Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ

Օգոստոսի 24-ին Արցախի գիտական կենտրոնն իր հարկի տակ հերթական անգամ հյուրընկալեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների տնօրենները, ակադեմիայի առաջատար մասնագետներ։ ԱՀ գիտական կենտրոնի գիտաշխատողների հետ հանդիպմանը տնօրեն Անյուտա Սարգսյանը նշեց, որ այցը աշխատանքային է, և կողմերը նպատակ ունեն ներկայացնել համագործակցության շրջանակներում մինչ այսօր իրականացված ծրագրերը, ինչպես նաև քննարկել առաջիկա անելիքները։ Մոտ 12 տարի է՝ Արցախի գիտական կառույցը համագործակցում է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի և «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի» հետ, որոնց աջակցությամբ ԱՀ գիտական կենտրոնը ձեռք է բերել լաբորատորիաներ, վերապատրաստվել է գիտական ներուժը։ Ընթացիկ տարվա հունվարին բացվեց «Նարինե+» կաթնամթերքի ֆունկցիոնալ արտադրամասը։ Նախորդ տարիներին Գիտական կենտրոնի գիտաշխատողներն իրենց մասնակցությունն են ունեցել ամառային ճամբարներին (հարգելի պատճառներով այս տարի չի ստացվել)։ Արևելագիտության ինստիտուտի կողմից մասնագիտական գրականությամբ համալրվել է Կենտրոնի գիտական գրադարանը։ Ռադիոֆիզիկայի ինստիտուտն աջակցել է լաբորատորիաների համար ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու հարցում, իսկ Բյուրականի աստղադիտարանի ղեկավարությունը Արցախի դպրոցներում հանդես է եկել աստղաֆիզիկայի վերաբերյալ դասախոսություններով։ Վերջինս նաև երկու գիտական ճամբար է կազմակերպել արցախցի դպրոցականների, իսկ մեկ ամառային ճամբար էլ՝ ուսանողների համար։ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի կողմից ստացված սարքավորումներին այսօր էլ գումարվեցին նորերը… Իր հերթին Երկրաբանության ինստիտուտը հատուկ ծրագրերով համակարգիչ է նվիրել Արցախի գիտական կառույցին…Տնօրենի խոսքով՝ կատարվածը շատ է, ամեն ինչ չէ, որ հնարավոր է ներկայացնել։ «Այս ամենը ոգևորիչ է, և մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում ԳԱԱ նախագահին ու ինստիտուտների տնօրեններին՝ իրենց պատրաստակամության համար։ Նրանք իրենց նպաստն են բերում Արցախի գիտական կենտրոնի հետազոտական մտքի զարգացմանը` տարբեր ոլորտներում։ Հուսով եմ՝ հետագայում ևս կշարունակենք մեր ազգանպաստ ծրագրերը»,- ասաց Անյուտա Սարգսյանը։ «Մենք եկել ենք հատկապես այս օրերին, որ ցույց տանք, որ մենք ձեզ հետ ենք,- ասաց Աշոտ Սաղյանը։- Եվ կապ չունի, թե ով ինչ է մտածում կամ ինչ է խոսում… Հայաստանի մտավորականությունը, գիտական աշխարհը ձգտում է հենց նման պահերին լինել ձեր կողքին։ Մեր անելիքներն այս ոլորտում են և մենք ձգտում ենք էլ ավելի օգտակար լինել Արցախին։ Գիտության այն ճյուղերը, որոնք պետք են Արցախին, պետք է զարգացնենք այստեղ։ Պետք է հետևություններ անենք սխալներից և առաջ գնանք։ Ակադեմիայի յուրաքանչյուր ինստիտուտ պետք է Արցախի գիտական կենտրոնում ստեղծի մի փոքր օջախ, որը հետագայում կդառնա լաբորատորիա… իսկ ավելի ուշ՝ ինստիտուտներ»։ Աշոտ Սաղյանը նաև հավելեց, որ պետք է փոխվի գիտության հանդեպ ռազմավարությունը։ Ելույթներով հանդես եկան և կատարված աշխատանքների ու ապագա ծրագրերի մասին խոսեցին նաև ԳԱԱ ինստիտուտների տնօրենները։ Հանդիպմանը ներկա էր ԱՀ Նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը։ «Ձեր այցերը ռեստարտային են։ Ամեն անգամ դրանցից լիցքավորված սկսում ենք նոր ծրագրերի մասին մտածել։ Հավատացնում եմ, որ ես իմ գործառույթներն օգտագործելու եմ և ամեն ինչ անելու եմ, որ Արցախի գիտական կենտրոնն առաջ տանի իր գաղափարները, լինի կենսունակ։ Հավատում եմ, որ այս կառույցը դեռ կասի իր խոսքը»,-ասաց Լուսինե Ղարախանյանը։

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ