Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Շուշիի «Վարանդա» երգչախումբ. 30-ամյա մեծ ընտանիք

 

Լրացել է Շուշիի «Վարանդա» մանկական, պատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի 30-ամյակը: Շուշիի ազատագրումից հետո հիմնված երգչախումբը վերջին երկու տարիներին Ստեփանակերտի բեմում է ելույթ ունենում: Համերգների պաշտոնական մեկնարկը տրվել է սեպտեմբերի 10-ին, հաջորդը կկայանա սեպտեմբերի 12-ին: Իսկ սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի բեմում ելույթ կունենա «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, շվիահար, դուդուկահար Զաքար Քեշիշյանը՝ դաշնակահարուհի Նադեժդա Հակոբյանի հետ: «Վարանդա»-ի ամենամյա համերգներն համախմբում են երգչախմբի հին ու նոր անդամներին, երաժշտասերներին: Սեպտեմբերի 10-ի համերգին ներկա էին նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, հրավիրյալներ: Համերգի ընթացքում հնչել են հին ու նոր խմբերգեր, կարևորվել է երգչախմբի գործունեությունը: «Վարանդա» երգչախմբի հիմնադիր Զաքար Քեշիշյանն իր խոսքում նշել է, որ սպրում ենք մեր պատմության ամենաճակատագրական պահերը: «Կամ ազգովին կզարթնենք, կմիավորվենք, վերստին կիմաստնանանք, վերստին կգոտեպնդվենք ու հենց թշնամու աչքի առաջ կկերտենք հզոր հայրենիք, կամ էլ ասորեստանների պես մեր մասին էլ հաջորդող դարերում մարդկությունը կկարդա ու կսովորի ընդհանուր ազգերի պատմության դասագրքերից»,- կարծում է Զ. Քեշիշյանը: Նրա խոսքով՝ պետք է սթափվել, Արցախին թև-թիկունք կանգնել` ավելի շատ, քան խաղաղ ժամանակներում: «Հիմա է վայրը, «մարտադաշտը», հիմա այստեղ պիտի գա յուրաքանչյուրն իր մասնագիտական ներդրումն ունենալու, թեկուզ արցախցիների հետ շփվելու համար»,-ընդգծեց նա։ Հիմնադրության օրվանից երգչախմբում երգել են ավելի քան 700 պատանի և երիտասարդ, որոնցից շատերն արդյունքում երաժշտությունն ընտրել են որպես իրենց կյանքի ասպարեզ: 25 տարի շարունակ երգչախմբի մաս կազմած Մանան Ավետիսյանն այժմ դահլիճից հետևում է իր 7-ամյա դստեր ելույթին: Շուշի տեղափոխվելուց հետո նա էլ շուշեցի մյուս մանուկների նման սրտի թրթիռով էր սպասում ամռանը, երբ ժամանելու է պարոն Զաքարը: «1997թ. հաճախել եմ «Վարանդա» երգչախումբ: Երբ տեղափոխվեցինք Շուշի առաջին տպավորությունս այն էր, որ ամռանը մի խումբ երեխաներ արցունքն աչքերին պարոն Զաքարին էին ճանապարհում, ինձ համար հետաքրքիր էր արդեն, թե ով է պարոն Զաքարը: Վեց տարեկան էի, ես էլ իրենց հետ սպասեցի և հաջորդ ամառվանից սկսեցի հաճախել պարապմունքներին: Ու ոչ միայն ես, չորս երեխա ենք, բոլորս էլ հաճախել ենք: Երգչախումբը մի մեծ ընտանիք է, որտեղ մենք հոգևոր սնունդ ենք ստացել»,- ասում է երգչախմբի նախկին սանը:

Տաթևիկ Աղաջանյան