Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Կայացել է «Արցախի կրթական ֆորում 2022»-ը

 

 «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 25-ին Ստեփանակերտի հ. 5 հիմնական դպրոցում կայացել է «Արցախի կրթական ֆորում 2022»-ը: Կրթական հիմնադրամի Արցախի տարածաշրջանային տնօրեն Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ ֆորումի նպատակն է միասնական և մասնակցային աշխատանքով աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին ու տարբեր շահագրգիռ կողմերին ներգրավել վերլուծական գործընթացի մեջ, վեր հանել սովորողների ընդհանուր տեսլականն ու ռազմավարական առաջնահերթությունները, կերտել ճկուն, շրջահայաց ու լայն աշխարհընկալումով սերունդ։ Կրթական ֆորումին բացման խոսքով հանդես է եկել ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Նախարարը ողջունել է մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Ֆորումի աշխատանքներն իրականացվել են ֆոկուս-խմբային քննարկումներով, որտեղ մասնակիցները կրթական տարբեր հարցերի շուրջ ներկայացրել են իրենց տեսակետներն ու առաջարկները։

 

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն