ՍՐ­ԲԱ­ԶԱՆ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻ ԳԻ­ՏԱԿ­ՑՈՒ­ՄԸ ՄԵՐ ՄԵՋ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ,

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման 30-րդ տա­րե­դար­ձի կա­պակ­ցու­թյամբ սեպ­տեմ­բե­րի 2-ին Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի մեծ դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ երգ­չախմ­բա­յին հա­մերգ ՙԵր­գող Ար­ցախ՚ մշա­կու­թա­յին ծրագ­րի շր­ջա­նա­կում։ Շու­շիի ժա­մա­նա­կա­վոր կորս­տով լի­բա­նա­նա­հայ ե­րա­ժիշտ, խմ­բա­վար Զա­քար Քե­շի­շյա­նի՝ Ար­ցա­խի մշա­կու­թա­յին կյան­քին ծա­ռա­յե­լու վայրն ու ձևա­չա­փը փոխ­վեց։ Ստե­փա­նա­կերտ այ­ցե­լե­լու մի քա­նի շա­բաթ­վա ըն­թաց­քում իր շուր­ջը հա­մախմ­բե­լով ՙՎա­րան­դա՚ երգ­չախմ­բի, ինչ­պես նաև շու­շե­ցի, հադ­րութ­ցի, ստե­փա­նա­կերտ­ցի և այլ շր­ջան­նե­րի մա­նուկ­ներ ու պա­տա­նի­ներ, կազ­մեց հե­տաքր­քիր հա­մեր­գա­յին ծրա­գիր, որն ուն­կն­դիրն ըն­դու­նեց, ինչ­պես միշտ, ջեր­մու­թյամբ։ Ե­րե­կո­յի մեջ, բնա­կա­նա­բար, ոչ թե տո­նա­կա­նու­թյուն կար, այլ զսպ­ված ցավ՝ կո­րուստ­նե­րի, հա­վատ և հույս՝ վե­րա­դար­ձի։

Եր­գա­ցան­կի ընտ­րու­թյու­նը (ՙԵ­կեք եր­գենք՚, ՙԲա­րի օր՚, ՙԺա­ռանգ­ներն ենք Ար­ցա­խի՚, ՙՏղեր­քը, որ չկան՚, ՙԲարձ­րիկ Շու­շի՚, ՙՀա­յու հո­գին՚ և այլն) պա­տա­հա­կան չէր. այն պայ­քա­րի կոչ էր, վաղ­վա հան­դեպ վս­տա­հու­թյան լույս։ ՙԵրբ որ մեր հա­վա­քա­կան ո­գին, մեր հա­վա­քա­կան ի­մաստ­նու­թյու­նը վե­րագտ­նենք, կվե­րա­դարձ­նենք ոչ միայն Շու­շին, Հադ­րու­թը, այլև պատ­մա­կան Հա­յաս­տա­նի կորց­րած հատ­ված­նե­րը՚,-ա­սաց Զա­քար Քե­շի­շյա­նը։
Հա­մերգն ա­վարտ­վեց Ար­ցա­խի Հիմ­նով և ՙԵ­րազ իմ եր­կիր հայ­րե­նի՚ եր­գով, ո­րը կա­տար­վեց Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում։
Օր­վա խոր­հուր­դը …Պար­տու­թյան դա­ռը հա­մը…Ա­պա­գա­յի Ձեր տես­լա­կա­նը,-հար­ցե­րի շուրջ էր մեր զրույ­ցը.
Լու­սի­նե ՂԱ­ՐԱ­ԽԱ­ՆՅԱՆ, ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար, հո­գե­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու.
-Մենք շատ ծանր և ան­սո­վոր պայ­ման­նե­րում ենք դի­մա­վո­րում մեր պե­տա­կա­նու­թյան 30-րդ տա­րին։ Իմ խո­րին հա­մոզ­մամբ` մենք նո­րից վե­րա­դառ­նա­լու ենք… ինք­ներս մեզ։ Այն, ինչ հի­մա բռ­նա­զավթ­ված է, սոսկ քա­ղա­քա­կան պայ­մա­նա­զա­տում­ներ են, այն մեր պատ­մա­կան հայ­րե­նիքն է, ուր ապ­րել ենք ե­րեք հա­զա­րա­մյակ։ Ինձ մշ­տա­պես հու­զել են պե­տու­թյուն, պե­տա­կա­նու­թյուն ու­նե­նա­լու և կորց­նե­լու փաս­տե­րը։ Պե­տա­կա­նու­թյան կո­րուս­տից հո­գե­կերտ­ված­քում շատ բա­ցա­սա­կան փո­փո­խու­թյուն­ներ են կա­տար­վում՝ ան­զո­րու­թյան զգա­ցու­մից, հա­մազ­գա­յին թու­լու­թյու­նից, գայ­թակ­ղու­թյուն­նե­րից ու ո­րո­նում­նե­րից մինչև … վտանգ­ված ինք­նու­թյուն։ Իսկ պե­տա­կա­նու­թյու­նը հոգևոր ու գա­ղա­փա­րա­կան ինք­նա­կազ­մա­կերպ­վա­ծու­թյուն է, այն հո­գա­տար վե­րա­բեր­մունք է պե­տա­կան ինչ­քի նկատ­մամբ, այն պե­տա­կա­նու­թյան սիմ­վո­լի­կան փայ­փա­յել է, այն նա­հա­տակ­նե­րի հետ ժա­մադր­վել է, և այդ ժա­մադ­րում­նե­րը չպետք է լի­նեն այս­րո­պեա­կան, որ­պես­զի կա­րո­ղա­նանք շա­րու­նա­կել նրանց գոր­ծը, ո­րի հա­մար զոհ­վել են։ Նրանք մեզ կտա­կել են…ճա­նա­պար­հա­յին քար­տեզ, ո­րով պի­տի գնանք։

Աշ­խար­հի եր­կու հա­րյուր եր­կր­ներ ու­նեն ի­րենց պե­տա­կա­նու­թյու­նը։ Գու­ցե սխալ­վում եմ, բայց աշ­խար­հում ա­մե­նա­թանկ գնով՝ տաս­նյակ հա­զա­րա­վոր մա­տաղ կյան­քե­րի գնով ձեռք բեր­ված պե­տա­կա­նու­թյու­նը մերն է։ 2020-ը մեր պատ­մու­թյան հա­մար … մի չար դր­վագ է։ Ես չեմ հաշտ­վում, և ոչ մե­կը չպի­տի հաշտ­վի, հա­մա­կերպ­վի կա­տար­վա­ծի հետ։ Սր­բա­զան հայ­րե­նի­քի գի­տակ­ցու­մը մեր մեջ, մեր ա­րյան մեջ, մեր հո­գու մեջ, վրե­ժի ցա­սու­մը մեր մեջ՝ պետք է ու­ժե­ղա­նանք, որ­պես­զի կա­րո­ղա­նանք վե­րա­դարձ­նել կո­րուստ­նե­րը։ Որ­պես­զի մեր պե­տա­կա­նու­թյու­նը դառ­նա ամ­բող­ջա­կան։
Պե­տա­կա­նու­թյու­նը պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցում է, և շատ կարևոր է, որ յու­րա­քան­չյու­րը ու­ժեղ պա­հի իր բնա­գի­ծը, իր դիր­քը՝ կր­թու­թյան, մշա­կույ­թի, գի­տու­թյան և բո­լոր բնա­գա­վառ­նե­րում, որ­պես­զի դա դառ­նա սկզ­բունք, ապ­րե­լա­կերպ, էու­թյուն, դիրք, ո­րո­շում, վար­քա­յին ռազ­մա­վա­րու­թյուն։ Միայն հան­րա­յին և ազ­գա­յին գի­տակ­ցու­թյամբ կա­րող ենք պա­հել մեր պե­տա­կա­նու­թյու­նը, և աշ­խար­հի ազ­գե­րի մեջ երևալ որ­պես ու­րույն դի­մա­գիծ և ինք­նա­կազ­մա­կերպ­վա­ծու­թյուն ու­նե­ցող ազգ։
Փա­ռա­հեղ էին մեր եր­կու հա­յոց պե­տա­կա­նու­թյուն­նե­րը՝ 30 տա­րի ա­ռաջ։ Այ­սօր կանք և ես հա­վա­տում եմ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը։ Թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մը փոր­ձում է ոչն­չաց­նել շատ դժ­վար գնով ձեռք բեր­ված մեր պե­տա­կա­նու­թյու­նը, ոչն­չաց­նել ժո­ղովր­դա­կան ար­ժեք­նե­րը։ Բայց ես հա­վա­տում եմ ար­դա­րու­թյան հաղ­թա­նա­կին, հա­վա­տում եմ ա­վե­լի բարձր ու­ժե­րի՝ Ա­րար­չին, Տիե­զեր­քին, Բնու­թյա­նը։
Սոկ­րատ ԽԱ­ՆՅԱՆ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր.
-Ներ­կան գնա­հա­տե­լու հա­մար պետք է անդ­րա­դառ­նալ ան­ցյա­լին, վե­րագ­նա­հա­տել ան­ցած ճա­նա­պար­հը, ըն­դգ­ծել և՜ պար­տու­թյուն­նե­րը, և՜ հաղ­թա­նակ­նե­րը, ու ներ­կա­յի՝ այ­սօր­վա հա­մա­պատ­կե­րի վրա, կան­խա­տե­սել հաղ­թա­նակ­նե­րի կարևո­րու­թյու­նը և ա­պա­գան։ Մենք պետք է մեզ­նից վա­նենք պարտ­վո­ղա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը, ո­րով­հետև մեր ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը լիքն է ե­ղել դա­ժան պա­տե­րազմ­նե­րով, նաև հաղ­թա­նակ­նե­րով, ինչ­պես նաև՝ նա­հանջ­նե­րով։ Այ­սօր ոչ թե պարտ­վել, այլ նա­հան­ջել ենք։ Հաղ­թա­նա­կը գա­լու է, վկան` այ­սօր­վա մեր հա­մեր­գը։ Ար­ցախ­ցի 90 ե­րե­խա բե­մի վրա մի տե­սեք ինչ կազ­մա­կերպ­վա­ծու­թյամբ են հան­դես գա­լիս։ Եր­գը լսող, եր­գը գնա­հա­տող ժո­ղո­վուր­դը չի պարտ­վում։ Ինչ­պես Պա­րույր Սևա­կը կա­սեր՝ մեր ճա­նա­պար­հը սկ­սել ենք եր­գով, հա­սել ենք երգ եր­գո­ցին և եր­գե­լով գնա­լու ենք դե­պի հաղ­թա­նակ։
Մի­քա­յել ՀԱ­ՋՅԱՆ, լրագ­րող, հրա­պա­րա­կա­խոս.
-Սեպ­տեմ­բե­րի 2-ի խոր­հուր­դը շատ խորն է, ազ­գա­յին և հա­մազ­գա­յին նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող երևույթ։ Նո­րա­գույն պատ­մու­թյան շր­ջա­նում, երբ նախ­կին Խոր­հր­դա­յին Միու­թյու­նում սկս­վե­ցին ան­կա­խու­թյան գոր­ծըն­թաց­նե­րը, ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման ար­դյուն­քում, 30 տա­րի ա­ռաջ ու­նե­ցանք եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն՝ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի։ Մենք աշ­խար­հին ցու­ցադ­րե­ցինք ան­կախ և ա­զատ ապ­րե­լու մեր կամ­քը, մեր վճ­ռա­կա­նու­թյու­նը, և այ­սօր էլ մենք ցույց տվե­ցինք, որ մեր ի­րա­վուն­քի տերն ենք։ Մենք ի­րա­վունք ու­նենք ա­զատ ու ան­կախ ապ­րե­լու մեր հո­ղում։ Թե­րու­թյուն­ներ, բաց­թո­ղում­ներ, ի­հար­կե, ու­նե­ցանք, ո­րի բա­ցա­սա­կան հետևանք­ներն այ­սօր քա­ղում ենք։
Պատ­մու­թյան ըն­թաց­քում Ար­ցա­խը մշ­տա­պես պայ­քա­րել է, և յու­րա­քան­չյուր ան­գամ ու­նե­ցել է նա­հա­տակ­ներ։ Այս ան­գամ ևս։ 1988-ից սկ­սած զո­հեր են տվել, ո­րոնք մեր սր­բերն են։ Նրանք գնա­ցել են…հաղ­թե­լու, բայց զոհ­վել են, և այ­սօր Ար­ցա­խը, չնա­յած կրած կո­րուստ­նե­րին, ապ­րում-դի­մա­կա­յում է։
Մենք չպի­տի հաշտ­վենք պար­տու­թյուն հաս­կա­ցու­թյան հետ։ Մենք տա­նուլ ենք տվել մար­տը, բայց՝ ոչ պա­տե­րազ­մը։ Պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վում է, և մենք ճա­նա­պարհ ու­նենք գնա­լու և գնա­լու ենք։ Մենք պայ­քա­րե­լու ենք Ար­ցա­խում ապ­րե­լու մեր ի­րա­վուն­քի հա­մար։
Ես լա­վա­տե­սու­թյունս չեմ կորց­րել։ Մենք վե­րա­դարձ­նե­լու ենք մեր տա­րած­քա­յին կո­րուստ­նե­րը, ո­րոնք մեր հայ­րեն­քի մասն են։ Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վում է։ Մեծ խա­ղա­ցող­նե­րի շա­հե­րը բախ­վում են այս տա­րա­ծաշր­ջա­նում։ Պատ­մա­կան Հա­յաս­տա­նի Հա­յոց Արևե­լից կող­մը պետք է վե­րա­կան­գն­վի, ա­վե­լին՝ ամ­բող­ջա­նա։ Դա պատ­մա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն է և Աստ­ծո կամ­քը։ Ես մար­գա­րե չեմ, բայց ես դա տես­նում եմ մոտ ժա­մա­նակ­նե­րում։ Ճիշտ է, այս պա­հի դրու­թյամբ Ար­ցախ-Հա­յաս­տան-Սփյուռք ե­ռա­միաս­նու­թյու­նը ինչ-որ օ­ղա­կում թու­լա­ցել է, բայց բո­լորս պի­տի գի­տակ­ցենք, որ Հա­յաս­տա­նի ճա­կա­տա­գի­րը ո­րոշ­վում է… Ար­ցա­խում։