Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ

 

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում տեղի է ունեցել միջոցառում` նվիրված ռուս մեծանուն բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 223-րդ տարեդարձին։

Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱՀ պետական խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք։
Նախաձեռնությունը ԱՀ նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի բաժնի ղեկավար Սեյրան Կարապետյանինն է։
Մեզ հետ զրույցում Ս. Կարապետյանը, կարևորելով Պուշկինյան օրերի նշանակությունը, նշեց, որ, Արցախում առաջին անգամ է կազմակերպում այսօրինակ փառատոն։ Միջոցառման սկզբում  տեսաուղերձով միջոցառման մասնակիցներին դիմել է ռուսաց լեզվի, հայ ուսուցիչների միության նախագահ Լիլիա Բալասանյանը, ով շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, նշել է, որ Պուշկինը համաշխարհային դեմք է, ով իր գրականությամբ ուղեկցում է ամեն քայլափոխի։
«Արցախցիները և, առհասարակ, հայ ժողովուրդը միշտ է ջերմ ընդունել ռուսաց լեզուն։ Շնորհավորում եմ բոլորիդ մեծ բանաստեղծի ծննդյան օրվա կապակցությամբ»,-նշել է Բալասանյանը։ 
Միջոցառմանը Պուշկինի ստեղծագործություններից ասմունքել են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ Շուշիի և Հադրութի դպրոցների աշակերտները և ռուսաց լեզվի ուսուցիչները։
Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործություններից ասմունքեց նաև ԱՀ պետական խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը։

Ելույթներով հանդես են եկել նաև Արցախի բուհերի ուսանողներ։
Միջոցառման ընթացքում Սեյրան Կարապետյանը ներկայացրել է Պուշկինի գրականությունը՝ աշակերտների հետ միասին ասմունքելով բանաստեղծի գործերից։ 
Գրական ցերեկույթն ուղեկցվել է Պուշկինի ստեղծագործությունների հիման վրա գրված երգերով։ 
Միջոցառման վերջում ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը միջոցառման մի խումբ մասնակիցների հանձնեց պատվոգրեր և հուշանվերներ։ 
Պատվոգրեր ու հուշանվերներ են հանձնել նաեւ ԵՊՀ ներկայացուցիչ Լիլիթ Զոլյանը, «Путь добра» ՀԿ նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին։
Միջոցառումն ավարտվեց այն ավանդույթ դարձնելու նախապայմանով։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ