Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Շուշիի երաժշտական դպրոցը կվերաբացվի Ստեփանակերտում

 

Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտացված հանրակրթական դպրոցн առաջիկա ուսումնական տարվանից վերաբացվելու և գործելու է Ստեփանակերտում։Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունից՝ հավելելով, որ երաժշտական դպրոցը իր դռները կբացի Ստեփանակերտի Ստեփանակերտի Տիգրան Մեծ 26 հասցեում։ Աշակերտների հայտագրման գործընթացը սկսված է։ -Գործունեության ընթացքում դպրոցի սաները մասնակցել են միջազգային երաժշտական տարբեր փառատոնների, գրանցել հաջողություններ՝ արժանանալով դափնիների, նվաճելով ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ, իսկ դպրոցականների առարկայական օլիմպիադաներում զբաղեցրել առաջնային տեղեր՝ արժանանալով դիպլոմների, պատվոգրերի, գովասանագրերի։ Դպրոցը հավատարիմ է իր սկզբունքներին և պատրաստ է այս բախտորոշ շրջանում ստանձնել կրթամշակութային գործունեություն ծավալելու առաքելություն,-նշել են ԿԳՄՍ նախարարությունից։