Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ի­ՐԱ­ԿԱՆ ԴՊ­ՐՈՑ` ԳԵՐ­ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԱ­ԿԻՑ ԵՎ ԴԱ­ՍԱ­ԿԱՆ

«ԱԱ»-ն ար­դեն տե­ղե­կատ­վու­թյուն է տվել  նոր ու­սում­նա­կան տար­վա­նից  «Ի­րա­կան դպ­րոց»-ի՝ Ար­ցախ  մտ­նե­լու մա­սին: Այն գոր­ծե­լու է Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նում՝ որ­պես մի­ջին մաս­նա­գի­տա­կան կր­թա­կան ծրա­գիր «Հա­մա­կար­գե­րի տե­սու­թյուն» մաս­նա­գի­տու­թյամբ և միտ­ված է նոր ո­րա­կի մաս­նա­գետ­նե­րի պատ­րաստ­մա­նը: Դպ­րո­ցը ՏՏ ո­լոր­տում ա­րագ ու­սուց­ման բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում: Ըն­դուն­վել կա­րող են 9-րդ դա­սա­րանն ա­վար­տած ա­շա­կերտ­նե­րը: 

Ինչ­պես ներ­կա­յաց­րեց «Ի­րա­կան դպ­րոց» կր­թամ­շա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մի փոխտ­նօ­րեն Հաս­միկ Սարգ­սյա­նը «Ի­րա­կան դպ­րոց»-ի բաց դռ­նե­րի օ­րը, դպ­րո­ցի գլ­խա­վոր նպա­տակն է քա­ռա­մյա /կամ խտաց­ված՝ ե­ռա­մյա/ ու­սուց­ման ըն­թաց­քում 15-16 տա­րե­կան­նե­րին տալ այն­պի­սի կր­թու­թյուն, որ ան­մի­ջա­պես մտ­նեն աշ­խա­տա­շու­կա: Այն հիմ­նա­կա­նում թո­ղար­կե­լու է տեխ­նո­լո­գիա­կան ուղղ­վա­ծու­թյան շր­ջա­նա­վարտ­ներ, ո­րոնք լի­նե­լու են լայն մտա­հո­րի­զո­նով մար­դիկ:
Դա է հու­շում նաև դպ­րո­ցի ան­վա­նու­մը, ո­րը վերց­ված է Շու­շիի ռեա­լա­կան ու­սում­նա­րա­նի ա­նու­նից և ինչ-որ չա­փով օգտ­վել են նրա կր­թա­կան մո­դե­լից: Այս ձևա­չա­փը նե­րա­ռում է հա­սա­րա­կա­գի­տա­կան, գործ­նա­կան և տե­սա­կան բա­ղադ­րիչ­ներ:
«Ի­րա­կան դպ­րոց»-ն ու­նի մի կարևոր ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն՝ չար­տա­պատ­կե­րել և չկրկ­նօ­րի­նա­կել կր­թա­կան մո­դել­նե­րը, ո­րոնք ա­դապ­տաց­ված չեն մեր տա­րա­ծաշր­ջա­նին, բո­լո­րո­վին առն­չու­թյուն չու­նեն մեր ա­ռօ­րյա­յի հետ և չեն լու­ծում մեր խն­դիր­նե­րը, սո­վո­րո­ղին հնա­րա­վո­րու­թյուն տալ ու­սում­նա­ռու­թյան ողջ ըն­թաց­քում առ­նչ­վել ի­րա­կան նա­խագ­ծե­րի հետ ու տես­նել վերջ­նար­դյուն­քը, ո­րը ծա­ռա­յում է ոչ միայն իր, այլև հա­սա­րա­կու­թյան շա­հե­րին:
Հա­մա­կար­գա­բան­ներ /Systems engineer/ թո­ղար­կող այս հաս­տա­տու­թյու­նը մեծ տեղ է հատ­կաց­նում ան­ձի հա­մա­կող­մա­նի զար­գաց­մա­նը:
Մեզ հա­մար ա­ռա­վել զար­մա­նա­լի է «Վա­յել­չագ­րու­թյուն»-ը պար­տա­դիր ա­ռար­կա­նե­րի ցան­կում տես­նե­լը: Ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րի դա­րում ար­դյո՞ք դա հնաոճ չի թվում, չէ՞ որ ան­գամ հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում այ­սօր կարևո­րու­թյուն չեն տա­լիս ա­շա­կեր­տի ձե­ռագ­րին, իսկ ո­մանք ան­գամ հե­տամ­նա­ցու­թյուն են հա­մա­րում գրի­չով գրե­լը: Ինչ­պես պար­զա­բա­նեց «Ի­րա­կան դպ­րոց» հիմ­նադ­րա­մի փոխտ­նօ­րե­նը, տեքս­տեր գրե­լը, մա­նա­վանդ՝ ձե­ռա­գի­րը, նպաս­տում է ու­ղե­ղի աշ­խա­տան­քին, բա­րե­լա­վում է հի­շո­ղու­թյու­նը, օգ­նում է գտ­նել նոր մտ­քեր, գա­ղա­փար­ներ: Գրե­լու ֆի­զի­կա­կան գոր­ծըն­թա­ցը միայն դրա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նի:
Ի դեպ, գե­ղե­ցիկ գրե­լու ար­վես­տը ե­ղել է դա­սա­կան կր­թու­թյան մաս: Այն ան­մի­ջա­պես կապ­ված է ըն­թեր­ցա­նու­թյան ու, հետևա­բար՝ երևա­կա­յու­թյան հետ և էա­պես նպաս­տում է ե­րե­խա­նե­րի զար­գաց­մա­նը:
«Ի­րա­կան դպ­րոց»-ում պար­տա­դիր պայ­ման է նաև ըն­թեր­ցա­նու­թյու­նը, սահ­ման­ված է նվա­զա­գույն շեմ. ու­սա­նո­ղը օ­րա­կան պետք է 50-70 էջ գիրք ըն­թեր­ցի: Իսկ որ այս­տեղ գրա­վոր խոսքն էլ դա­սա­կան՝ մաշ­տո­ցյան ուղ­ղագ­րու­թյամբ է, հեր­թա­կան զար­մա­նա­լու ա­ռիթ է: Փոխտ­նօ­րե­նի պար­զա­բան­մամբ՝ ոչ թե նպա­տակ ու­նեն, որ բո­լո­րը լեզ­վա­բան­ներ դառ­նան, այլ կարևո­րում են, որ հայ պա­տա­նին կա­րո­ղա­նա բնագ­րով Խո­րե­նա­ցի ու Նա­րե­կա­ցի կար­դալ, ու նաև ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նու­թյուն ձևա­վոր­վի գրա­բա­րով, ո­րով­հետև կարծ­րա­ցած լեզ­վա­կան հա­մա­կար­գը միակ տար­բե­րակն է գրի հա­րատևու­թյան:
Տեխ­նո­լո­գիա­կան կր­թա­րա­նում նաև ճար­տա­սա­նու­թյանն են մեծ տեղ հատ­կաց­նում: «Ցա­վոք, 15-16 տա­րե­կան­նե­րի մեծ մասն ու­նի բա­նա­վոր խոս­քը կա­պակց­ված ար­տա­հայ­տե­լու խն­դիր: Եվ ե­թե դպ­րո­ցը նպա­տա­կադր­վել է ա­ռաջ­նա­հերթ պատ­րաս­տել ծրագ­րա­վո­րող­ներ, ճար­տա­րա­գետ­ներ, հա­մա­կար­գա­բան­ներ, կարևոր է նաև, որ նրանք ու­նե­նան բա­նա­վոր շփ­ման հմ­տու­թյուն­ներ և կա­րո­ղա­նան ի­րենց պատ­րաս­տած ար­տադ­րան­քը ներ­կա­յաց­նել հան­րու­թյա­նը: Դրա հա­մար սկ­սում են պարզ խն­դիր­նե­րի լու­ծու­մից՝ բարձ­րա­ձայն ըն­թեր­ցա­նու­թյու­նից մինչև բե­մա­կան խոսք, խոս­քի մշա­կույթ առ­հա­սա­րակ՝ հռե­տո­րա­բա­նու­թյուն»:
Կարևոր բա­ղադ­րիչ է ազ­գա­յին մշա­կույ­թի՝ ազ­գա­յի­նի տար­րը: «Ի­րա­կան դպ­րոց»-ի նպա­տա­կը ար­վես­տա­գետ­ներ պատ­րաս­տե­լը չէ, բայց փոր­ձը ցույց է տա­լիս, որ թե' ճար­տա­րա­պե­տու­թյան, թե' քա­ղա­քա­շի­նու­թյան, թե', առ­հա­սա­րակ, մշա­կու­թա­յին վեր­լու­ծու­թյուն և ժա­ռան­գու­թյուն ձևա­վո­րե­լու գոր­ծում կարևոր են գո­նե նվա­զա­գույն ճա­շակ և վեր­լու­ծե­լու կա­րո­ղու­թյուն ու­նե­ցող մար­դիկ: «Դպ­րոցն ու­նի կա­վա­գոր­ծու­թյան, նկար­չու­թյան, ռիթ­մի­կա­յի, եր­գե­ցո­ղու­թյան և ազ­գա­յին պա­րի դա­սըն­թաց­ներ, ին­չի ար­դյուն­քում նրանք կրթ­վում են որ­պես մշա­կու­թա­կիր քա­ղա­քա­ցի­ներ, տար­բե­րա­կում են հայ­կա­կա­նը ոչ այն­քան հայ­կա­կա­նից, և յու­րա­քան­չյուր ու­սա­նող ստանձ­նում է նաև իր գի­տե­լիք­նե­րը հա­րա­կից գյու­ղե­րում կամ թա­ղա­մա­սե­րում, հարևան դպ­րոց­նե­րում տա­րա­ծե­լու ա­ռա­քե­լու­թյուն: Ժա­մա­նակն է վե­րա­դառ­նալ նրան, ին­չից սն­վել են մեր ար­մատ­նե­րը»,-ա­սում է Հ. Սարգ­սյա­նը:
Ա­ռա­ջին ու­սում­նա­կան տար­վա պար­տա­դիր բա­ղադ­րիչ­նե­րից է Ա­ռող­ջա­բա­նու­թյու­նը: Հաշ­վի առ­նե­լով ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պայ­ման­նե­րը, ո­րում ապ­րում ենք՝ «Ի­րա­կան դպ­րոց»-ը կարևո­րում է յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու քաղ­պաշտ­պա­նու­թյան և ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյան գի­տե­լիք­նե­րը, և փոր­ձում է հնա­րա­վո­րինս ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում կո­փել ու­սա­նո­ղի կամքն ու ա­րագ կողմ­նո­րոշ­վե­լու ու­նա­կու­թյու­նը, ու­նի ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյան դա­սըն­թաց, ո­րի ժա­մա­նակ շատ ռեալ պայ­ման­նե­րին մոտ, հնա­րա­վոր բո­լոր տհաճ ել­քե­րով, աշ­խա­տում են մա­նե­կեն­նե­րի ու մարդ­կանց հետ, որ­պես­զի կա­րո­ղա­նան ի­րենց ներ­քին վա­խե­րը հաղ­թա­հա­րել և ա­րագ կողմ­նո­րոշ­վել:
Մեծ տեղ է տր­վում նաև սո­վո­րող­նե­րի մշ­տա­կան մարզ­վա­ծու­թյա­նը, ա­ռաջ­նորդ­վում են «Ե­թե խա­ղա­ղու­թյուն ես ու­զում, պի­տի պատ­րաստ լի­նես պա­տե­րազ­մի» կար­գա­խո­սով: Ու­սա­նող­նե­րը եր­կու ա­մի­սը մեկ կամ ամս­վա ըն­թաց­քում ո­րո­շա­կի օ­րեր լի­նում են ար­շա­վա­յին պայ­ման­նե­րում, ո­րի ըն­թաց­քում ստա­նում են զեն­քի մու­լյաժ­ներ, դա կրե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյուն, ու­նե­նում են մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն, այ­սինքն՝ հնա­րա­վո­րինս նրանց կա­պում են ի­րա­կան կյան­քին և այն խն­դիր­նե­րին, ո­րով ապ­րում է մեր տա­րա­ծաշր­ջա­նը:
«Ի­րա­կան դպ­րոց»-ի կր­թա­կան ծրագ­րե­րի մի մասն ու­նի ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան մի­տում, և փոր­ձում են նաև դրա­նով լու­ծել ֆի­զի­կա, քի­միա, աշ­խար­հագ­րու­թյուն և այլ ա­ռար­կա­նե­րի դա­սա­վան­դու­մը, ձգ­տում են այդ ա­ռար­կա­նե­րի ու­սու­ցու­մը հա­մա­տե­ղել ռեալ ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան նա­խագ­ծե­րի հետ:
«Աշ­խար­հի ա­ռա­ջա­տար կր­թա­կան հա­մա­կար­գե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը ցույց է տա­լիս, որ վեր­ջին 25-30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում աշ­խար­հում ան­դա­դար խա­ղա­ղու­թյան քա­րո­զով ապ­րող եր­կր­ներն ան­ցել են ազ­գա­յին կր­թու­թյան ձևա­վոր­մա­նը կամ վե­րաձևա­վոր­մա­նը, և մեզ հա­մար նույն­պես ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն է ձևա­վո­րել ազ­գա­յին կր­թա­կան հա­մա­կար­գեր, ո­րոնք ծա­ռա­յում են բա­ցա­ռա­պես մեր շա­հե­րին»,- այս­պես են մտա­ծում ի­րա­կան գի­տե­լիք­ներ տվող, ի­րա­կան քա­ղա­քա­ցի­ներ պատ­րաս­տող, ի­րա­կան դպ­րոց ստեղ­ծող­նե­րը:

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ