[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՄԲԱՐ` ԱՐՑԱԽԻ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Ար­ցա­խի ա­ռաջ­նագ­ծա­մերձ հա­մայ­նք­նե­րի 14-17 տա­րե­կան թվով 40 պա­տա­նի Հա­յաս­տա­նում մաս­նակ­ցում է ՙՀա­յոր­դի՚ հայ­րե­նա­սի­րա­կան ճամ­բա­րին, ո­րը մեկ­նար­կել է օ­գոս­տո­սի 2-ին և կշա­րու­նակ­վի շուրջ մեկ շա­բաթ: Այս մա­սին ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի թղ­թակ­ցին տե­ղե­կաց­րեց ճամ­բա­րի կազ­մա­կեր­պիչ Վա­չե Վար­դա­նյա­նը` նշե­լով, որ ճամ­բա­րի նպա­տա­կը հայ­րե­նա­սի­րու­թյուն սեր­մա­նելն է:

-Նպա­տակ ու­նենք խրա­խու­սել այն պա­տա­նի­նե­րին, ով­քեր ապ­րում են սահ­մա­նա­մերձ հա­մայ­նք­նե­րում, ու­նեն մո­տի­վա­ցիա, ու­նեն գա­ղա­փար­ներ, ո­րոնք պետք է կի­սել մյուս մարդ­կանց հետ,-ա­սաց Վ. Վար­դա­նյա­նը:-Ճամ­բա­րը բաղ­կա­ցած է 4 ջո­կա­տից` Մոն­թե, Թու­մա­նյան, Կո­մի­տաս, Սա­րյան: Կազ­մա­կերպ­չի պար­զա­բան­մամբ` Մե­ծե­րի ա­նուն­նե­րի ընտ­րու­թյու­նը պա­տա­հա­կան չէ: Յու­րա­քան­չյուր ջո­կատ ու­սում­նա­սի­րե­լու է իր ներ­կա­յաց­րած կեր­պա­րը:
-Կարևոր է, որ մա­տաղ սե­րուն­դը ճա­նա­չի ազ­գա­յի­նը` կեր­պար­ներ, մշա­կույթ,-ա­սաց Վ. Վար­դա­նյա­նը` ըն­դգ­ծե­լով, որ ՙՀա­յոր­դի՚ հայ­րե­նա­սի­րա­կան ճամ­բա­րում պա­տա­նի­նե­րը սո­վո­րե­լու են ազ­գա­յին երգ, պար, կլի­նեն դա­սըն­թաց­ներ, հան­դի­պում­ներ, և թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում­ներ:
Ճամ­բա­րը նաև ու­սու­ցո­ղա­կան, ճա­նա­չո­ղա­կան բնույթ է կրում: Այն կազ­մա­կերպ­վե­լու է Լո­ռու մար­զի Դսեղ գյու­ղի մո­տա­կայ­քում: Վ. Վար­դա­նյա­նի խոս­քով` ե­րե­խա­նե­րի ա­ռօ­րյան հա­գե­ցած կլի­նի նաև էքս­կուր­սիա­նե­րով ու ժա­ման­ցա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րով: Ինչ­պես նշում է զրու­ցա­կիցս` ճամ­բա­րին մաս­նակ­ցել ցան­կա­ցող­նե­րը շատ են, ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը, սա­կայն, տր­վել է ան­հետ կո­րած, զոհ­ված կամ վի­րա­վո­րում ստա­ցած զին­վոր­նե­րի ըն­տա­նիք­նե­րի ե­րե­խա­նե­րին:
-Ճամ­բա­րի հիմ­նա­կան ծախ­սե­րը հո­գա­լու է իմ հայ­րե­նա­դարձ ըն­կեր Ար­ման Կոմ­շու­յա­նը, ճա­նա­պար­հա­ծախ­սի խն­դի­րը կլու­ծի ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը: Ու­րախ կլի­նենք ըն­դու­նել նաև պատ­րաս­տա­կամ մարդ­կանց ա­ջակ­ցու­թյու­նը,- հա­վե­լեց մեր զրու­ցա­կի­ցը: