[ARM]     [RUS]     [ENG]

ԶԱՔԱՐ ՔԵՇԻՇՅԱՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ Է

Անահիտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Շուրջ ե­րե­սուն տա­րի ա­մեն ա­մառ Շու­շիում ՙՎա­րան­դա՚ ման­կա­պա­տա­նե­կան, ե­րի­տա­սար­դա­կան երգ­չա­խում­բը հան­դես էր գա­լիս հա­մերգ­նե­րով: Ու ա­մեն ան­գամ գր­վում էին նոր եր­գեր, ո­րոնց թի­վը տա­րեց­տա­րի ա­վե­լա­նա­լով հա­սել է 164-ի: Շու­շիի ա­զա­տագ­րու­մից հե­տո երգ­չախմ­բի հիմ­նադ­րու­մը հանձն էր ա­ռել այն ժա­մա­նակ ե­րաժշ­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յի ու­սա­նող Զա­քար Քե­շի­շյա­նը: 2020 թվա­կա­նը միակ տա­րին էր, որ չէր կա­րո­ղա­ցել Ար­ցախ գալ: Եվ հի­մա, երբ Ար­ցա­խում է, ա­սում է. ՙԱ­ռա­ջին ու եր­րորդ պա­տե­րազ­մից հե­տո շատ բան չի փոխ­վել՚:

-Այն ժա­մա­նակ­վա օ­րերն էլ էին այ­սօր­վա նման. պետք էր ար­ցունք չո­րաց­նել, ժպիտ ուր­վագ­ծել, եր­գել Շու­շիում, և ե­թե այն ժա­մա­նակ­վա եր­գող­նե­րի ծնող­նե­րը, հայ­րե­րը զեն­քը ձեռք­նե­րին ա­զա­տագ­րել էին քա­ղա­քը, եր­կի­րը, նրանց ե­րե­խա­ներն էլ Շու­շիում ա­զա­տագ­րե­ցին հայ եր­գը:
ՙՎա­րան­դա՚-յի եր­գերն այս տա­րի կհն­չեն միայն մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տում: Նոր ձևա­չա­փով են հան­դես գա­լու: Զա­քար Քե­շի­շյա­նի խոս­քով` Շու­շիի իր սա­նե­րից միայն 30-ն են հի­մա Ար­ցա­խում, ու ՙՎա­րան­դա՚-ն կեր­գի, երբ բո­լո­րը հա­վաք­վեն: Իսկ այս տա­րի կյան­քի է կո­չե­լու ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նած ՙԵր­գող Ար­ցախ՚ ծրա­գի­րը:
-Այս տա­րի կա­ցու­թյունն այլ է: Վե­րա­դար­ձանք այն օ­րե­րին, երբ է­լի պետք է ար­ցունք չո­րաց­նել, ժպ­տալ: Եվ խոս­քը չի վե­րա­բե­րում միայն Ար­ցա­խի ե­րե­խա­նե­րի և ժո­ղովր­դի ար­ցուն­քը չո­րաց­նե­լուն, այլ նաև իմ: Ես կր­կին նոր ձևա­չափ գտա Ար­ցա­խում իմ ծա­ռա­յու­թյու­նը շա­րու­նա­կե­լու:
Ար­դեն հին­գե­րորդ օրն է, ինչ մեկ­նար­կել են ե­րաժշ­տա­կան պա­րապ­մունք­նե­րը: Շուրջ մե­կամյ­սա աշ­խա­տան­քից հե­տո, սեպ­տեմ­բե­րի ա­ռա­ջին օ­րե­րին նա­խա­տես­վում է սպաս­ված ու ա­վան­դա­կան հա­մեր­գը? նոր եր­գա­ցան­կով: Շուրջ 100 ե­րե­խա կա­տա­րե­լու են 19 երգ, ո­րոնք ոչ միայն ՙՎա­րան­դա՚-յի սա­ներն են, այլ նաև մաս­նա­կից­ներ` Ար­ցա­խի շր­ջան­նե­րից ու Ստե­փա­նա­կեր­տից:
-Այս տար­վա հա­մեր­գի ծրա­գիրն ու­րիշ է: Մեր ինք­նու­թյան մա­սին եր­գերն են: Լա­վա­տե­սա­կան եր­գեր են: Ար­ցախ­ցին, ով այ­սօր մի քիչ ըն­կճ­ված է, հի­շե­լով իր պա­պե­րին, պի­տի տո­կուն լի­նի և կա­րո­ղա­նա լա­վա­տե­սո­րեն ապ­րել, ստեղ­ծել հզոր հայ­րե­նիք, և կորց­րա­ծը վե­րա­կանգ­նել:
Զա­քար Քե­շի­շյա­նը նշում է. որ այս տա­րի Ար­ցախ գա­լով մեծ ցավ է ապ­րել, հատ­կա­պես այն դեպ­քում, երբ իր ճա­նա­պար­հը Շու­շի չէր տա­նում: Այն­տեղ այժմ ամ­բող­ջու­թյամբ քանդ­ված է հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի ջան­քե­րով կա­ռուց­ված դահ­լի­ճը, որ­տեղ գտն­վում էր երգ­չախմ­բի գրա­սե­նյա­կը: Նաև այս­տե­ղի ար­խիվն են ամ­բող­ջու­թյամբ կորց­րել: Բա­րե­բախ­տա­բար այդ ա­մե­նի կրկ­նօ­րի­նա­կը պահ­վում էր Լի­բա­նա­նում, քա­նի որ այն­տեղ է գոր­ծում ՙՎա­րան­դա՚-յի քույր` ՙԿար­կաչ՚ երգ­չա­խում­բը:
-Ինձ հա­մար մա­հու չափ դժ­վար էր անց­նել Շու­շիի կող­քով և ա­ռանց համ­բու­րել ու գր­կել կա­րո­ղա­նա­լու Շու­շին, ա­ռանց մտ­նե­լու Շու­շի: Այն­տեղ մնաց մեր հո­գին, մեր էու­թյու­նը, ո­րը ներ­սից պի­տի ամ­րապն­դի մեզ, որ­պես­զի մենք ան­պայ­ման կա­րո­ղա­նանք վե­րա­դառ­նալ:
Նախ­քան սեպ­տեմ­բե­րին կա­յա­նա­լիք հա­մեր­գը, Զա­քար Քե­շի­շյանն օ­գոս­տո­սի վեր­ջին Ար­ցա­խի հան­դի­սա­տե­սին կներ­կա­յա­նա դու­դու­կի ու շվիի կա­տա­րում­նե­րով:
;