Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՊԻՏԻ ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ ՍԵՐՈՒՆԴ ԴԱՍՏԻԱՐԱԿԵՆՔ

 

Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 դպրոցում հնչում է զանգը։ Պատմության ուսուցչուհի Կարինե Դադայանն արդեն հաջորդ դասարանում հին աշխարհի ժամանակաշրջանից անցնում է նորագույն պատմությանը, աշակերտների հետ տեղափոխվում մեր օրեր, բացահայտում խնդիրներն ու լուծումներ առաջարկում։ Ամեն օր ուսուցչուհին առնչվում է մարդկության, այդ թվում՝ հայոց պատմության բոլոր դարաշրջաններին, զուգահեռներ անցկացնում արդի ժամանակների հետ, ու այսպես 30 տարի։

ԱրՊՀ պատ­մաի­րա­վա­բա­նու­թյան բա­ժինն ա­վար­տե­լուց հե­տո աշ­խա­տան­քա­յին մկր­տու­թյու­նը ստա­նում է Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Ղա­զան­չի գյու­ղում։ Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ա­ռա­ջին տա­րի­ներն էին։ «Ու­սա­նո­ղա­կան տա­րի­ներս հա­մըն­կել էին Ար­ցա­խյան շարժ­ման պայ­քա­րի մեկ­նար­կին։ Մայր Հա­յաս­տա­նի հետ միաց­ման պայ­քա­րը վե­րած­վեց պա­տե­րազ­մի։ Մեծ զո­հո­ղու­թյուն­նե­րի գնով մեր սե­րուն­դը հաղ­թե­ց»,- հի­շում է Կ. Դա­դա­յա­նը։ 1992թ. ա­մուս­նա­նում է Ղա­զան­չի գյու­ղից մի հայ­րե­նա­սեր տղա­յի՝ Վո­լո­դյա Ե­սա­յա­նի հետ։ Վեր­ջինս ե­ղել է գյու­ղի կա­մա­վո­րա­կան ջո­կա­տի, այ­նու­հետև Խա­չե­նի գու­մար­տա­կին միա­նա­լուց հե­տո՝ վաշ­տի հրա­մա­նա­տար։ Տի­կին Կա­րի­նեն ա­մուս­նուն մշ­տա­պես ռազ­մա­ճա­կա­տում է հի­շում, իսկ գոր­ծած սխ­րանք­նե­րի մա­սին ըն­կեր­ներն են պատ­մել։ Սա­կայն… ան­մա­հա­ցավ։ Հետ­մա­հու ար­ժա­նա­ցել է «Մար­տա­կան խա­չ» ա­ռա­ջին աս­տի­ճա­նի շքան­շա­նի։
Ղա­զան­չիի ա­զա­տագ­րու­մից հե­տո՝ Կա­րի­նե Դա­դա­յա­նը գյուղ է տե­ղա­փոխ­վում և 22 տա­րե­կա­նում նշա­նակ­վում դպ­րո­ցի տնօ­րեն։ «Դպ­րո­ցը դեռ կա­յաց­ման փու­լում էր, բայց բնա­կիչ­ներն ու կո­լեկ­տի­վը միաս­նա­կան ու կազ­մա­կերպ­ված էին։ Իմ մաս­նա­գի­տու­թյու­նից բա­ցի կա­մա­վոր հի­մունք­նե­րով դա­սա­վան­դում էի նաև այն ա­ռար­կա­նե­րը, ո­րոնց մաս­նա­գետ­նե­րը չկա­յին։ Այս­պես եր­կու տա­րի»,- պատ­մում է փոր­ձա­ռու ու­սուց­չու­հին։ Ա­մուս­նու զոհ­վե­լուց հե­տո Ստե­փա­նա­կերտ է տե­ղա­փոխ­վում։ Ե­րեք տա­րի Ֆիզ­մաթ դպ­րո­ցում դա­սա­վան­դե­լուց հե­տո, աշ­խա­տան­քի ան­ցավ է իր հա­րա­զատ հ. 2 դպ­րո­ցում։
Կա­րի­նե Դա­դա­յա­նը նշում է, որ կա­րող էր ցան­կա­ցած մաս­նա­գի­տու­թյուն ընտ­րել, բայց իր ու­սուց­չի՝ Լե­նա Ա­լահ­վեր­դյա­նի ու նաև ըն­տա­նի­քի ազ­դե­ցու­թյամբ ընտ­րում է հենց պատ­մու­թյուն ա­ռար­կան. ՙՀայտ­նի պատ­մա­բան Շա­հեն Մկրտ­չյանն իմ քե­ռին է։ 2020թ. ապ­րի­լին վախ­ճան­վեց։ Ու­ժեղ ար­ցա­խա­գետ էր, միշտ հի­շում եմ նրա խոս­քը՝ «Ար­ցա­խի պա­րա­գա­յում սխալ­վե­լու ի­րա­վունք չու­նեն­ք՚։ Շատ էինք զրու­ցում, ինձ հա­մար ին­քը Ու­սու­ցիչ է­ր»։
Իսկ իր դա­սա­վան­դած ա­ռար­կա­յի մա­սին Կա­րի­նե Դա­դա­յա­նը փայ­լող աչ­քե­րով է պատ­մում, չնա­յած նկա­տել է, որ զան­գից հե­տո մյուս ու­սու­ցիչ­նե­րի հա­մե­մատ ա­մե­նա­հոգ­նա­ծը հենց պատ­մու­թյան ու­սու­ցիչ­ներն են լի­նում։ «Պատ­մու­թյունն ա­նընդ­հատ զար­գա­ցող գի­տու­թյուն է։ Պետք է լրա­ցու­ցիչ հե­տաքր­քիր նյու­թե­րով հա­մե­մել թե­ման։ Իսկ յու­րա­քան­չյուր ու­սու­ցիչ ա­ռա­ջին հեր­թին մաս­նա­գետ պետք է լի­նի։ Ինձ հա­մար ա­մե­նա­ցա­վա­լին այն կլի­ներ, որ ա­սեին ըն­կեր Դա­դա­յանն իր մաս­նա­գի­տու­թյա­նը չի տի­րա­պե­տում։ Ու­սուց­չի զենքն իր գի­տե­լիքն է»,- կար­ծում է նա։
«Ու­սու­ցի­չը մեծ դեր ու­նի, բայց ա­շա­կերտ­նե­րի ըն­կա­լու­մը, նրանց գի­տակ­ցա­կան կար­գա­պա­հու­թյու­նը, ըն­տա­նիք­նե­րից ե­կած քա­ղա­քա­վա­րու­թյու­նը մեզ շատ օգ­տա­կար է։ Շատ ա­վե­լի ար­դյու­նա­վետ կլի­ներ, ե­թե ու­սու­ցի­չը դա­սա­րա­նում միայն իր ա­ռար­կա­յից խո­սեր ու գի­տե­լիք տար սերն­դին, իսկ դաս­տիա­րա­կու­թյամբ զբաղ­վեր ըն­տա­նի­քը, ման­կա­պար­տե­զը»,- ա­սում է ու­սուց­չու­հին ու ա­վե­լաց­նում, որ ա­շա­կերտ­նե­րի հա­ջո­ղու­թյուն­ներն ի­րեն ան­չափ ոգևո­րում են։ «Ու­սու­ցի­չը մար­մինն է, ա­շա­կերտ­նե­րը՝ թևե­րը։ Ա­շա­կերտ­նե­րի հա­ջո­ղու­թյամբ մեր թևե­րը բաց­վում ե­ն»։
Ներ­կա ի­րա­վի­ճա­կում էլ, ըստ նրա, նախ պի­տի պարտ­վա­ծի հո­գե­բա­նու­թյու­նը հաղ­թա­հա­րել։ «Գեր­մա­նիան եր­կու ան­գամ պար­տու­թյուն է կրել, բայց հաղ­թա­հա­րել է այդ հո­գե­բա­նու­թյու­նը։ Հի­մա մենք պետք է այս սերն­դի մեջ այն­պի­սի ո­գի դաս­տիա­րա­կենք, որ հաս­կա­նան, որ այս վի­ճա­կից պի­տի դուրս գան­ք»։
Նա ա­ռաջ նա­յե­լու իր բա­նաձևն է ա­ռա­ջար­կում՝ ազ­գա­յին գա­ղա­փա­խո­սու­թյուն (ինք­նա­տի­պու­թյուն), անվ­տան­գու­թյուն և երկ­րի տն­տե­սա­կան բար­գա­վա­ճում։
Տպա­վո­րու­թյուն չկա՞, որ պատ­մու­թյու­նը կրկն­վում է և 100 տա­րի անց նույն ի­րա­վի­ճա­կում նույն սխալ­ներն ենք ա­նում։ «Դրա պա­տաս­խա­նը գի­տեմ. պատ­մու­թյան դա­սե­րին նս­տում են, բայց դա­սը չեն սեր­տու­մ»,- ա­սում է Կա­րի­նե Դա­դա­յա­նը։
Ելքն այն է, որ ա­մեն մարդ իր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նում պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նի, պե­տու­թյու­նը կադ­րա­յին ճիշտ քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րի, կր­թա­կան հա­մա­կար­գին ու­շադ­րու­թյուն դարձ­նի, արժևո­րի ու­սուց­չին. «Պա­տե­րազ­մից հե­տո հիմ­նա­կան ա­ռանց­քը ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն եմ դարձ­րել։ Պի­տի պե­տա­կա­նա­մետ սե­րունդ դաս­տիա­րա­կենք, յու­րա­քան­չյուր հայ զգա, որ պե­տու­թյուն պի­տի ու­նե­նա։ Ե­թե այդ գոր­ծում հա­ջո­ղենք, հնա­րա­վոր է կան­խել գա­հա­վի­ժու­մը»։
Տաթևիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ