[ARM]     [RUS]     [ENG]

ՇՏՀ-ն նշա­նա­վո­րեց Գի­տե­լի­քի, գրի և դպ­րու­թյան օ­րը

Գի­տե­լի­քի, գրի և դպ­րու­թյան օր­վա առ­թիվ Ստե­փա­նա­կեր­տի հա­մար 9 հիմ­նա­կան դպ­րո­ցում Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը հան­դի­պում է ու­նե­ցել բու­հի ու­սա­նո­ղու­թյան հետ։

Հան­դիպ­մա­նը ներ­կա են ե­ղել ԱՀ ՊԲ և ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։
Ներ­կա­նե­րը նախ մեկ րո­պե լռու­թյամբ հար­գել են հա­նուն հայ­րե­նի­քի նա­հա­տակ­ված քա­ջոր­դի­նե­րի հի­շա­տա­կը: Հա­մալ­սա­րա­նի ա­ռա­ջին կուր­սե­ցի­նե­րին ող­ջույ­նի խոսք են հղել ԱՀ ԿԳՄՍ Կրո­նի և ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի բաժ­նի պետ Ա­շոտ Սարգ­սյա­նը, բու­հի նո­րան­շա­նակ ռեկ­տոր Նվեր Մի­քա­յե­լյա­նը, պրո­ռեկ­տոր Ռո­զա Ա­վա­գյա­նը, Հու­մա­նի­տար ամ­բիո­նի վա­րիչ Մհեր Հա­րու­թյու­նյա­նը, ով­քեր շնոր­հա­վո­րե­ցին ու­սա­նող­նե­րին օր­վա առ­թիվ, ներ­կա­յաց­րին ՇՏՀ-ի ան­ցած ու­ղին և ար­ձա­նագր­ված հա­ջո­ղու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև անդ­րա­դարձ կա­տա­րե­ցին բու­հի այն ու­սա­նող­նե­րին, ով­քեր հա­նուն հայ­րե­նի­քի զոհ­վել են Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում։
Ե­լույթ ու­նե­ցող­նե­րը կարևո­րել են կր­թու­թյան դերն Ար­ցա­խի զար­գաց­ման գոր­ծում և հոր­դո­րել ու­սա­նող­նե­րին ա­ռա­վել քան լուրջ վե­րա­բեր­վել կր­թա­կան գոր­ծըն­թա­ցին՝ ա­ռանձ­նա­պես ժա­մա­նա­կա­կից տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի տի­րա­պետ­մանն ու կի­րառ­մա­նը։
Պահ­պա­նե­լով ա­վան­դույ­թը՝ ՇՏՀ-ի ու­սա­նող­նե­րի հա­մար, տո­նին նվիր­ված անց­կաց­վել է նաև ա­րիու­թյան դաս, ո­րը վա­րել են ԱՀ ՊԲ մա­յոր Ար­մեն Պո­ղո­սյա­նը և ՇՏՀ-ի Հու­մա­նի­տար ամ­բիո­նի վա­րիչ Մհեր Հա­րու­թյու­նյա­նը։
Ա­րիու­թյան դա­սի շր­ջա­նա­կում բա­նա­խոս­ներն անդ­րա­դարձ են կա­տա­րել ԱՀ ան­կա­խու­թյան ճա­նաչ­մանն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին, Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի կող­մից հա­յե­րի դեմ Սում­գա­յի­թում և Բաք­վում տե­ղի ու­նե­ցած զանգ­վա­ծա­յին ջար­դե­րին, ԱՀ զին­ված ու­ժե­րի կազ­մա­վոր­մա­նը, Ար­ցա­խյան պա­տե­րազմ­նե­րին, ըն­դգ­ծել ե­րի­տա­սար­դու­թյան հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան կարևո­րու­թյու­նը։

Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի տե­ղե­կատ­վա­կան բա­ժին