ԳԻՏԱՃԱՄԲԱՐ ՇՆՈՐՀԱԼԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Լաուրա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ 

Հոկ­տեմ­բե­րի 24-30-ը Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նը (ԲԱ) և Հայ­կա­կան աստ­ղա­գի­տա­կան ըն­կե­րու­թյու­նը (ՀԱԸ) կազ­մա­կեր­պել են Բյու­րա­կա­նյան յո­թե­րորդ գի­տա­ճամ­բա­րը` շնոր­հա­լի դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար։ Հա­մա­ձայն Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի և Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նի միջև բո­լո­րո­վին վեր­ջերս ստո­րագր­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հու­շագ­րի` Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ գի­տա­ճամ­բա­րին մաս­նակ­ցել են նաև ար­ցախ­ցի մի խումբ դպ­րո­ցա­կան­ներ։

ՙԸնտ­րել ենք աստ­ղա­ֆի­զի­կա­յի նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյուն դրսևո­րող­նե­րին։ Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում բա­վա­կա­նին աշ­խա­տանք­ներ են նա­խա­տես­վում։ Դրան­ցից մեկն էլ ար­ցախ­ցի ու­սա­նող­նե­րի և դպ­րո­ցա­կան­նե­րի պար­բե­րա­կան այ­ցե­րի կազ­մա­կեր­պումն է, ո­րի նպա­տա­կը նրանց մոտ գի­տու­թյան հան­դեպ սեր ա­ռա­ջաց­նելն է։ Հա­մա­ձայն հու­շագ­րի՝ նա­խա­տես­վում է նաև այլ հա­մա­տեղ գի­տա­կան, կր­թա­կան, հան­րա­յին ծրագ­րե­րի ի­րա­կա­նա­ցում։ Սա դեռ սկիզբն է և, ըստ իս, մեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը կլի­նի եր­կա­րատև ու ար­դյու­նա­վետ՚,- ա­սաց ԱՀ գի­տա­կան կա­ռույ­ցի ղե­կա­վար Ա­նյու­տա Սարգ­սյա­նը։
Գի­տա­ճամ­բա­րի օ­րե­րին դպ­րո­ցա­կան­նե­րը հան­դի­պում­ներ են ու­նե­ցել հայտ­նի աստ­ղա­գետ­նե­րի հետ, մաս­նակ­ցել աստ­ղա­գի­տա­կան հան­րա­մատ­չե­լի ին­տե­րակ­տիվ դա­սա­խո­սու­թյուն­նե­րի, ին­տե­լեկ­տուալ խա­ղե­րի, այ­ցե­լել են աստ­ղա­դի­տա­րա­նի խո­շո­րա­գույն 2.6մ. դի­տակ, Վիկ­տոր Համ­բար­ձու­մյա­նի տուն-թան­գա­րան և այլն։ Նրանց հա­մար կազ­մա­կերպ­վել են ար­շավ­ներ Բյու­րա­կա­նի շր­ջա­կայ­քում, էքս­կուր­սիա­ներ` Ամ­բերդ, Տե­ղե­րի վանք, Օ­շա­կան, կազ­մա­կերպ­վել են գի­շե­րա­յին դի­տում­ներ՝ փոքր աստ­ղա­դի­տակ­նե­րով, մար­զա­կան խա­ղեր և մր­ցույթ­ներ։
Ար­ցախ­ցի դպ­րո­ցա­կան­նե­րը ակ­տի­վու­թյուն են ցու­ցա­բե­րել բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րում` ար­ժա­նա­նա­լով հա­մա­պա­տաս­խան մր­ցա­նակ­նե­րի։