Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՍՏԱԿ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ես բավարարված չեմ կրթության ոլորտում ունեցած ձեռքբերումներից. կրթության համակարգը բարեփոխումների լուրջ կարիք ունի, այն ամենածանր ոլորտներից մեկն է։ Բայց այս պահին հնարավոր չէ դա անել, մանավանդ առկա մարդկային ռեսուրսների պայմաններում»,- ասաց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ նախօրեին հրավիրված՝ իր պաշտոնավարումն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։

Այնուամենայնիվ՝ եղել են կետային և համակարգային որոշ հաջողություններ, որոնցից նա հատկանշեց Շիրակացու ճեմարանի հիմնադրումն Արցախում։ Պետնախարարի խոսքով՝ դա ոչ միայն համակարգի, այլ նաև իր անձնական հաջողությունն է, ինչի համար կարող է հպարտանալ։ Նա համոզված է, որ մեկ-երկու տարվա ընթացքում հաջողությունները շատ ավելին են լինելու, քանզի հստակ սկզբունք ունեն. ճեմարանը չպիտի լինի օազիս, այլ աջակից հանրակրթության ոլորտի բոլոր դպրոցներին՝ կարողությունների զարգացման, մեթոդական վերապատրաստումների, միջավայր ձևավորելու համար։ Այս առումով Շիրակացու ճեմարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս և նման հարցերին։
Կրթության բնագավառում մեկ այլ հաջողություն Ա. Բեգլարյանը համարում է ոչ ֆորմալ կրթության ծրագիրը, որն ավելի ճկուն ու արդիական է։ Ինչպես ինքն է հավաստում՝ իր իսկ պայմանավորվածությամբ են «Թումո» տուփեր տեղադրվել Ասկերանում, Մարտակերտում, Մարտունիում։
Լուրջ հաջողություն է անվճար բարձրագույն կրթության ապահովումը, որը, ինչպես ասաց պետնախարարը, ԱՀ Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից է։
«Այս ոլորտում գլխավոր բացթողումը ես համարում եմ այն, որ դեռևս ռազմավարական զարգացման փուլ չենք մտել։ Կրթության բնագավառում մենք հստակ ռազմավարություն մշակելու վերջնական խնդիր ունենք»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎՍ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼՈՒՐՋ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Առողջապահության ոլորտում ունեցած հաջողությունների մասին խոսելով՝ Արտակ Բեգլարյանը հատկապես կարևորեց անվճար բուժօգնության ծրագրերը, ինչը ևս ԱՀ Նախագահի նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից է։ Բացի այդ, հաջողություններ են գրանցվել նոր սարքավորումների, ենթակառուցվածքների ձեռքբերման ու բարելավման առումով, աշխատավարձերի բարձրացման (երեք անգամ), ինչը բարելավել է համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքները։
Պետնախարարի համոզմամբ՝ կարևոր քայլ էր առողջապահության համակարգի համար ռազմավարության նախագծի մշակումը, որը առաջիկա օրերին կհրապարակվի ու կհաստատվի։ Այս ուղղությամբ բավական ծավալուն աշխատանքներ են տարվել տարբեր խմբերի հետ։
«Թե՛ կառավարման համակարգում և թե՛ հանրային առողջապահական սկրինինգային ծրագրերի տեսանկյունից առողջապահության համակարգը ևս բարեփոխումների լուրջ կարիք ունի»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԻԾԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ Է

Սոցիալական ոլորտում ամենամեծ հաջողությունը, ըստ պետնախարար Արտակ Բեգլարյանի, սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումն է։ «Հաջողություններից եմ համարում նաև տեղահանվածների սոցիալական երաշխիքների մասով կատարված լուրջ աշխատանքները, որի արդյունքում հրապարակվել է կարգավիճակի վերաբերյալ օրենքի նախագիծը։ Առաջիկայում այն կուղարկվի Ազգային ժողով՝ առաջարկներն ամփոփելու ու վերջնական տեսքի բերելու»,- ասաց պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Այսուհանդերձ, պետնախարարի կարծիքով՝ սոցիալական ոլորտը ևս նոր ռազմավարության մշակման կարիք ունի։