Logo
Print this page

ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Լուսինե Շադյան

 Ստեփանակերտի "Դինամո" մարզադահլիճում այսօր`հուլիսի 31-ին, կայացել է Արցախի սամբոյի ֆեդերացիայի բաց առաջնություն, որին մասնակցել է շուրջ 130 մարզիկ` Ստեփանակերտից և Մարտունու շրջանի Գիշի համայնքից։ Այս մասին "Ազատ Արցախի"-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ սամբոյի վաստակավոր մարզիչ և միջազգային կարգի մրցավար Ազատ Անդրյանը` նշելով, որ եզրափակիչ գոտեմարտն անց է կացվել մանուկ և պատանի մարզիկների 2 տարիքային խմբերի միջև՝ 21 քաշային կարգերում։

-Մրցույթը նախապատրաստական փուլ էր մեր մարզիկների համար։ Լավագույնները կմասնակցեն առաջիկայում ՀՀ-ում կայանալիք սամբոյի միջազգային խոշոր առաջնությանը,- ասաց Ա. Անդրյանը` հավելելով, որ մրցանակային առաջին և երկրորդ տեղեր են գրավել 21-ական և երրորդ տեղ` 88 մարզիկ, ովքեր արժանացել են մեդալների և պատվոգրերի։ 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.