Logo
Print this page

ԱՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

 

Մայիսի 26-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը մամուլի ասուլիս տվեց պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ: Նախարարը ներկայացրեց կրթագիտական, մշակութային, սպորտային քաղաքականության առանցքային կետերի ուղղությամբ այդ ժամանակահատվածում կատարված աշխատանքները, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը՝ նշելով, որ կրթության բոլոր ոլորտներում՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն ուսհաստատություններ, ծրագրել է իրականացնել որոշակի բարեփոխումներ:

Շրջանառության մեջ է «Նախադպրոցական կրթության մասին» նոր օրենքը: Ըստ նախարարի, այն հնարավորություն կտա լրացնելու ոլորտում առկա բացերը:
Նմանապես շրջանառվում է «Հանրակրթության մասին» նոր օրենքը: Քանի որ ՀՀ-ի հետ Արցախը գտնվում է միևնույն կրթական դաշտում, ՀՀ-ում այս օրենքի ընդունումից հետո այն կտեղայնացվի Արցախում՝ իրավիճակին համապատասխան: Փոփոխված տարբերակով նոր օրենքով հնարավոր կլինի որոշ բարեփոխումներ իրականացնել հատկապես համընդհանուր ներառական կրթություն ապահովելու գործում: Ներկա դրությամբ թերացումներ կան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին նախադպրոցական և հանրակրթության մեջ լիովին ընդգրկելու առումով մասնագետների և հաստիքների բացակայությամբ պայամանավորված, տեղեկացրեց նախարարը: Նոր օրենքի ընդունման դեպքում հնարավոր կլինի լուծում տալ այդ հարցին: Նախատեսվում է նաև հատուկ ռեսուրս նոր դպրոցների առկայության դեպքում, որում ընդգրկված կլինեն արտակարգ ընդունակություններ ունեցող երեխաները: Մասնավորապես նոր ուսումնական տարում նախատեսվում է Արցախում բացել «Անանիա Շիրակացի» միջազգային գիտակրթական համալիր:
Ընթացքի մեջ են միջին մասնագիտական, արհեստագործական ուսումնական հաստատություններում տարբեր մասնագիտություններով նոր բաժինների բացումը: Մշակութային ասպարեզում ամենակարևոր քաղաքականությունը թշնամու հսկողության տակ անցած Արցախի մշակութային ժառանգության պահպանումն ու հանրահռչակումն է: Նախարարի խոսքով, պաշտոնավարման ժամանակահատվածում բավականին աշխատանքներ են կատարվել այս և տարբեր միջոցառումների անցկացման ուղղությամբ:
Սպորտի բնագավառում գրանցվել են լուրջ հաջողություններ ՀՀ և միջազգային մրցահարթակներում:
«Ես նպատակ եմ դրելԿԳՄՍՆ ողջ անձնակազմի հետ հասնել մեր գլխավոր նպատակին՝ մեր երեխաները լինեն համակողմանի զարգացած, բոլոր առումներով Արցախին արժանի ապագա քաղաքացիներ»,-ասաց Ա. Հակոբյանը:
Ա. Հակոբյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերում են «Երկարօրյա դպրոց» ծրագրին, ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը, տեղահանված ուսուցիչներին աշխատանքով բավարարմանը և այլն:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.