Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՂԱՐԱԴԱՂ-ՍԵՎԱՍԱՐ

 

Սյունիք, Արցախ Վասպուրական և Փայտակարան նահանգների միջակայքում ծվարած հայոց կորսված գավառներից է Սևասարը (Ղարադաղը), որին նվիրված բավականին ծավալուն գիրք է հրատարակել Սերգեյ Ջհանգիրյանը։

Աշխատությունն առաջինն է, որ ժամանակագրական առումով ամփոփում է գավառի պատմությունը, հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր։ Գրքում կարելի է հանդիպել Սևասարի հայկական բնակավայրերի և նրա բնակիչների մասին բազմաթիվ տեղեկություններ, որոնք առաջին անգամ են հրապարակվում։                                                                                                    

Ղարադաղ-Սևասարը մեզ համար առեղծվածային աշխարհ է, մի տեսակ «թաքուն աշխարհ», որի անցյալի էջերը խամրած ու մոռացված են։ Այս երկրամասի անցյալի պատմությունը գրելը պահանջում է գիտելիքներ, համառ աշխատանք ու անսահման նվիրվածություն։ ․․․ «Իմ երազած գիրքը լույս աշխարհ է բերել մեր կորուսյալ հայրենիքի անցյալըորի համար պետք է գնահատել հեղինակին»։ Այսպիսի նախաբան է տվել գրքին ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, պատմաբան, ազգագրագետ, Գ․ Սմբատյանը։                                                                                                           

 Գրքի մասին խոսելիս պատմաբանը մի հետաքրքիր դիտարկում է կատարել․ «Կապանում յուրահատուկ սեր ու ակնածանք կա Ղարադաղի հանդեպ, որ գալիս է մարդկանց մանկության ու պատանեկան շրջանից։ Աչքի առաջ են Ղարադաղի լեռները, որոնք խորհրդավոր են դառնում և իրենց են ձգում, երբ լսում են տարեցներից զանազան պատմություններու զրույցներ»։                                                                                                                                                                   Անշուշտ այդպես է հավանաբար ծագումով ղարադաղցի տ․գ․ թեկնածու Սերգեյ Ջհանգիրյանի դեպքում, որի հայրենի Մողես, (Մոգք) գյուղն ու լեռնաշխարհը բաժանում է Արաքսը։ Ղարադաղն այդտեղից ափիդ մեջ է․ մտորելու, երազելու, տխրելու շատ բան կա։                                                                                     Սևասարի մասին հրատարակված այս գիրքն իսկապես բացառիկ պատմական փաստեր ու ակնարկներ է առաջ բերում, որտեղ կարելի է գտնել մեզնից յուրաքանչյուրի ինքնության դիմագծից մի պատառիկ։ Մի շնչով ընթերցելու, բայց խորը ուսումնասիրության ու վերլուծության վերածելու գիրք է Սերգեյ Ջհանգիրյանի «Սևասար-Ղարադաղ ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր» գիրքը։

Գրքի մուտքն այսպիսինն է․ «Սևասարը կամ Ղարադաղը գտնվում է Վասպուրական նահանգի արևելյան և Փայտակարան նահանգի արևմտյան մասում՝ որպես ինքնամփոփ լեռնային տարածաշրջան։ Սևասարը արևմուտքից սահմանակից է Մարանդ գավառին, հյուսիսից՝ Գողթն գավառին, Սյունիք և Արցախ նահանգներին, արևելքից՝ Փայտակարան նահանգի Վարդանակերտ, Քռեկյան և Պիճան գավառներին, իսկ հարավից Ատրպատականին․․․»:                                                                                                               

Գրքում բավականին հետաքրքիր դրվագներ կան Սևասարի երբեմնի փառքի, առօրյայի նրա բնակիչների կենցաղի մասին, իսկ երբեմն-երբեմն հանդիպող նկարներում պարզ երևում են, թե որքան հարուստ ու բազմաշերտ է եղել հայոց լեռնաշխարհի այդ պատառիկի պատմության ընթացքը։

Կարծում եմ՝ մեր օրերում այս գիրքը կարդալու արդիականությունն անշուշտ մեծ է, և այն կարդալու ուսումնասիրելու իսկական ժամանակն է։ Ինքս ամբողջությամբ կարդացել եմ գիրքը, բայց մտածում եմ՝ որոշ ժամանակ դադար առնելուց հետո, նորից արժե կարդալ, որովհետև տողերի մեջ փրկելու ու փրկվելու կոչեր կան։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ