[ARM]     [RUS]     [ENG]

Հուշ-երեկո' ԱՀ վաստակավոր մանկավարժի հիշատակին

 

Ար­դեն մեկ տա­րի է, ինչ կյան­քից հե­ռա­ցել է Ար­ցա­խում օ­տար լեզ­վի ճա­նաչ­ված մաս­նա­գետ, ԱՀ վաս­տա­կա­վոր ման­կա­վարժ, դո­ցենտ, գի­տու­թյան վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Է­լեո­նո­րա Ար­մե­նա­կի Հայ­րա­պե­տյա­նը: Ար­ցա­խյան 44-օ­րյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ նա էլ շա­տե­րի պես ժա­մա­նա­կա­վո­րա­պես ա­պաս­տա­նել էր Երևա­նում, որ­տեղ վա­րակ­վեց կո­րո­նա­վի­րու­սով, ո­րից փր­կել չհա­ջող­վեց: Այդ սար­սա­փե­լի օ­րե­րին հա­րա­զատ­նե­րը, ըն­կեր­նե­րը չկա­րո­ղա­ցան վեր­ջին հրա­ժեշ­տը տալ նրան:
Մեկ տա­րի անց՝ հոկ­տեմ­բե­րի 15-ին, նրա մահ­վան տա­րե­լի­ցի օ­րը, Ստե­փա­նա­կեր­տի ՙՄես­րոպ Մաշ­տոց՚ հա­մալ­սա­րա­նը /ՄՄՀ/, ի դեմս օ­տար լե­զու­նե­րի ամ­բիո­նի, կազ­մա­կեր­պեց հուշ-ե­րե­կո` սիր­ված ու հարգ­ված գոր­ծըն­կե­րոջ հի­շա­տա­կին: Հրա­վիր­վել էին մար­դիկ, ով­քեր Է­լեո­նո­րա Հայ­րա­պե­տյա­նի հետ ճա­նա­պարհ են ան­ցել, մար­դիկ, ում մաս­նա­գի­տա­կան կա­յաց­ման ու զար­գաց­ման ճա­նա­պար­հին նա մեծ դեր է ու­նե­ցել:
Է. Հայ­րա­պե­տյանն աշ­խա­տել է Ար­ցա­խի պե­տա­կան, ա­պա ՙՄես­րոպ Մաշ­տոց՚ հա­մալ­սա­րան­նե­րում, զու­գա­հեռ՝ թարգ­մա­նիչ ԱԳՆ-ում: ՄՄՀ ռեկ­տոր Դո­նա­րա աբ­րիե­լյա­նը, ԱրՊՀ նախ­կին ռեկ­տոր Մա­նուշ Մի­նա­սյա­նը, տն­տե­սա­գի­տա­կան ֆա­կուլ­տե­տի դե­կան Ռու­զան­նա Ման­գա­սա­րյա­նը, եր­կու բու­հե­րի օ­տար լե­զու­նե­րի ամ­բիոն­նե­րի ճա­նաչ­ված մաս­նա­գետ­նե­րը, նախ­կին ու­սա­նող­ներն ի­րենց խոս­քում ներ­կա­յաց­րին, թե Է. Հայ­րա­պե­տյանն ինչ­պես է կարճ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում ա­վե­լի բարձ­րաց­րել ամ­բիոն­նե­րի գոր­ծու­նեու­թյան ո­րա­կը՝ ղե­կա­վա­րե­լով դրանք, հա­րյու­րա­վոր բարձ­րա­կարգ մաս­նա­գետ­ներ է թո­ղար­կել մեր հան­րա­պե­տու­թյան հա­մար: որ­ծըն­կեր­նե­րը բնու­թագ­րե­ցին նրան որ­պես պայ­ծառ ու լու­սա­վոր մար­դու, հայ­րե­նա­սեր ար­ցա­խու­հու, պա­հանջ­կոտ, մի­ջա­կու­թյու­նը չհան­դուր­ժող ամ­բիո­նի ղե­կա­վա­րի, բարձր պրո­ֆե­սիո­նա­լիզ­մով մաս­նա­գե­տի:
Է. Հայ­րա­պե­տյա­նը ար­ժա­նա­ցել է բազ­մա­թիվ պարգևնե­րի՝ ՙԵ­րախ­տա­գի­տու­թյուն՚ ու ԱրՊՀ ոս­կե մե­դալ­նե­րի և շնոր­հա­կա­լագ­րե­րի: Նա բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րեր էր ի­րա­կա­նաց­նում ե­կե­ղե­ցի­նե­րում, Ե­րե­խա­նե­րի խնամ­քի ու պաշտ­պա­նու­թյան թիվ մեկ գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյու­նում, տուն-ին­տեր­նա­տում:
Ներ­կա­նե­րի հա­մար դժ­վար էր պատ­կե­րաց­նել, որ այլևս ի­րենց հետ չէ սի­րե­լի Է­լեո­նո­րա Ար­մե­նա­կով­նան, սա­կայն ե­րե­կո­յին չէր գե­րիշ­խում թախ­ծոտ տրա­մադ­րու­թյու­նը: Չէ՞ որ Է. Հայ­րա­պե­տյա­նը հու­մո­րի զգա­ցու­մով, կեն­սա­սեր ու լու­սա­վոր անձ­նա­վո­րու­թյուն էր:
Ե­րե­կո­յին ներ­կա էին ԱՀ նա­խա­գա­հի տի­կին Ք. Հա­րու­թյու­նյա­նը, հյու­րեր, մտա­վո­րա­կան­ներ:

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ