Logo
Print this page

ԱՐՑԱԽՑԻ ՇՎԻԱՀԱՐԸ ՆՅՈՒ ՅՈՐՔԻՑ ՀՅՈՒՐԱԽԱՂԻ ՀՐԱՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ

Մե­դի­նա ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

Գի­շե­րը միշտ էլ նա­հան­ջում է։ Հա­կո­բի գի­շերն ե­կավ իր ծնն­դյան 6-րդ տա­րե­դար­ձին, օ­րը ցե­րե­կով: ...Նրանց գտան 5 ժամ ու­շա­ցու­մով։ Ե­րե­կո­յան բո­թը ցն­ցեց գյու­ղը։ Գե­րեզ­մա­նա­տա­նը հա­րա­կից ՙՃուղ­պու­րո­տուն տակ՚ կոչ­վող վայ­րում Բա­բա­յան եղ­բայր­նե­րի 3 որ­դի­ներն էին։ 6 տա­րե­կան Զո­րիկն ար­դեն մա­հա­ցած էր։ Նրա հա­րա­զատ եղ­բայ­րը՝ հն­գա­մյա Նել­սո­նը , մա­հա­ցավ հի­վան­դա­նո­ցի ճա­նա­պար­հին։ Իսկ ա­հա նրանց հո­րեղ­բոր որ­դուն՝ Հա­կո­բին, վի­ճակ­ված էր ապ­րել։ Ա­վե­լի ուշ պի­տի պարզ­վեր, որ փոք­րիկ­նե­րը մե­ծե­րից թա­քուն գնա­ցել էին բոս­տա­նից քա­ղած բա­րիք­նե­րով Հա­կո­բի ծնն­դյան օ­րը նշե­լու։

 1995 –ի ապ­րի­լի 6-ն էր։ Նել­սո­նի գտա­ծը գն­դակ չէր: Գլոր­վող ու  պայ­թող այդ մա­հա­բեր ՙխա­ղա­լիք­նե­րով՚ Խնա­պա­տում լիքն էին սար ու ձոր։  Գն­դի­կա­յին ռում­բը   ևս 2 ան­մեղ հո­գի­ներ խլեց,իսկ եր­րոր­դից աչ­քե­րի լույսն ա­ռավ։ Մայրն ա­մեն ան­գամ հրա­ժեշ­տի պա­հին պի­տի խուլ ձևա­նար ու վշ­տից  խեն­թա­նար` լսե­լով իր հետևից կան­չող որ­դու ձայ­նը։ Տե­սո­ղու­թյան խան­գա­րում­ներ ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի երևա­նյան հա­տուկ դպ­րո­ցի 4-րդ հար­կի պա­տու­հա­նին  կանգ­նած որ­դին էլ պի­տի օ­րեր հաշ­վեր մինչև հեր­թա­կան ար­ձա­կուր­դը, որ­պես­զի կր­կին գր­կեր  մայ­րի­կին։  Տի­կին Ստել­լան գոհ է, որ իր և ման­կա­հա­սակ որ­դու հար­կա­դիր ու ցա­վոտ բա­ժա­նում­ներն ի­րենց չկոտ­րե­ցին՝ հնա­րա­վո­րու­թյուն տա­լով որ­դուն կր­թու­թյուն ստա­նա­լու։ Հպար­տա­նա­լու պատ­ճառ ու­նի. Հա­կոբ Վազ­գե­նի Բա­բա­յա­նը ե­րա­ժիշտ է, ով այ­սօր ար­դեն ազ­գա­յին  ե­րաժշ­տու­թյան մեջ իր ու­րույն տեղն ու­նի։  ՙՄիայն Ջի­վան Գաս­պա­րյա­նի ձեռ­քը սեղ­մելն ու նրա­նից շնոր­հա­վո­րանք­ներ ըն­դու­նելն աշ­խարհ ար­ժե՚,-ա­սում է տի­կին Ստել­լան։ Ազ­գա­յին փո­ղա­յին գոր­ծիք­նե­րի հրա­պու­րան­քին ա­ռա­ջին ան­գամ Հա­կո­բը տր­վեց 9-րդ դա­սա­րա­նում՝ մաս­նակ­ցե­լով շվիի խմ­բա­կին։  2010 թ.-ին ըն­դուն­վեց  Երևա­նի  Կո­մի­տա­սի  ան­վան  պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յի  ժողն­վա­գա­րան­նե­րի  շվիի բա­ժի­նը։ Հուզ­մուն­քով է հի­շում հատ­կա­պես ա­ռա­ջին ե­լույ­թը ֆիլ­հար­մո­նիա­յի փոքր դահ­լի­ճում՝ չնա­յած դրան հա­ջոր­դե­ցին հա­րյու­րա­վոր այլ  բե­մեր Հա­յաս­տա­նում և ար­տերկ­րում։ Բազ­մա­թիվ պատ­վոգ­րերն ու մր­ցա­նակ­նե­րը, հան­դի­պում­ներն ան­վա­նի­նե­րի հետ,նրա մաս­նակ­ցու­թյամբ  հա­մեր­գա­յին ծրագ­րե­րը, փա­ռա­տո­ներն ու մե­նա­հա­մերգ­նե­րը մի քա­նի  տո­ղում ամ­փո­փելն  անհ­նար է։ Նշենք միայն,որ 2017 թ.-ին Սանկտ-Պե­տեր­բուր­գում ՙՔայլ ըն­դա­ռաջ՚ փա­ռա­տո­նի շր­ջա­նակ­նե­րում Հա­կո­բը  նվա­գել է տե­ղի սիմ­ֆո­նիկ նվա­գախ­բի հետ որ­պես մե­նա­կա­տար՝ ի կա­տար ա­ծե­լով վա­ղե­մի ե­րա­զան­քը։  2021թ.-ի  մա­յի­սին մաս­նակ­ցեց  Ռու­սաս­տա­նի հայ­կա­կան դես­պա­նա­տան կող­մից կազ­մա­կերպ­ված  մոս­կո­վյան  4 հա­մերգ­նե­րի`  նվիր­ված լե­գեն­դար Կո­ման­դո­սի հի­շա­տա­կին, ինչ­պես նաև Ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի ու Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կին նվիր­ված հա­մեր­գին` Ռու­սաս­տա­նի Ար­մա­վիր քա­ղա­քում։  Բո­լո­րո­վին վեր­ջերս հյու­րա­խա­ղե­րով հան­դես գա­լու ա­ռա­ջարկ է ստա­ցել Նյու-Յոր­քից։  Ապ­րում է Խնա­պա­տում՝ հայ­րա­կան տա­նը,ծնող­նե­րի ու եղ­բոր հետ։ Մշ­տա­կան աշ­խա­տանք չու­նի։ Ա­սում է, որ շվիա­հա­րի պա­հան­ջար­կը հայ­րե­նի­քում, ցա­վոք, մեծ չէ։  Հա­ճա­խա­կի ուղևո­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված խն­դիր­նե­րը լու­ծե­լու հար­ցում  միշտ օգ­նում են ըն­կեր­նե­րը։ Հենց նրանց է Հա­կո­բը հա­մա­րում ու­սում­նա­ռու­թյան տա­րի­նե­րի իր ա­մե­նա­մեծ ձեռք­բե­րու­մը։ Նրանց ա­ջակ­ցու­թյամբ էլ ի­րա­կա­նու­թյուն դարձ­րեց: ՙԽնա­պա­տի հե­րոս­նե­րին՚ եր­գի տե­սա­հո­լո­վա­կը, որ­տեղ զին­վո­րա­կան հա­մազ­գես­տով Հա­կո­բի  նվագն ան­տար­բեր չի  թող­նում և ոչ մե­կին։ Այդ հն­չյուն­նե­րում նրա  պատ­մու­թյունն է՝ հյուս­ված ա­նընդ­մեջ վե­րելք­նե­րից ու վայ­րէջք­նե­րից։ Պատ­մու­թյուն այն մա­սին, թե ինչ­պես  է  սպա­ռա­զի­նու­թյան խե­լա­հեղ   մր­ցա­վազ­քից  վա­ղուց շն­չակ­տուր աշ­խար­հում  տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում Բրայ­լյան հա­մա­կար­գով սո­վո­րող­նե­րի թի­վը։    Տան­կիս­տի որ­դի Հա­կո­բը ո­րո­շեց, որ եր­կն­չելն իր պա­րա­գա­յում հա­վա­սա­րա­զոր կլի­ներ   խա­վա­րին ու մո­ռա­ցու­թյա­նը մատն­վե­լուն։  Ինքն ու ար­վես­տը  գտան ի­րար՝ վա­ռե­լով մեծ բե­մե­րի լույ­սեր։  

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.