Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԳՐԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ

 

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում հունիսի 26-ից հուլիսի 2-ը կանցկացվեն գրական-մշակութային օրեր։ Մեզ հետ զրույցում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն ասաց.

- Յոթ օր շարունակ Արցախում կանցկացվեն գրական երեկոներ, ցերեկույթներ, մշակութային տարաբնույթ միջոցառումներ, մրցույթներ, պատմաճանաչողական էքսկուրսիաներ, հանդիպումներ Արցախի մտավորականության հետ, դասախոսություններ և այլն։ Գրական-մշակութային օրերի ընթացքում Արցախում ստեղծվող գրականության մասին դասախոսություններով հանդես կգան ժամանակակից հայ գրողներ` հրավիրված Հայաստանից։ Արդեն իսկ հայտարարված են տարաբնույթ մրցույթներ, ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի ֆեյսբուքյան էջում։

Ծրագրի աջակիցներ են ԱՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանը, ինչպես նաև Արցախի և Հայաստանի գրողների միությունները: Ինֆորմացիոն աջակիցներ են «Ազատ Արցախ» հանրապետական թերթը, Արցախի հանրային հեռուստատեսությունը, HAYK media ընկերությունը,«Արցախպրես» լրատվական գործակալությունը, «Ապառաժ» թերթը։ Միջոցառումը կմեկնարկի Ստեփանակերտում՝ հունիսի 26-ին։ Միջոցառման կազմակերպիչներն ակնկալում են Արցախի ժողովրդի և հատկապես երիտասարդության ակտիվ մասնակցությունը։ Հ.գ. Գրական-մշակութային օրերը եզրափակվելու են մեծ գալա-համերգով։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ