Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՍՆԵՆՔ ԳԻՏԵԼԻՔԻ ՄԻՋՈՑՈՎ

 

Ութ ամսից ավելի է՝ Ստեփանակերտում բացվել և գործում է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական աշխատանոցը։ Ծրագիրը կյանքի է կոչվել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԱՏՁՄ) ջանքերով, որը Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կորպորոցիաները, կազմակերպություններն ու հաստատությունները միավորող բիզնես ասոցիացիա է։ Մինչ այդ միության նախաձեռնությամբ Արցախում արդեն բացվել և իր գործունեությունն էր ծավալում «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, ինչն էլ նպաստեց, որ թիմի անդամներն անցնեն ավելի ճշգրիտ ու բարդ տեխնոլոգիաների ուսուցման։
«Արմաթն օդում»-ի կրթական աշխատանոցը գտնվում է Ստեփանակերտի հ.3 դպրոցում, աշխատանոցի համակարգող-խմբակավարը Արծրուն Արշակյանն է, ով Արցախ էր եկել 2020թ. ամռանը։
Ի՞նչ հաջողություններ են գրանցվել «Արմաթն օդում» ծրագիրը կյանքի կոչելու օրից, որքանո՞վ է այն հետաքրքրում արցախցի երիտասարդներին. այս հարցերի շուրջ է զրույցը Արծրուն ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ։

- Ինչ­պես 2016-ի ապ­րի­լյան, այն­պես էլ 44-օ­րյա պա­տե­րազմ­նե­րը ցույց տվե­ցին, որ միայն ծրագ­րա­վո­րու­մը չի կա­րող հա­ջո­ղու­թյուն բե­րել երկ­րի պաշտ­պա­նու­թյան ու անվ­տան­գու­թյան գոր­ծում։ Այս ա­ռու­մով Ար­ցա­խում նման աշ­խա­տա­նո­ցի գոր­ծու­նեու­թյու­նը կա­րող է դառ­նալ ա­մե­նա­մեծ նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը տա­նող ճա­նա­պար­հի սկիզբ։ Այն ոչ միայն ռազ­մա­կան տեխ­նո­լո­գիա է, այլև կա­րող է կի­րառ­վել գյու­ղատն­տե­սու­թյան, բնա­պահ­պա­նու­թյան, ա­ռող­ջա­պա­հու­թյան, ա­ռաք­ման ու քար­տե­զագր­ման ո­լորտ­նե­րում, ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում։ Ե­րե­խա­նե­րը սո­վո­րում են ա­նօ­դա­չու­նե­րի նա­խագծ­ման ու կա­ռա­վար­ման հմ­տու­թյուն­ներ:
«Ար­մաթն օ­դում»-ը տար­բեր­վում է ին­ժե­նե­րա­կան «Ար­մաթ»-ից նրա­նով, որ այս­տեղ կենտ­րո­նա­ցած ենք միայն ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի վրա։ Մեզ մոտ հա­ճա­խում են տե­ղե­կատ­վա­կան բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րով հե­տաքր­քր­ված ա­շա­կերտ­նե­րը։ Աշ­խա­տում ենք 14 և բարձր տա­րի­քի ա­շա­կերտ­նե­րի հետ։ Խմ­բում ե­րե­խա­ներ կան Ստե­փա­նա­կեր­տի տար­բեր կր­թօ­ջախ­նե­րից, Աս­կե­րա­նի շր­ջա­նի հա­մայ­նք­նե­րից, ո­րոնք պար­տա­ճա­նաչ գա­լիս են պա­րապ­մունք­նե­րին։ Մաս­նա­կից­նե­րի թվի ա­ռու­մով սահ­մա­նա­փա­կում չկա, իսկ տա­րի­քա­յին ա­ռու­մով հիմ­նա­կա­նում ընդ­գր­կում ենք 14-18 տա­րե­կան պա­տա­նի­նե­րին ու ե­րի­տա­սարդ­նե­րին։ Կր­թա­կան աշ­խա­տա­նոց է հա­ճա­խում 6 խումբ՝ յու­րա­քան­չյու­րում 10-12 ա­շա­կեր­տի ընդգրկմամբ։ Պետք է ա­սեմ, որ ե­րե­խա­նե­րը բո­լորն էլ հե­տաքր­քր­ված են ԱԹՍ-նե­րով ու մեծ սի­րով են մաս­նակ­ցում դա­սըն­թաց­նե­րին։ Կա մեկ կարևոր հան­գա­մանք. այն, որ ա­շա­կերտ­նե­րը պետք է լավ ի­մա­նան մա­թե­մա­տի­կա, ֆի­զի­կա, երկ­րա­չա­փու­թյուն ա­ռար­կա­նե­րը, որ­պես­զի հա­ջո­ղու­թյան հաս­նեն այս բնա­գա­վա­ռում։ Հատ­կա­պես որ՝ մենք խթա­նում ենք նաև նրանց սե­րը ա­վիա­ցիոն ճար­տա­րա­գի­տու­թյան նկատ­մամբ։
Ա­վե­լի քան հա­մոզ­ված եմ, որ հան­րակր­թա­կան ծրագ­րե­րից դուրս ար­տա­դա­սա­րա­նա­կան նման խմ­բակ­ներն անհ­րա­ժեշ­տու­թյուն են։ Այս­տեղ և այս ձևով է կա­յա­նում մաս­նա­գի­տաց­ված, գի­տա­կան լուրջ զբաղ­վա­ծու­թյան նկատ­մամբ սե­րը։ Հա­կում­նե­րը ևս բա­ցա­հայտ­վում են նման խմ­բակ­նե­րում և ոչ թե դա­սե­րի ժա­մա­նակ։ Հատ­կա­պես Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մը ցույց տվեց, որ օ­դա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի դե­րը երկ­րի անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գում մեծ է։
Ինչ վե­րա­բե­րում է հա­ջո­ղու­թյուն­նե­րին ու ձեռք­բե­րում­նե­րին՝ կա­րող եմ նշել, որ ամ­ռա­նը Դի­լի­ջա­նում՝ «Մոն­թե Մել­քո­նյա­նի ան­վան ռազ­մա­մար­զա­կան վար­ժա­րա­նում» կազ­մա­կերպ­ված «Ար­մաթն օ­դում» ԱԹՍ տեխ­նո­ճամ­բա­րին մաս­նակ­ցել են մեր ա­շա­կերտ­նե­րը, որ­տեղ նաև գործ­նա­կան պա­րապ­մունք­ներ են անց­կաց­վել, մր­ցույթ­ներ կազ­մա­կերպ­վել։ Իսկ Լո­ռիում տե­ղի ու­նե­ցած ԱԹՍ-նե­րի մր­ցույ­թում, ո­րը երկ­րորդ ան­գամ է կազ­մա­կերպ­վել Հա­յաս­տա­նում, մեր թի­մը զբա­ղեց­րել է 3-րդ պատ­վա­վոր տե­ղը։
- Մի քա­նի օր ա­ռաջ Մար­տա­կեր­տում բաց­վեց «Ար­մաթն օ­դում»-ի աշ­խա­տա­նո­ցը, ինչ­պե՞ս և ի՞նչ մի­ջոց­նե­րով ստեղծ­վեց լա­բո­րա­տո­րիան…
- ԱԹՍ յու­րա­քան­չյուր աշ­խա­տա­նո­ցի բա­ցու­մը բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն է Ար­ցա­խի ե­րե­խա­նե­րի հա­մար, քան­զի ան­գամ զար­գա­ցած շատ եր­կր­նե­րում նման աշ­խա­տա­նոց­ներ չկան։ Ա­սեմ, որ Մար­տա­կեր­տի «Ար­մաթն օ­դում» ԱԹՍ աշ­խա­տա­նոցն Ար­ցա­խում ա­ռայժմ երկ­րորդն է և 24-րդը՝ Հա­յաս­տա­նում։ Տեխ­նի­կա­պես բա­վա­կա­նին հա­գե­ցած է։ Հնա­րա­վոր է ստա­նալ ա­մեն տե­սա­կի մո­դել, և դրան­ցից յու­րա­քան­չյու­րի փոքր տե­սակն առ­կա է լա­բո­րա­տո­րիա­յում։ Նո­րաս­տեղծ աշ­խա­տա­նո­ցի ստեղծ­մանն ա­ջակ­ցել են Մար­տա­կեր­տի քույր քա­ղաք Մար­սե­լի (Ֆրան­սիա) հա­մայն­քա­պե­տա­րանն ու հայ­կա­կան հա­մայն­քը։ Այն հնա­րա­վո­րու­թյուն կտա ինչ­պես Մար­տա­կեր­տի, այն­պես էլ հարևան բնա­կա­վայ­րե­րի ե­րի­տա­սարդ­նե­րին ընդ­գր­կել խմ­բե­րում՝ նրանց սո­վո­րեց­նել ԱԹՍ-նե­րի նա­խագ­ծում ու պատ­րաս­տում, ծրագ­րա­յին ա­պա­հո­վում, տեխ­նի­կա­կան սպա­սար­կում ու կա­ռա­վա­րում։ Աշ­խա­տա­նո­ցի պա­րապ­մունք­նե­րը կազ­մա­կերպ­վում են տե­ղում՝ խմ­բա­կա­վա­րի գլ­խա­վո­րու­թյամբ, շա­բա­թը եր­կու ան­գամ՝ ե­րեք դա­սա­ժա­մով։ Բայց ե­թե հնա­րա­վո­րու­թյուն լի­նի շատ պա­րա­պե­լու, բնա­կա­նա­բար, ար­դյունքն ա­վե­լի տե­սա­նե­լի կլի­նի։ Այ­սօր մեր ջան­քերն ու ներգ­րավ­վա­ծու­թյու­նը, ե­րա­զանք­ներն ա­վե­լի ու­ժեղ և հա­վակ­նոտ պետք է լի­նեն։ Անհ­նար է ա­ռանց թռիչ­քի ի­րա­կան հա­ջո­ղու­թյուն գրան­ցել։
- Մոտ ա­պա­գա­յի ծրագ­րե­րի մա­սին ի՞նչ կա­սեք։
- Մար­տա­կեր­տից հե­տո նպա­տակ ու­նենք ԱԹՍ-նե­րի հա­ջորդ աշ­խա­տա­նո­ցը բա­ցել Մար­տու­նիում։ Ա­ռա­ջա­տար տեխ­նո­լո­գիա­նե­րի ձեռ­նար­կու­թյուն­նե­րի միու­թյու­նը (ԱՏՁՄ-ն) ո­րո­շել է և ջան­քեր չի խնա­յում ծրա­գիրն Ար­ցա­խում ընդ­լայ­նե­լու և «Ար­մաթն օ­դում»-ի աշ­խա­տա­նոց­ներ բա­ցե­լու բո­լոր շր­ջան­նե­րում։
Ա­ռա­ջի­կա օ­րե­րին մեր ա­շա­կերտ­նե­րից եր­կու­սին կու­ղար­կենք Գյում­րի՝ վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ անց­նե­լու. վե­րա­դառ­նա­լուց հե­տո նրանք կաշ­խա­տեն նո­րա­բաց կր­թա­կան աշ­խա­տա­նոց­նե­րում՝ որ­պես խմ­բա­կա­վար­ներ։ Մենք պետք է նաև գի­տե­լի­քի մի­ջո­ցով հաղ­թա­նա­կի հաս­նենք։ Հայ ազ­գը աշ­խար­հահռ­չակ գիտ­նա­կան­ներ շատ է ու­նե­ցել, և նրանց մեջ քիչ չեն ար­ցախ­ցի­նե­րը։ Հա­վա­տա­ցած եմ, որ ա­վիա­ցիա­յի և օ­դա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գաց­ման բնա­գա­վա­ռում Ար­ցա­խը կու­նե­նա իր նշա­նա­վոր գիտ­նա­կա­նը և մեծ հա­ջո­ղու­թյուն­ներ կգ­րան­ցի այդ ո­լոր­տի զար­գաց­ման գոր­ծում։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ