[ARM]     [RUS]     [ENG]

Ապրեցնող գույներ. արցախցի գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես Ստեփանակերտում

Լուսինե Շադյան

 Գունային գամման այստեղ ապրեցնող է, հուսադրող, իսկ գույների փիլիսոփայությունը երաժշտության նման ներդաշնակում է հոգին։ Արցախցի արվեստագետ Յու. Հովհաննիսյանն այսպես մեկնաբանեց Արցախի ժամանակակից նկարիչների ցուցահանդեսը, որը կրում է «Հայրենիքը դժգույն չի լինում» խորագիրը։ Արցախի նկարիչների միության և Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի կենտրոնում բացված ցուցահանդեսում ներկայացված է արցախցի նկարիչների ավելի քան 40 գործ։ Ցուցահանդեսը կտևի 15 օր։