[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ

 

Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ, Մարտունու պատմաերկրագիտական թանգարանում տեղի է ունեցել դասախոսություն՝ «Դաս քաղել պատմությունից» թեմայով: Թանգարանի գիտաշխատող Լիլիթ Սարուխանյանը Մարտունու Վլ․ Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանի սաներին է ներկայացրել այն պատմական իրադարձությունները, որոնք ճակատագրական էին արցախահայության համար: Ներկայում էլ, ինչպես տասնամյակներ առաջ, շարունակում ենք պայքարել մեր ինքնորոշման և մյուս իրավունքների համար։ Այսօրվա սերունդը պետք է կարողանա ճիշտ դասեր քաղել պատմությունից և թույլ չտա նոր կոտորած ու հայրենազրկում։

 Լուսինե ԴԱՇՅԱՆ