[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԱԿԻՐԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Դպ­րո­ցա­կան ա­ռար­կա­նե­րի մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­դա­յի եր­կար սպաս­ված մե­դա­լը վեր­ջա­պես ե­կավ Ար­ցախ: Այն բե­րեց Մար­տու­նու հ.1 միջ­նա­կարգ-հոս­քա­յին դպ­րո­ցի 12-րդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ Գևորգ Ա­վա­նե­սյա­նը` ՙԿեն­սա­բա­նու­թյուն՚ ա­ռար­կա­յից:

Հա­յաս­տա­նից ևս ե­րեք ա­շա­կեր­տի հետ ար­ցախ­ցի դպ­րո­ցա­կա­նը, այս տա­րի ՀՀ օ­լիմ­պիա­դա­յի եզ­րա­փա­կիչ փու­լում գրան­ցե­լով ա­մե­նա­բարձր միա­վո­րը, ի­րա­վունք նվա­ճեց մաս­նակ­ցել ՙԿեն­սա­բա­նու­թյուն՚ ա­ռար­կա­յի 32-րդ մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­դա­յին: Կազ­մա­կեր­պիչ եր­կի­րը Պոր­տու­գա­լիան էր: Օ­լիմ­պիա­դան, առ­ցանց ձևա­չա­փով, հու­լի­սի 18-23-ը անց­կաց­վել է Երևա­նի հ. 118 ա­վագ դպ­րո­ցում եր­կու փու­լով` փոր­ձա­րա­րա­կան և տե­սա­կան, ո­րին ընդ­հա­նուր մաս­նակ­ցել է 304 ա­շա­կերտ` 76 երկ­րից: Հա­յաս­տա­նի թի­մը՝ ի դեմս Գևորգ Ա­վա­նե­սյա­նի, նվա­ճել է մեկ ար­ծա­թե մե­դալ: Նշենք, որ ան­ցյալ տա­րի թի­մը, ո­րի կազ­մում նաև Գևորգն էր, նվա­ճել էր մեկ բրոն­զե մե­դալ:
Մեր դպ­րո­ցա­կա­նի ձեռք­բե­րու­մը լայն ար­ձա­գանք է գտել հա­մա­ցան­ցում:
ՙԱր­ցա­խի կր­թա­կան հա­մա­կար­գը ար­ձա­նագ­րել է մեծ հաղ­թա­նակ: Մար­տու­նու հ. 1 միջ­նա­կարգ դպ­րո­ցի ա­շա­կերտ Գևորգ Ա­վա­նե­սյա­նը մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­դա­յում նվա­ճել է ար­ծա­թե մե­դալ: Ար­ցա­խի կր­թա­կան հա­մա­կար­գը մր­ցու­նակ է՚,- ֆեյս­բու­քում այս­պի­սի գրա­ռում էր ա­րել ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը:
ՙԳևոր­գի նվա­ճու­մը որ­քան ու­րա­խա­լի, նույն­քան էլ ա­նակն­կալ չէր. մենք սպա­սում էինք նրա մե­դա­լին: Ա­մեն ան­գամ օ­լիմ­պիա­դա­յի հան­րա­պե­տա­կան փու­լի ար­դյունք­ներն ամ­փո­փե­լիս, մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյան ժա­մա­նակ նրան հանձ­նե­լով ա­ռա­ջին կար­գի դիպ­լո­մը, մենք այս բա­րե­մաղ­թան­քը և ցան­կու­թյունն էինք հայտ­նում՝ սպա­սում ենք մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­դա­յի քո մե­դա­լին: Եվ սա հիմ­քից զուրկ ե­րա­զանք չէր՚,- մեզ հետ զրույ­ցում ա­սաց փոխ­նա­խա­րար Մի­քա­յել Համ­բար­ձու­մյա­նը:
Գևոր­գը 8-րդ դա­սա­րա­նից սկ­սած մաս­նակ­ցում է ա­ռար­կա­յա­կան օ­լիմ­պիա­դա­նե­րին, սկզ­բում՝ հա­յոց և օ­տար լե­զու­նե­րից: Եվ հա­ջո­ղու­թյուն­ներ է ու­նե­ցել: Իսկ 10-րդ դա­սա­րա­նից սկ­սած, երբ ընտ­րեց բնա­գի­տա­մա­թե­մա­տի­կա­կան հոս­քի քի­միա-կեն­սա­բա­նու­թյուն են­թա­հոս­քը, խո­րա­ցավ այս ա­ռար­կա­նե­րի մեջ: Այդ­քա­նով հան­դերձ, մյուս ա­ռար­կա­նե­րի նկատ­մամբ նրա հե­տաքր­քու­թյու­նը չն­վա­զեց: Ի տար­բե­րու­թյուն իր շատ հա­սա­կա­կից­նե­րի, ո­րոնք եր­կու կամ ե­րեք ա­ռար­կա ընտ­րե­լով՝ ան­տե­սում են դպ­րո­ցա­կան մյուս ա­ռար­կա­նե­րը, հա­մա­րե­լով, որ դա ի­րենց պետք չէ, Գևոր­գը, հա­կա­ռա­կը, այն կար­ծի­քին է, որ լիար­ժեք մաս­նա­գետ, լայն աշ­խար­հա­յացք ու­նե­ցող մարդ դառ­նա­լու հա­մար պետք է տի­րա­պե­տել բո­լոր ա­ռար­կա­նե­րին, իսկ նա­խընտ­րա­ծի մեջ՝ խո­րա­նալ: Ան­շուշտ, դրա­նում մեծ է ու­սուց­չի դե­րը: Գևոր­գը ե­րախ­տա­գի­տու­թյամբ է ար­տա­հայտ­վում կեն­սա­բա­նու­թյան ու­սուց­չու­հի Ռի­տա Ե­սա­յա­նի մա­սին, ինչ­պես նաև քի­միա­յի և մյուս ա­ռար­կա­նե­րի ու­սու­ցիչ­նե­րի մասին: Մար­տու­նու հ. 1 դպ­րոցն այս տա­րի մեկ այլ խո­շոր հաղ­թա­նակ էլ է տա­րել. Հա­յաս­տա­նում անց­կաց­ված Պա­տա­նի քի­մի­կոս­նե­րի մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րում Մար­տու­նու ՙՄոն­թեա­բերդ՚ թի­մը, ո­րի կազ­մում նաև Գևորգն էր, գրա­վել է ա­ռա­ջին տե­ղը՝ ար­ժա­նա­նա­լով գա­վա­թի:
Գևորգ Ա­վա­նե­սյա­նի հա­մար հաղ­թա­նա­կը գե­րա­գույն նպա­տակ չէ, այլ մի­ջոց իր հա­մար ա­վե­լի բարձր նշա­ձող սահ­մա­նե­լու, ու­ժե­րը փոր­ձար­կե­լու, չհաս­նե­լու դեպ­քում՝ չհու­սա­հատ­վե­լու, շա­րու­նա­կե­լու և ա­ռա­վե­լա­գույ­նին հաս­նե­լու: Եվ հա­մոզ­ված է, որ այդ սկզ­բուն­քով աշ­խա­տե­լը ցան­կա­լի ար­դյունք կտա: Իսկ դրա­նում մեծ դեր ու­նի նաև ինք­նու­սու­ցու­մը: Նրա ու­սու­ցիչ­նե­րը, ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը, Կեն­սա­բա­նու­թյան մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­դա­յի Հա­յաս­տա­նի թի­մի ղե­կա­վար՝ ԵՊՀ-ից Գա­յա­նե Ղու­կա­սյա­նը հաս­տա­տում են Գևորգ Ա­վա­նե­սյա­նի նպա­տա­կաս­լա­ցու­թյու­նը, աշ­խա­տա­սի­րու­թյու­նը:
Մար­տու­նու հ. 1 դպ­րո­ցի տա­ղան­դա­շատ շր­ջա­նա­վարտն այս տա­րի ըն­դուն­վել է Երևա­նի Մխի­թար Հե­րա­ցու ան­վան բժշ­կա­կան հա­մալ­սա­րան:
Նա, հա­մոզ­ված ենք, կփայ­լի նաև բժշ­կա­գի­տու­թյան մեջ, և նրա ա­նու­նը լսե­լու դեռ շատ ա­ռիթ­ներ կու­նե­նանք:

;