Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԿՐ­ԹԱ­ԿԱՆ ՀԱ­ՄԱ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒՆ՝ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻ ԲԱՐ­ԳԱ­ՎԱՃ­ՄԱՆ ԵՎ ՀԶՈ­ՐԱՑ­ՄԱՆ

Լու­սի­նե ԴԱ­ՇՅԱՆ

ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի նիս­տե­րի դահ­լի­ճում նո­յեմ­բե­րի 16-ին հան­դի­պել է շր­ջա­նի մի շարք դպ­րոց­նե­րի և ման­կա­պար­տեզ­նե­րի տնօ­րեն­նե­րի հետ։ Հան­դիպ­մա­նը ներ­կա էին ԱՀ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան-հա­տուկ հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րի գծով ներ­կա­յա­ցու­ցիչ` Սփյուռ­քի հար­ցե­րով Ա­զա­տու­հի Սի­մո­նյա­նը, շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի վա­րի­չի պաշ­տո­նա­կա­տար Ան­նա Ա­վա­նե­սյա­նը։

Հան­դիպ­ման ըն­թաց­քում ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րը ներ­կա­յաց­րել է Ար­ցա­խի դպ­րոց­նե­րի և Սփյուռ­քի հայ­կա­կան վար­ժա­րան­նե­րի ու դպ­րոց­նե­րի միջև նա­խա­տես­վող հա­մա­գոր­ծակ­ցու­թյան` ՙ Քույր դպ­րոց­ներ՚ ծրա­գի­րը։ Նպա­տակն է զար­գաց­նել և բարձ­րաց­նել ԱՀ դպ­րոց­նե­րի և Սփյուռ­քի հայ­կա­կան վար­ժա­րան­նե­րի կր­թու­թյան ո­րա­կը, ստեղ­ծել ա­մուր կապ Սփյուռ­քի հայ­կա­կան կր­թօ­ջախ­նե­րի և ԱՀ հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի միջև։
Ար­ցա­խի և Սփյուռ­քի վար­ժա­րան­նե­րի ու դպ­րոց­նե­րի հա­մա­տեղ դա­սե­րի, ու­սու­ցիչ­նե­րի փոր­ձի փո­խա­նակ­ման, կր­թա­կան ծրագ­րե­րի ու­սում­նա­սիր­ման, կր­թամ­շա­կու­թա­յին ծրագ­րե­րի փո­խա­նակ­ման, փո­խա­դարձ այ­ցե­լու­թյուն­նե­րի, ո­րոշ դեպ­քե­րում՝ առ­ցանց հան­դի­պում­նե­րի մի­ջո­ցով նա­խա­տես­վում է բարձ­րաց­նել կր­թու­թյան ո­րա­կը, ընդ­լայ­նել ա­շա­կերտ­նե­րի աշ­խար­հա­յաց­քը և հմ­տու­թյուն­նե­րը, նրանց հա­մար ստեղ­ծել նոր՝ ժա­մա­նա­կա­կից կր­թա­կան մի­ջա­վայր և ինչ­պես նաև` եր­կուս­տեք հայ­րե­նա­կից հա­սա­կա­կից­նե­րի հետ շփ­վե­լու, զբաղ­վա­ծու­թյան և զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­ներ։
Ծրագ­րում, որն ի­րա­կա­նաց­վե­լու է 2021թ. դեկ­տեմ­բե­րից, նե­րառ­ված են նաև Մար­տու­նու շր­ջա­նի Մաճ­կա­լա­շեն, Բեր­դա­շեն, Թա­ղա­վարդ հա­մայ­նք­նե­րի և Մար­տու­նու հ. 2 դպ­րոց­նե­րը, ինչ­պես նաև վեց՝ Մար­տու­նու հ. 1, Բեր­դա­շե­նի, Մաճ­կա­լա­շե­նի, Թա­ղա­վար­դի, Քեր­թի և Ճար­տա­րի հ. 1 ման­կա­պար­տեզ­նե­րը։
Նշ­վեց, որ նա­խա­տես­վում է ստեղ­ծել ֆեյս­բու­քյան հա­մա­տեղ էջ-խումբ, Zoom հար­թակ, ընդ­գր­կել տնօ­րեն­նե­րին, ու­սու­ցիչ­նե­րին, ա­շա­կերտ­նե­րին, միա­սին մշա­կել ժա­մա­նա­կա­ցույց-դա­սա­ցու­ցակ, առն­վազն ա­մի­սը մեկ ան­գամ ի­րա­կա­նաց­նել հա­մա­տեղ դա­սըն­թաց։ Այն հնա­րա­վո­րու­թյուն կտա մեր կր­թու­թյան ո­րա­կը բարձ­րաց­նել: Հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ա­նընդ­հատ զար­գա­նա­լու է և օն­լայն կա­պից անց­նե­լու է ուղ­ղա­կի շփ­ման, որ­պես­զի Ար­ցախն ա­վե­լի շո­շա­փե­լի ու ճա­նա­չե­լի դառ­նա Սփյուռ­քի ե­րե­խա­նե­րի հա­մար և հա­կա­ռա­կը՝ Ար­ցա­խի ե­րե­խա­նե­րը ծա­նո­թա­նան և ըն­կե­րա­նան Սփյուռ­քի ի­րենց հայ­րե­նա­կից­նե­րի հետ։
ՙՍտեղ­ծել ՙՔույր դպ­րոց­ներ՚՝ նշա­նա­կում է մեկ­տե­ղել ին­տե­լեկ­տուալ ռե­սուրս­նե­րը, կի­սել միաս­նա­կան հայ­րե­նի­քի տես­լա­կանն ու գա­ղա­փա­րը, հմ­տու­թյուն­ներ բե­րել Ար­ցախ, փո­խա­նա­կել կա­րո­ղու­թյուն­ներն ու փոր­ձը։ Ես այն կար­ծի­քին եմ, որ այս ծրագ­րի շնոր­հիվ մեր դպ­րոց­նե­րը դառ­նա­լու են ա­վե­լի հզոր, ու­ժեղ, մեր ա­շա­կերտ­ներն՝ ա­վե­լի հայ­րե­նա­սեր, խե­լա­ցի, և դա նպաս­տե­լու է Սփյուռ­քը հայ­րե­նիք բե­րե­լուն՚,-հատ­կան­շել է Լ. Ղա­րա­խա­նյա­նը։
ՙՍա ֆի­զի­կա­պես և հոգևոր, գա­ղա­փա­րա­յին և ծրագ­րա­յին ա­ռու­մով Սփյուռ­քը Ար­ցա­խին կա­պե­լու մեր ծրագ­րե­րից ա­մե­նա­կարևորն է։ Սփյուռ­քը ա­ռա­ջին հեր­թին գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն է, մարդ­կա­յին և ին­տե­լեկ­տուալ մեծ ռե­սուրս­ներ, ո­րոնք պետք է գան հայ­րե­նիք` Ար­ցախ։ Առն­վազն պետք է սկ­սել ճիշտ կե­տից, և մենք սկ­սում ենք դպ­րոց առ դպ­րոց կա­պել Սփյուռ­քի հա­մայ­նք­նե­րի հետ։ Սա նպաս­տե­լու է նրան, որ հա­յու­թյունն, ան­կախ իր բնա­կու­թյան վայ­րից, կապ­վի Հա­յոց աշ­խար­հի և Ար­ցա­խի հետ և լա­վա­գույնս ճա­նա­չի իր հայ­րե­նի­քը։ Մեր ա­ռա­քե­լու­թյունն է՝ կանգ­նել Մար­տու­նու շր­ջա­նի ա­ռաջ­նագ­ծին մերձ հա­մայ­նք­նե­րի կող­քին՝ պայ­քա­րե­լու, դի­մադ­րե­լու հա­մար, և ա­մեն կերպ պետք է նպաս­տենք, որ այս հա­մայ­նք­նե­րը չդա­տարկ­վեն, այլ գնա­լով ամ­րա­նան՚,-նշել է Ա. Սի­մո­նյա­նը։