[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՄԱ­ՌԸ` ՄԻԱ­ՍԻՆ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Պրո­ֆե­սոր Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցի ան­վան Ա­պա­գա սե­րունդ­նե­րի հիմ­նադ­րա­մի ա­ջակ­ցու­թյամբ` ե­րե­խա­նե­րի ա­մա­ռա­յին հան­գս­տի կազ­մա­կերպ­ման հա­մար ի­րա­կա­նաց­վում է ՙԱ­մա­ռը միա­սին՚ ծրա­գի­րը։ Այս մա­սին ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի թղ­թակ­ցին տե­ղե­կաց­րեց հիմ­նադ­րա­մի հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի պա­տաս­խա­նա­տու Լու­սի­նե Գաս­պա­րյա­նը։

-Ծրագ­րի նպա­տակն է հե­տաքր­քիր և բո­վան­դա­կա­լից դարձ­նել ե­րե­խա­նե­րի ա­ռօ­րյան ա­մա­ռա­յին ար­ձա­կուրդ­նե­րի ըն­թաց­քում։ Ծրագ­րի հիմ­քում` գե­ղե­ցի­կի, վսե­մի ու բա­րու արժևո­րումն է, ին­չը նաև կն­պաս­տի ե­րե­խա­նե­րի գե­ղա­գի­տա­կան ճա­շա­կի զար­գաց­մանն ու ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­նա­կու­թյուն­նե­րի բա­ցա­հայտ­մա­նը,- ա­սաց Լ. Գաս­պա­րյա­նը՝ ըն­դգ­ծե­լով, որ նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­վում է գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րի դպ­րոց­նե­րում և շրջ­կենտ­րոն­նե­րում։
-Ծրա­գիրն անց է կաց­վում տար­բեր դպ­րոց­նե­րում, տևո­ղու­թյու­նը 2 ժամ է։ Դրանք ճամ­բար­ներ չեն, այլ` ա­մա­ռա­յին դպ­րոց։ Ստեղծ­վում են ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տա­րան­ներ, որ­տեղ հիմ­նադ­րա­մի կեր­պար­վես­տի մաս­նա­գետ­նե­րը ե­րե­խա­նե­րի հետ անց են կաց­նում կեր­պար­վես­տի պա­րապ­մունք­ներ։ Մեկ­նար­կած կր­թամ­շա­կու­թա­յին, հե­տաք­րք­րա­շարժ և ժա­ման­ցա­յին ծրագ­րերն ար­դեն ի­րա­կա­նաց­վել են Մար­տա­կեր­տում, ինչ­պես նաև Մա­ղա­վուզ, Սա­րու­շեն, Աստ­ղա­շեն, Խանցք, Հա­ցի, Խրա­մորթ գյու­ղե­րում։ Ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տե­սում ենք Ծո­վա­տե­ղում դա­սըն­թաց­ներ կազ­մա­կեր­պել։ Կազ­մա­կերպ­ված դա­սըն­թաց­նե­րը ե­րե­խա­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն են ըն­ձե­ռել ձեռք բե­րել նոր գի­տե­լիք­ներ և հմ­տու­թյուն­ներ կեր­պար­վես­տի մա­սին, ինչ­պես նաև հե­տաքր­քիր և հա­գե­ցած անց­կաց­նել ա­մա­ռա­յին ար­ձա­կուրդ­նե­րը։ Այն կտևի մինչև օ­գոս­տո­սի վեր­ջը,- ման­րա­մաս­նեց Լ. Գաս­պա­րյա­նը՝ հա­վե­լե­լով, որ հիմ­նադ­րամն իր գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում` կարևո­րե­լով ա­պա­գա սե­րունդ­նե­րի բա­րե­կե­ցիկ և ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պը, ո­րա­կյալ կր­թու­թյունն ու գե­ղա­գի­տա­կան դաս­տիա­րա­կու­թյու­նը, շա­րու­նա­կում է ի­րա­կա­նաց­նել կր­թա­դաս­տիա­րակ­չա­կան և մշա­կու­թա­ժա­ման­ցա­յին տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ։ Տար­վա կտր­ված­քով հիմ­նադ­րա­մը դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար ու­նի մի շարք այլ ծրագ­րեր ևս՝ բնա­գի­տա­կան թե­քու­մով պա­րապ­մունք­ներ, կեր­պար­վես­տի, ար­վես­տի պատ­մու­թյան դա­սա­խո­սու­թյուն­ներ, ին­տե­լեկ­տուալ խա­ղե­րի կազ­մա­կեր­պում ու տա­րաբ­նույթ պա­րապ­մունք­ներ։