շատ կարևոր են գործ­նա­կան կա­պե­րը՝ պատ­վի­րա­տու­նե­րի և ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի հետ։ Մոտ մեկ տա­րի ա­մեն ինչ ար­վել է, որ­պես­զի թի­մը կա­յա­նա որ­պես ա­ռան­ձին ըն­կե­րու­թյուն։
2019թ. սեպ­տեմ­բե­րից, հե­ռա­վար կր­թու­թյու­նը երբ գոր­ծո­ղու­թյան մեջ է դր­վել, մեր աշ­խա­տան­քը մեծ ա­ջակ­ցու­թյուն էր կր­թա­կան հա­մա­կար­գին։ Հե­ռա­վար կր­թու­թյանն անց­նե­լու ժա­մա­նակ այն գյու­ղե­րում, որ­տեղ ա­շա­կերտ­ներ ու­նենք, խն­դի­րը չի ե­ղել։ Հա­ղոր­տի, Մուշ­կա­պատ, Խնու­շի­նակ, հի­մա ար­դեն Բեր­դա­շեն հա­մայ­նք­նե­րում ու­սու­ցիչ­նե­րի կար­ճատև վե­րա­պատ­րաս­տում ենք կազ­մա­կեր­պել, ստեղ­ծել հա­մա­կարգ՝ աշ­խա­տանք­նե­րը կազ­մա­կեր­պե­լու և վե­րահս­կե­լու հա­մար՝ ստո­րին օ­ղա­կից մինչև վե­րին օ­ղակ՝ նա­խա­րա­րու­թյուն։ 2020թ. սեպ­տեմ­բե­րի սկզ­բին, շր­ջա­նի դպ­րոց­նե­րի մե­կա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի` գոր­ծիք­նե­րին տի­րա­պե­տե­լու հմ­տու­թյուն­ներ ենք տվել։ Հա­մա­կար­գը ստեղ­ծել ենք ար­դեն իսկ այդ պա­հին։ Պա­տե­րազ­մը, սա­կայն, խան­գա­րել է։ Ցան­կա­ցած պա­հի, երբ հե­ռա­վար ու­սուց­ման հարց դր­վի, շր­ջա­նում ողջ հա­մա­կար­գը կգոր­ծի։ Ծրա­գի­րը հս­տակ կար, Գուգ­լի (անգլ.՝ Google) ստեղ­ծած գոր­ծի­քա­կազ­մից օգտ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն է տր­վել. գոր­ծիք­ներն օգ­տա­գոր­ծե­լով՝ ստեղ­ծել ենք հա­մա­կար­գը։ Չորս հա­մայն­քում կազ­մել ենք, հե­տո տա­րա­ծել շր­ջա­նում, հաս­կա­ցել, որ հնա­րա­վոր է ողջ կր­թա­կան հա­մա­կար­գում՝ հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րում, ևս գոր­ծո­ղու­թյան մեջ դնել այն։
Պա­հի դրու­թյամբ չորս դպ­րո­ցի` մոտ 100 ա­շա­կեր­տի հետ աշ­խա­տում ենք։ Գի­շին ևս ներգ­րավ­ված էր, մեզ միա­ցել է Բեր­դա­շե­նը։