Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԴԱ­ՐԵ­ՐԻՑ Ե­ԿՈՂ, ԴԱ­ՐԵՐ ԳՆԱ­ՑՈՂ ՂԱ­ԶԱՆ­ՉԻՆ

Լույս է տե­սել «Ար­ցա­խի Ղա­զան­չի գյու­ղի պատ­մու­թյու­նը հին դա­րե­րից մինչև մեր օ­րե­րը» վեր­նագ­րով գիր­քը։ Մեր զրու­ցա­կի­ցը հե­ղի­նակն է՝ Վարդ­գես Գրի­գո­րյա­նը։ 

- Պա­րոն Գրի­գո­րյան, 2013 թվա­կա­նին նույն վեր­նագ­րով գիրք էիք տպագ­րել։ Նոր լույս տե­սա­ծը կա­րե­լի՞ է հա­մա­րել լրաց­ված վե­րահ­րա­տա­րա­կու­թյուն։
- Նոր լույս տե­սա­ծում ա­վե­լի շատ թվեր ու փաս­տեր, դեպ­քեր ու ի­րա­դար­ձու­թյուն­ներ են բեր­ված։ Պարզ է, տա­րի­նե­րի ըն­թաց­քում ես նոր աղ­բյուր­ներ եմ բա­ցա­հայ­տել, նոր տե­ղե­կու­թյուն­ներ հայ­թայ­թել։
- Բա­վա­կանին փաս­տա­կան նյութ եք հա­վա­քել։ Դա եր­կար ժա­մա­նակ պա­հան­ջող, տք­նա­ջան աշ­խա­տանք է։
- Գյու­ղիս պատ­մու­թյու­նը գրե­լիս ա­վե­լի քան մե­կու­կես տաս­նյակ տա­րի­նե­րի ըն­թաց­քում ե­ղել եմ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րի, ՀՀ ո­րոշ մար­զե­րի և ՌԴ մի քա­նի երկ­րա­մա­սե­րի ե­րեք տաս­նյա­կից ա­վե­լի բնա­կա­վայ­րե­րում, զրու­ցել՝ 100-ից ա­վե­լի հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի ու տար­բեր մարդ­կանց հետ, բջ­ջա­յին բազ­մա­ժա­մյա հե­ռա­խո­սազ­րույց­ներ ու­նե­ցել՝ պար­զա­բա­նե­լով բազ­մա­թիվ հան­գա­մանք­ներ, ձեռք բե­րել լու­սան­կար­ներ և ան­քուն գի­շեր­ներ անց­կաց­րել։ Ծնն­դա­վայ­րիս պատ­մու­թյու­նը վեր­ծա­նե­լիս ինձ օգ­նել են նաև իմ ա­պու­պա­պե­րի թո­ղած հետ­քե­րը՝ ա­վեր­ված հան­գս­տա­րան­նե­րը, տա­պա­նա­քա­րե­րը, խաչ­քա­րե­րը, ե­կե­ղե­ցի­նե­րի ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը։ Օգտ­վել եմ բազ­մա­թիվ հե­ղի­նակ­նե­րի աշ­խա­տու­թյուն­նե­րից, հան­րա­գի­տա­րան­նե­րից, տար­բեր թեր­թե­րից, պատ­մա­վա­վե­րագ­րա­կան հոդ­ված­նե­րից և այլն։ Քա­նի որ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ այր­վել ու չեն պահ­պան­վել մեր գյու­ղի ու շրջ­կենտ­րո­նի բո­լոր փաս­տաթղ­թե­րը, աղ­բյուր են ե­ղել ԱՀ և ՀՀ պե­տա­կան ար­խիվ­նե­րը։


- Ինչ­պե՞ս է ծն­վել հայ­րե­նի գյու­ղի պատ­մու­թյու­նը գրե­լու միտ­քը։
- Նման միտք գլ­խումս ծա­գել է դեռևս դպ­րո­ցում սո­վո­րե­լու տա­րի­նե­րին։ Կես դար հե­տո միայն այն ի­րա­կա­նաց­վեց։
Չկա ա­վե­լի մեծ ցավ ու վիշտ, քան երբ քեզ­նից խլում են ման­կու­թյանդ օր­րա­նը, քո ծնն­դա­վայ­րը։ Ինչ­պե՞ս փո­խան­ցել Ղա­զան­չիի պատ­մու­թյու­նը, որն ա­վեր­ված է, կորս­ված։ Ինձ տան­ջող մտ­քերն ստի­պե­ցին, որ ա­րա­գաց­նեմ հայ­րե­նի գյու­ղիս պատ­մու­թյու­նը գրե­լը։ Եվ ե­թե Ար­ցա­խի բո­լոր բնա­կա­վայ­րե­րի մա­սին գիրք գր­վեր, ա­պա մի ան­գամ ևս կա­պա­ցու­ցեինք աշ­խար­հին, որ տե­ղաբ­նիկ ենք, որ հայն այս հո­ղի վրա ապ­րել է դեռ հա­զա­րա­մյակ­ներ ա­ռաջ։
- Շու­շիի Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցու հետ որևէ ա­ղերս ու­նի՞ Ձեր ծնն­դա­վայ­րը։
- Ի­հար­կե։ Նախ ա­սեմ, որ Ղա­զան­չին հին պատ­մա­կան գյուղ է։ Նրա պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րից հայտ­նի են գյու­ղի շր­ջա­կայ­քում գտն­վող հի­նա­վուրց Նա­տա­րին բերդ-ամ­րո­ցը, ո­րի տե­ղը հի­մա ա­վե­րակ­ներ են, գյու­ղի Սուրբ Գևորգ ե­ռա­նավ բա­զի­լիկ տի­պի քա­րա­կիր, թա­ղա­կապ ե­կե­ղե­ցին։ Այն կա­ռուց­վել է 1120 թվա­կա­նին։ Դրա­նից ա­ռաջ կա­ռու­ցել են գյու­ղա­մի­ջյան թա­ղա­կապ մեծ կա­մուր­ջը։ Այդ ժա­մա­նակ­նե­րից Ղա­զան­չիում սկ­սել է զար­գա­նալ շի­նա­րա­րա­կան ար­հես­տը, որմ­նա­գոր­ծու­թյու­նը։ 19-րդ դա­րում կա­ռուց­ված Շու­շիի Ղա­զան­չե­ցոց Սուրբ Ա­մե­նափր­կիչ ե­կե­ղե­ցու քար­գործ վար­պետ­նե­րից ու բա­րե­րար­նե­րից շա­տե­րը Ղա­զան­չի գյու­ղից էին։ Ան­վա­նու­մը հենց՝ Ղա­զան­չե­ցոց, հու­շում ու ա­պա­ցու­ցում է ա­սածս։
- Ըն­թեր­ցո­ղին, ան­շուշտ, հե­տաք­րք­րեց Ձեր գյու­ղի պատ­մու­թյու­նը։ Հա­մա­ռոտ չէի՞ք ներ­կա­յաց­նի։
- Դա­րե­րի խոր­քից է գա­լիս Ղա­զան­չին։ Ղա­զան­չե­ցի­նե­րի նախ­նի­նե­րը Խա­չե­նի հով­տում ապ­րում էին 5-6-րդ դա­րե­րից սկ­սած։ Ա­ռա­ջին բնա­կա­վայ­րը գտն­վում էր Խա­չե­նա­գե­տի ձախ ա­փին, պատ­մա­կան Տիգ­րա­նա­կերտ քա­ղա­քի արևմտյան կող­մում և ան­վան­վում էր Խա­չե­նի Ղա­զան­չի։ Բնա­կիչ­նե­րը զբաղ­վում էին հո­ղա­գոր­ծու­թյամբ, ա­նաս­նա­պա­հու­թյամբ և ձկ­նոր­սու­թյամբ։ Խա­ղաղ կյան­քը շա­րու­նակ­վել է մինչև 11-րդ դա­րի վեր­ջը՝ մինչև Տիգ­րա­նա­կեր­տի ա­վե­րու­մը և քոչ­վոր խաշ­նա­րած­նե­րի հայ­տն­վե­լը։ Դրա­նից հե­տո ղա­զան­չե­ցի­նե­րը ստիպ­ված թո­ղել են ի­րենց հիմ­նա­կան բնա­կա­վայրն ու ար­գա­վանդ հո­ղե­րը և տե­ղա­փոխ­վել 6-8 կմ վերև՝ դե­պի հյու­սի­սա­յին ան­տառ­ներն ու բար­ձունք­նե­րը։ Ձևա­վոր­վել են մի քա­նի գյու­ղակ­ներ։ Հե­տա­գա մի քա­նի տաս­նյակ տա­րի­նե­րի ըն­թաց­քում այդ գյու­ղակ­նե­րի բնա­կիչ­նե­րը վերջ­նա­կա­նա­պես տե­ղա­փոխ­վել են ի­րենց հիմ­նա­կան նոր բնա­կա­վայ­րը՝ շա­րու­նա­կե­լով պահ­պա­նել Ղա­զան­չի ան­վա­նու­մը։
Գյուղն ա­վեր­վել է մի քա­նի ան­գամ՝ մոն­ղոլ­նե­րի, տա­փաս­տան­նե­րից ներս թա­փան­ցած այլ խաշ­նա­րած­նե­րի, պար­սիկ­նե­րի կող­մից։ Մինչև ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մը Ղա­զան­չին շր­ջա­պատ­ված էր 17 ադր­բե­ջա­նաբ­նակ գյու­ղե­րով, ո­րոնց բնա­կիչ­նե­րը գող էին ու թա­լան­չի։
Բա­րի, աշ­խա­տա­սեր ու հյու­րա­սեր, հա­մար­ձակ մար­դիկ են ղա­զան­չե­ցի­նե­րը։ Եր­բեք չեն հա­մա­կերպ­վում ա­նար­դա­րու­թյան հետ, չեն հան­դուր­ժում վի­րա­վո­րան­քը, նեն­գու­թյունն ու խար­դա­խու­թյու­նը։ Մինչև ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մը Ղա­զան­չիում գրանց­ված էր ա­վե­լի քան 300 մարդ։ Ա­ռան­ձին կոլ­տն­տե­սու­թյուն էր, ու­ներ գյուղ­խոր­հր­դի գործ­կոմ, 8-ա­մյա դպ­րոց, բուժ­կետ, ա­կումբ, գրա­դա­րան, փոս­տի բա­ժան­մունք, խա­նութ։ Շրջ­կենտ­րոն Մար­տա­կեր­տի հետ ա­մե­նօ­րյա ավ­տո­բու­սա­յին կապ կար։
- Այ­սօր չկա Ղա­զան­չին, կա Նոր Ղա­զան­չին։ Այն տպա­վո­րու­թյունն է, թե Ղա­զան­չին Ադր­բե­ջա­նը գրա­վել է, և գյու­ղա­ցի­նե­րը նոր վայ­րում հիմ­նել են նոր գյուղ, ինչ­պես, օ­րի­նակ, այ­գես­տան­ցի­ներն են ա­րել, մա­րա­ղե­ցի­նե­րը։ Ցա­վոք, հի­մա այդ գյու­ղերն ան­ցել են հա­կա­ռա­կոր­դին։ Կար­ծում եմ, «նոր» ա­ծա­կա­նը չպի­տի կց­վեր գյու­ղի ան­վան­մա­նը։
- Գու­ցե ի­րա­վա­ցի եք։ Պատ­մա­կան Ղա­զան­չին, ցա­վոք, այ­սօր չկա, բայց 1995 թվա­կա­նից կա Նոր Ղա­զան­չին՝ Նոր Կի­լի­կիա թա­ղա­մա­սով։
- Տպա­քա­նա­կը քիչ է՝ ըն­դա­մե­նը 250։ Հրա­տա­րակ­չա­կան, տպագ­րա­կան ծախ­սե­րը Դո՞ւք եք ա­րել։
- Չեմ կա­մե­ցել հա­մա­գյու­ղա­ցի­նե­րիս հաշ­վին տպագ­րել կամ, այս­պես ա­սած, բա­րե­գործ­նե­րի հետևից վա­զել ու ո­ղոր­մու­թյուն խնդ­րել։ Շնոր­հան­դե­սի ժա­մա­նակ ա­ռա­ջարկ­վել է խնդ­րան­քով դի­մել Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րին, որ­պես­զի թարգ­ման­վի ռու­սե­րեն ու անգ­լե­րեն և պե­տա­կան մի­ջոց­նե­րով մի գր­քով հրա­տա­րակ­վի՝ ե­ռա­լե­զու։ Սպա­սենք։
- Ա­սա­ցիք, որ ա­ռա­ջարկ­վել է գիր­քը տպագ­րել 3 լեզ­վով։ Եթե ի­րա­կա­նա­նա, կար­ծում եմ, պետք է երկ­րի կյան­քում, Ղա­զան­չիի կյան­քում տե­ղի ու­նե­ցած նոր կարևոր դեպ­քերն ու ի­րա­դար­ձու­թյուն­ներն ար­տա­ցոլ­վեն։
- Միան­շա­նակ։ Ա­ռանձ­նա­պես անդ­րա­դարձ կլի­նի 44-օ­րյա պա­տե­րազ­մին։
- Տպա­քա­նա­կը, ինչ­պես նշե­ցի, քիչ էր։ Հա­վա­նա­բար վա­ճառ­քի չեք հա­նել, նվեր եք տվել Ձեր ըն­կեր­նե­րին, մտե­րիմ­նե­րին, հա­րա­զատ­նե­րին։
- Խոր­հուրդ են տվել դնել վա­ճառ­քի։ Չեմ ա­րել։ Գիրքն ար­դեն տա­րած­ված է Ռու­սաս­տա­նում, Ֆրան­սիա­յում, Ուկ­րաի­նա­յում, Մի­ջին Ա­սիա­յում, որ­տեղ ղա­զան­չե­ցի­նե­րից սեր­ված մար­դիկ, ըն­տա­նիք­ներ ապ­րում են, Հա­յաս­տա­նում։ Նվի­րել եմ ՀՀ բո­լոր նա­խա­գահ­նե­րին, ԱՀ ղե­կա­վար­նե­րին, Մար­տա­կեր­տի շրջ­վար­չա­կազ­մին, գրա­դա­րան­նե­րին, գյու­ղիս բնա­կիչ­նե­րին, Ղա­զան­չիի հա­մար զոհ­ված, ան­հայտ կո­րած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րին և շատ ու­րիշ­նե­րի։

Ծո­վի­նար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ