[ARM]     [RUS]     [ENG]

Զաքար ՔԵՇԻՇՅԱՆ. ՙՀՈՂԻ ԿՈՐՈՒՍՏ ԱՆԴԱՐՁ ԿՈՐՈՒՍՏ ՉԷ՚

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Ար­ցա­խում օ­գոս­տո­սից մինչև սեպ­տեմ­բե­րի ա­ռա­ջին օ­րե­րը իր ա­վան­դա­կան ա­ռա­քե­լու­թյունն է ի­րա­կա­նաց­նում լի­բա­նա­նա­հայ ե­րա­ժիշտ, խմ­բա­վար Զա­քար Քե­շի­շյա­նը:

Օ­գոս­տո­սի 25-ին հան­դի­սա­կան­նե­րը վա­յե­լե­ցին նրա հա­մեր­գը։ Խմ­բա­վարն ար­ցախ­ցի սա­նե­րի 90 հո­գա­նոց խմ­բի հետ հան­դես կգա նաև սեպ­տեմ­բե­րի 2-ին՝ Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման օր­վա առ­թիվ, ինչ­պես նաև սեպ­տեմ­բե­րի 3-ին։
Զ. Քե­շի­շյա­նի հետ մեր զրույ­ցը։

-Ա­մեն տա­րի օ­գոս­տո­սին Շու­շին սպա­սում էր Ձեզ…Մեր կո­րուստ­նե­րը, մեր ցա­վը…
-Ագ­նա­հա­տե­լի կո­րուստ­նե­րու մեջ ենք։ Որ ուժգ­նու­թյամբ հա­մա­հա­վա­սար է ցե­ղաս­պա­նու­թյան։ Կորց­վե­ցին Լի­բա­նա­նի չափ հայ­րե­նիք, ու­նե­ցանք բազ­մա­հա­զար մա­հա­պարտ­ներ։ Սա­կայն ինչ­պես Մու­շեղ Գալ­շո­յա­նի ՙՁո­րի Մի­րոն՚ վի­պա­կի մեջ գլ­խա­վոր հե­րո­սը թո­ռա­նը ճամ­փում է հայ­րե­նա­կան պա­տե­րազմ և ճա­նա­պար­հին կը­սե՝ ՙՀա­րութ, գառ, աշ­խարհ­քին մեջ ա­մե­նա­մեծ կո­րուստ մար­դու կո­րուստն է…մար­դու կո­րուստ ան­դարձ կո­րուստ է՚։ Սա կն­շա­նա­կի, որ հո­ղի կո­րուստ ան­դարձ կո­րուստ չէ։ Մենք ե­ղեռ­նից հե­տո մեր հո­գուն մեջ, մեր մտ­քին մեջ, մեր սր­տին մեջ չջն­ջե­ցինք Կար­սը, Մու­սա լե­ռը, Կա­րի­նը, Ար­դա­հա­նը, Մու­շը, Սա­սու­նը…Այն­պես որ, Շու­շին, Հադ­րու­թը և մնա­ցյալ գյու­ղե­րը մենք կկորց­նենք, ե­թե մեր մի­ջից ջն­ջենք այն­տեղ վե­րա­դառ­նա­լու կամքն ու վճ­ռա­կա­նու­թյու­նը։ -Ար­ցախ-աշ­խար­հը միշտ հայ­կա­կան հող է ե­ղել ու կմ­նա։ Ես կհա­վա­տամ՝ երբ որ մեր հայ­րե­նա­սի­րա­կան հա­վա­քա­կան ո­գին, ինչ­պես նաև մեր հա­վա­քա­կան ի­մաստ­նու­թյան մա­կար­դա­կը բարձ­րաց­նենք, և վերս­տին ալ կամք կու­նե­նանք վե­րա­դարձ­նե­լու ոչ միայն Շու­շին, Հադ­րու­թը, այլև ողջ պատ­մա­կան Հա­յաս­տա­նը։ Ես կհա­վա­տամ միա­ցյալ Հա­յաս­տա­նի գա­ղա­փա­րին, և այդ տես­լա­կա­նով է շա­րու­նակ­վում իմ կյան­քը։ Եվ ա­նոնք, որ այս տես­լա­կա­նը չու­նեն ի­րենց մեջ, ոչ միայն այժմ կոր­սն­ցու­ցել են Շու­շին ու Հադ­րու­թը, այլև կկորց­նեն Ստե­փա­նա­կերտն ու Երևա­նը։
Ինձ հա­մար շատ ծանր ու տխուր էր Շու­շիի կող­քով անց­նել, Շու­շիի հետ չող­ջա­գուր­վել և անց­նել այն ճա­նա­պար­հով, որ­տեղ նա­հա­տակ­ներ ենք տվել։ Բայց երբ որ ե­կա, առ­նչ­վե­ցի այս ի­րա­կա­նու­թյան հետ, Ստե­փա­նա­կեր­տում այ­ցե­լե­ցի իմ նա­հա­տակ ըն­կեր­նե­րի, իմ ըն­կեր­նե­րի նա­հա­տակ որ­դի­նե­րի շի­րիմ­նե­րին, ցա­վակ­ցա­կան այ­ցե­լու­թյուն­ներ տվի շու­շե­ցի զոհ­ված­նե­րի ըն­տա­նիք­նե­րին, ո­րոնց թվում ՙՎա­րան­դա՚ երգ­չախմ­բի նախ­կին ան­դամ­նե­րի ըն­տա­նիք­նե­րին, ո­րոնք հինգ զոհ ու­նե­ցան` Նա­րեկ սար­կա­վա­գը, Վազ­գե­նը, Ա­րե­նը, Սա­քոն (44-օ­րյա պա­տե­րազ­մում երգ­չախմ­բի նախ­կին աղ­ջիկ­նե­րից ա­մու­սին­ներ ու եղ­բայր­ներ կորց­րին, հա­մեր­գա­յին ծրագ­րում Շու­շիի երգ­չախմ­բում եր­գում են եր­կու­սը, ո­րոնց եղ­բայր­նե­րը զոհ­վել են, բայց ի­րենք բեմ բարձ­րա­ցան)։ Մեկ ու­րա­խա­լի լուր՝ 24 աղ­ջիկ­նե­րից մի քա­նի­սը վեր­ջին 1,5 տա­րում պսակ­վե­ցին։ Կյան­քը շա­րու­նակ­վում է։ Մեր լա­վա­տե­սու­թյու­նը, մեր հա­վա­տը վաղ­վա օր­վա նկատ­մամբ չպի­տի կորց­նենք։ Եվ, ա­վե­լի միա­բան լի­նե­լով, մենք պի­տի կազ­մա­կերպ­վենք։
-Անդ­րա­դառ­նանք հա­մեր­գա­յին ծրագ­րե­րի եր­գա­ցան­կին։
-Այս տա­րի մեր եր­գա­ցան­կը ել­նում է մեր ի­րա­վի­ճա­կից։ Ես եր­գերն ընտ­րած եմ տեքս­տե­րից ել­նե­լով, ո­րոնք մե­զի կու­տան լա­վա­տե­սու­թյուն, մե­զի կհի­շաց­նեն մեր ինք­նու­թյու­նը, մե­զի տո­կու­նու­թյուն կու­տան, կոգևո­րեն, կներ­շն­չեն մե­զի՝ ապ­րե­լու այ­սօ­րը, թշ­նա­մու աչ­քին ա­ռաջ կեր­տե­լու հզոր հայ­րե­նիք։ Մեր նա­հա­տակ­նե­րը, մեր լույս տղեր­քը այս ա­մառ բե­մում մեզ հետ են, եր­գում ու նվա­գում են ի­րենց կյան­քի չեր­գած եր­գե­րը…
-Լի­բա­նա­նը ևս դժ­վար կա­ցու­թյան մեջ էր…
-Հի­րա­վի։ Բայց պա­տե­րազ­մի օ­րե­րուն լի­բա­նա­նա­հա­յու­թյու­նը ոտ­քի էր, հեռ­վից հե­ռու վա­րում էր քա­ղա­քա­կան պայ­քար լու­սա­բա­նե­լու հա­մար պա­տե­րազ­մը և հա­յան­պաստ մթ­նո­լորտ ստեղ­ծե­լու օ­տար՝ մի­ջազ­գա­յին և լի­բա­նա­նյան մա­մու­լի մեջ։ Մենք կա­տա­րե­ցինք բազ­մա­հա­զա­րա­նոց մի­տինգ, ո­րին ներ­կա էին լի­բա­նա­նյան նշա­նա­վոր հե­ռա­տե­սիլ­նե­րը, որ լու­սա­բա­նե­ցին մի­տին­գը, որ­տեղ հա­յու­թյու­նը հն­չեց­րեց իր խոս­քը։ Այ­նու­հետև նյու­թա­բա­րո­յա­կան ի­մաս­տով Ար­ցախ-հիմ­նադ­րա­մը գոր­ծեց, ու պետք է ը­սեմ, որ ան­կախ այն ծանր վի­ճա­կին, որ այ­սօր կգտն­վի լի­բա­նա­նա­հա­յու­թյու­նը, Ար­ցա­խը ա­ռա­ջին օր­վա­նից ե­ղած է իր գո­յու­թյան գլ­խա­վոր ներ­շն­չա­րան­նե­րից մե­կը՝ իր դպ­րոց­նե­րով, ե­կե­ղե­ցի­նե­րով, բնակ­չու­թյամբ և այ­սօր էլ Ար­ցա­խը վս­տա­հա­բար ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն է։
-Պա­րոն Զա­քար, Ձեր ստեղ­ծա­գոր­ծա­կան ըն­թաց­քը…
-Այժմ ես աշ­խա­տում եմ դոկ­տո­րա­կան ա­վար­տա­ճա­ռի վրա, և պի­տի ա­վար­տած լի­նեի, ե­թե պա­տե­րազ­մը չլի­ներ։ Աշ­խա­տանք­ներն ինք­նա­բե­րա­բար դա­դա­րեց­րել էի, սա­կայն, հի­մա, որ ե­կա բախ­վե­ցի ի­րա­կա­նու­թյա­նը, ինչ-որ չա­փով խա­ղաղ­վե­ցի, և զգա­ցի, որ գնա­լուց հե­տո կկա­րո­ղա­նամ կենտ­րո­նա­նալ և ա­վար­տել ճա­ռը, ո­րու թե­ման է՝ Հայ երգ­չախմ­բա­յին ե­րաժշ­տու­թյան զար­գաց­ման հո­լո­վույ­թը։