Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

Օ­ԴԱ­ՅԻՆ ՏԵԽ­ՆՈ­ԼՈ­ԳԻԱ­ՆԵ­ՐԻ ԴԵ­ՐԸ ՄԵԾ Է ԱՆՎ­ՏԱՆ­ԳՈՒ­ԹՅԱՆ ՀԱ­ՄԱ­ԿԱՐ­ԳՈՒՄ

 

Դեռևս ընթացիկ տարվա փետրվար ամսին Ստեփանակերտում բացվեց անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) առաջին կրթական աշխատանոցը։ Նման կրթական աշխատանոցներ ստեղծելու գաղափարը եղել է դեռևս 2016 թվականից։ Ծրագիրը կյանքի է կոչվել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» ջանքերով։ Նախորդ տարիներին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը նպաստել է, որ թիմի անդամներն այսօր անցնեն ավելի ճշգրիտ, ավելի բարդ տեխնոլոգիաների ուսուցման։

Հի­րա­վի, պա­տե­րազ­մը ցույց տվեց, որ միայն ծրագ­րա­վո­րու­մը չի կա­րող հա­ջո­ղու­թյուն բե­րել երկ­րի պաշտ­պա­նու­թյան ու անվ­տան­գու­թյան գոր­ծում։ Այս ա­ռու­մով Ար­ցա­խում նման աշ­խա­տա­նո­ցի գոր­ծու­նեու­թյու­նը կա­րող է դառ­նալ ա­մե­նա­մեծ նպա­տակ­նե­րի ու ե­րա­զանք­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը տա­նող ճա­նա­պար­հի սկիզբ։ Այն ոչ միայն ռազ­մա­կան տեխ­նո­լո­գիա է, այլև կա­րող է կի­րառ­վել գյու­ղատն­տե­սու­թյան, բնա­պահ­պա­նու­թյան, ա­ռող­ջա­պա­հու­թյան, ա­ռաք­ման ու քար­տե­զագր­ման ո­լորտ­նե­րում, ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում։ Ե­րե­խա­նե­րը կսո­վո­րեն ռազ­մա­կան ա­նօ­դա­չու­նե­րի նա­խագծ­ման ու կա­ռա­վար­ման հմ­տու­թյուն­ներ, կնա­խագ­ծեն թռ­չող սար­քեր։
Ստե­փա­նա­կեր­տի հ.3 դպ­րո­ցում գոր­ծող ԱԹՍ կր­թա­կան աշ­խա­տա­նո­ցի՝ «Ար­մաթն օ­դում»-ի խմ­բա­կա­վա­րը Արծ­րուն Ար­շա­կյանն է, ով Ար­ցախ էր ե­կել 2020թ. ամ­ռա­նը՝ մինչ 44-օ­րյա պա­տե­րազ­մը։
Որ­պես ու­սու­ցիչ, «Դա­սա­վան­դի՛ր, Հա­յաս­տան» ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում, նա աշ­խա­տում էր Շու­շիի շր­ջա­նի Մեծ շեն գյու­ղի դպ­րո­ցում։ Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Մեծ շե­նի բնա­կիչ­նե­րը ժա­մա­նա­կա­վո­րա­պես թո­ղե­ցին գյու­ղը, իսկ զի­նա­դա­դա­րից հե­տո մեծ­շեն­ցի ե­րե­խա­նե­րը չվե­րա­դար­ձան, և Արծ­րու­նը ստիպ­ված էր տե­ղա­փոխ­վել մեկ այլ հա­մայնք՝ Պա­տա­րա։ Այ­նու­հետև ե­կավ Ստե­փա­նա­կերտ ու սկ­սեց աշ­խա­տել մայ­րա­քա­ղա­քի հ. 3 դպ­րո­ցում՝ որ­պես ֆիզ­կուլ­տու­րա­յի ու­սու­ցիչ, միա­ժա­մա­նակ Պա­տա­րա գյու­ղում՝ «Ար­մա­թի» խմ­բա­կա­վար։ Արծ­րուն Ար­շա­կյա­նի խոս­քով՝ «Ար­մաթն օ­դում»-ը տար­բեր­վում է «Ար­մա­թից» նրա­նով, որ այս­տեղ կենտ­րո­նա­ցած են միայն ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի վրա։ «Մեզ մոտ հա­ճա­խում են տե­ղե­կատ­վա­կան բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րով հե­տաքր­քր­ված ա­շա­կերտ­նե­րը,-ա­սում է Արծ­րու­նը։- Սա ես որ­պես աշ­խա­տանք չեմ դի­տար­կում, ինքս էլ ա­մեն օր մի նոր բան եմ սո­վո­րում։ Աշ­խա­տում ենք 14 և բարձր տա­րի­քի ա­շա­կերտ­նե­րի հետ։ Խմ­բում միայն հ.3 դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րը չեն, ե­րե­խա­ներ կան Ստե­փա­նա­կեր­տի տար­բեր կր­թօ­ջախ­նե­րից, ան­գամ Այ­գես­տան գյու­ղից ու­նենք մեկ հո­գի, ով շա­բա­թը եր­կու ան­գամ պար­տա­ճա­նաչ գա­լիս է պա­րապ­մունք­նե­րին։ Պետք է ա­սեմ, որ ե­րե­խա­նե­րը բո­լորն էլ հե­տաքր­քր­ված են ԱԹՍ-նե­րով ու մեծ սի­րով են մաս­նակ­ցում դա­սըն­թաց­նե­րին»։
Հան­րակր­թա­կան ծրագ­րե­րից դուրս ար­տա­դա­սա­րա­նա­կան նմա­նա­տիպ խմ­բակ­ներն անհ­րա­ժեշ­տու­թյուն են, վս­տա­հեց­նում է խմ­բա­կա­վա­րը։ Այս­տեղ և այս ձևով է կա­յա­նում այդ նեղ մաս­նա­գի­տաց­ված, գի­տա­կան լուրջ զբաղ­վա­ծու­թյան նկատ­մամբ սե­րը։ Հա­կում­նե­րը ևս բա­ցա­հայտ­վում են նման խմ­բակ­նե­րում և ոչ թե դա­սե­րի ժա­մա­նակ։ ԱԹՍ-նե­րի նա­խագ­ծում և պատ­րաս­տում, ծրագ­րա­յին ա­պա­հո­վում, տեխ­նի­կա­կան սպա­սար­կում ու կա­ռա­վա­րում են ու­սում­նա­սի­րում ա­շա­կերտ­նե­րը։ 2020-ի պա­տե­րազ­մը ցույց տվեց, որ օ­դա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի դերն անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գում մեծ է։
Ա­ռա­ջի­կա ե­րեք ա­միս­նե­րին լար­ված աշ­խա­տան­քա­յին օ­րեր են սպա­սում խմ­բի ան­դամ­նե­րին. հա­նաք բան չէ՝ պատ­րաստ­վում են սեպ­տեմ­բեր ամ­սին Լո­ռիում անց­կաց­վե­լիք ԱԹՍ-նե­րի մր­ցույ­թին, որ 2-րդ ան­գամ է լի­նե­լու Հա­յաս­տա­նում։ Կմաս­նակ­ցեն խմ­բակ­նե­րի թե՛ սկս­նակ և թե՛ փոր­ձա­ռու ա­շա­կերտ­նե­րը։
Ա. Ար­շա­կյա­նի հա­վաստ­մամբ՝ «Ար­մաթն օ­դու­մը» ա­ռայժմ միակն է Ստե­փա­նա­կեր­տում, բայց նա­խա­տես­վում է Ար­ցա­խի շր­ջան­նե­րում ևս ԱԹՍ նման կր­թա­կան աշ­խա­տա­նոց­ներ բա­ցել։ Այս ծրագ­րին կա­ջակ­ցի նաև Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյու­նը։
«Ար­ցախն ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կու­թյուն ու­նի այս ուղ­ղու­թյամբ զար­գա­նա­լու ա­ռու­մով։ Ար­ցախ­ցին ա­ռա­ջինն իր մաշ­կի վրա զգաց օ­դա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի դե­րը երկ­րի անվ­տան­գու­թյան հա­մար։ Ուս­տի, որ­քան հնա­րա­վոր է, պետք է ե­րե­խա­նե­րին ուղ­ղոր­դել դե­պի այս բնա­գա­վա­ռը։ Մենք պետք է նաև գի­տե­լի­քի մի­ջո­ցով հաղ­թա­նա­կի հաս­նենք»,- ա­սաց Արծ­րուն Ար­շա­կյա­նը։


Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ