[ARM]     [RUS]     [ENG]

Առաջնագծամերձ Ավդուռում համերգ է կազմակերպվել

 

Մարտունու շրջվարչակազմի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ՝ Գիշի և Բերդաշեն համայնքների ակումբների ինքնագործ խմբերն օգոստոսի 30-ին ազգային երգ ու պարով են հանդես եկել առաջնագծամերձ Ավդուռում: Ներկա էր նաև Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը: ՄԵ հարցերի բաժնի վարիչ Անի Խաչատրյանի խոսքով՝ միջոցառման նպատակն Ավդուռ համայնքի բնակիչներին առօրյա հոգսերից փոքր-ինչ կտրելն է: «Դիմացի բարձունքին թշնամին է: Ի հեճուկս` ուզում ենք մեր երեխաների երգն ու պարը, բանաստեղծությունը հնչի, վկայի այն փաստը, որ մենք կանք, այս հողի տերն ենք, ապրում ենք և շարունակելու ենք ապրել մեր ավանդույթներով ու մշակութով»,- նշել է նա:

 

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ