[ARM]     [RUS]     [ENG]

Համազգային թատրոնի ներկայացումներ Ստեփանակերտում. ամբողջ հասույթը' Շուշիի ՄՊՍԿ-ին

 

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն այսօր` մայիսի 22-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի բեմում ներկայացրել է «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը` «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակներում։ Կազմակերպիչների հաղորդմամբ` ինչպես այսօրվա, այնպես էլ վաղվա` մայիսի 23-ին նախատեսված «44 աստիճանի վրա» ներկայացման տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ գումարը փոխանցվելու է Ստեփանակերտում հաստատված Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին։