Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԿԱՄԻԼԱ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍՏԻՊԵՑ ԻՆՁ ԼՌԵԼ

 

Հարցազրույց բանաստեղծուհի Կամիլա Երկանյան-Քեշիշյանի հետ

-Վեր­ջին շր­ջա­նում բա­նաս­տեղ­ծու­հի Կա­մի­լան, կար­ծես, կա՛մ ո­րո­նում­նե­րի մեջ էր, կա՛մ պոե­տա­կան խմո­րում­նե­րի։ Նկա­տի ու­նեմ, որ «Ծաղ­կած ցավ» ժո­ղո­վա­ծուից հե­տո նոր գոր­ծեր չեք հրա­տա­րա­կել։
- Թվում է` պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ա­սե­լի­քը ժա­մա­նա­կավ­րեպ է դառ­նում, քա­նի դեռ թաց է մեր վեր­քը, իսկ պետք է խո­սե­լու փո­խա­րեն հա­վաք­վել ու գոր­ծի դնել բո­լոր ու­ժե­րը վե­րած­նն­դի հա­մար. ապ­րում ենք ա­նո­րո­շու­թյան, ցա­վի, տա­ռա­պան­քի հաս­ցե­նե­րում՝ անձ­նա­պես ինձ հա­մար ինչ - որ բան ա­սե­լը դառ­նում է մի տե­սակ ա­նի­մաստ։ Չե՞ք նկա­տել, թե ինչ­քան շատ է աղ­մու­կը, ու եր­բեմն ու­զում ես հե­ռու փախ­չել...
Ի­րա­վա­ցի եք, ա­յո՜։ Պա­տե­րազ­մը ստի­պեց ինձ լռել, գու­ցե եր­կար, հե­ռա­նալ ինձ­նից՝ նո­րից ինձ գտ­նե­լու հա­մար ու բա­բա­խել տա­ռա­պան­քի բաց ե­րա­կի վրա, սա­կայն այդ լռու­թյու­նը պարտ­վա­ծի կամ հան­ձն­վո­ղի լռու­թյուն չէ բնավ, և ոչ էլ մի­միայն պոե­տա­կան հետ­պա­տե­րազ­մյան խմո­րում­նե­րի ա­ռիթ կամ ժա­մա­նակ։ Ա­վե­լին է, ո­րը հնա­րա­վոր չէ թարգ­մա­նել... Ա­նանձ­նա­կան և անձ­նա­կան ապ­րում­նե­րի հս­կա­յա­կան կշիռ պա­րու­նա­կող հույ­զեր ու մտո­րում­ներ, Հայ­րե­նի­քի ան­դա­մա­հա­տու­թյուն, ըն­կեր­նե­րի, բա­րե­կամ­նե­րի կո­րուստ և այլն, ո­րոնք նախ պետք է «մար­սել», այն էլ ե­թե ստաց­վի։ Հույ­զեր, ո­րոնք էլ ոչ մի կերպ չեն տե­ղա­վոր­վում ոչ մի սցե­նա­րում. կա­րե­լի է միայն ո­րոշ պատ­կեր ստա­նալ, ոչ ա­վե­լին։ Կար­ծում եմ, այս հար­ցի պա­տաս­խա­նը գտ­նեք նաև «Պա­տե­րազ­մի եր­գեր» բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րիս շար­քում, ո­րը Կա­մի­լա բա­նաս­տեղ­ծու­հու ամ­բող­ջա­պես ապր­ված կյանքն է, ո­րով նա ապ­րել ու շա­րու­նա­կում է ապ­րել՝ հա­նուն Ար­ցա­խի, հա­նուն Հայ­րե­նի­քի... Ես ինձ պոկ­ված սիրտ եմ զգում ա­ռանց Ար­ցա­խի ամ­բող­ջա­կան գո­յու­թյան, ինչ­պես հա­վա­նա­բար շատ ու շատ հա­յոր­դի­նե­ր, եւ ըն­կա­լե­լի չէ Հայ­րե­նի­քը այ­լա­պես...
Հե­տաքր­քիրն այն է, որ «Ծաղ­կած ցավ» բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րիս ժո­ղո­վա­ծուում կան այն­պի­սի բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ, ո­րոնք, կար­ծես, հենց այս օ­րե­րի մա­սին են, որ­տեղ նկա­րագր­ված պատ­կեր­նե­րում տես­նում եմ ներ­կան... իսկ գիր­քը գր­վել էր ա­վե­լի վաղ։ Ա­սում են, որ բա­նաս­տեղծ­նե­րը զգում են գա­լի­քը մի ու­րիշ զգա­յա­րա­նով՝ սր­տի ա­մե­նա­խոր ար­մա­տով. մի­գու­ցե... «Ծաղ­կած ցավ» գր­քից հե­տո, ես ինձ գտա «Պա­տե­րազ­մի եր­գեր», և է­լի մի շարք բա­նաս­տեղ­ծա­կան շար­քե­րում, ո­րոնք նույն­պես շա­րու­նակ­վում են հրա­պա­րակ­վել հայ­րե­նի ու Սփյուռ­քի մա­մու­լում, մինչև հա­ջորդ գր­քիս ծնուն­դը։ Տես­նենք։ Շտա­պե­լու բան չկա, պետք է կա­րո­ղա­նանք սո­վո­րել ապ­րել...
- Ձեր բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի հե­րո­սը նաև պայ­քա­րող տե­սակ է։ Նրա պայ­քա­րը դե՞մ է, թե՞ հա­նուն ...

-Ա­յո՜, պայ­քա­րի տե­սակ է միան­շա­նակ, քան­զի ե­թե չկա պայ­քար՝ չկա և կյանք։ Պայ­քա­րը պի­տի լի­նի հա­նուն վեհ գա­ղա­փա­րի, քան­զի ի վեր­ջո ար­դար պայ­քա­րի ե­րակ­նե­րում ե­ռա­ցո­ղը սի­րո ուժն է։ Միայն սի­րե­լով կա­րե­լի է պայ­քա­րել և այդ պայ­քա­րը օ­ծել ա­մե­նա­գե­ղե­ցիկ նվա­ճում­նե­րով։ Իսկ այդ նվա­ճում­նե­րը, ըստ իս, ա­նանձ­նա­կան բնույթ պի­տի կրեն. ծա­նոթ ֆիլ­մի խոս­քով՝ «բո­լո­րը մե­կի հա­մար, մե­կը՝ բո­լո­րի»... իսկ մենք, ցա­վոք, շա՛տ ենք հե­ռա­ցել ինք­ներս մեզ­նից ու եր­բեմն թվում է, կորց­րել ենք լսե­լու, տես­նե­լու, զգա­լու, գի­տակ­ցե­լու մարդ­կա­յին ա­մե­նա­տար­րա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը։ Պայ­քա­րի տե­սակ­նե­րը շատ են, մար­տի­կը իր զեն­քով է պայ­քա­րում ու պաշտ­պա­նում հայ­րե­նի հո­ղը, ար­վես­տա­գե­տը պայ­քա­րի իր դաշտն ու­նի՝ իր ու­րույն զեն­քը. ազ­գա­յին մշա­կույ­թի սահ­ման­ներն ա­նա­ղարտ պա­հե­լու, պահ­պա­նե­լու գի­տակ­ցու­թյամբ, հատ­կա­պես՝ հա­մաշ­խա­րհայ­նաց­ման այս թո­հու­բո­հում. գրո­ղը իր գր­չով, նկա­րի­չը վրձ­նով, ու այս­պես ա­մեն Աստ­ծո օր, շատ ան­գամ նույն­իսկ՝ ան­խոս։ Այ­լա­պես, ան­կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, թե ում և ին­չի հա­մար են նա­հա­տակ­վում Տղեր­քը, ե­թե պի­տի չկա­րո­ղա­նանք այդ­քա­նից հե­տո ա­մուր եւ մաք­րա­մա­քուր պա­հել Հայ­րե­նի­քի և՛ ֆի­զի­կա­կան, և՛ մշա­կու­թա­յին սահ­ման­նե­րը... Այ­սօր­վա տա­րա­տե­սակ ե­թեր­նե­րը նույն­պես մաքր­ման կա­րիք ու­նեն։ Հա­մոզ­ված եմ, որ բո­լոր տե­սա­կի պա­տե­րազմ­նե­րը պի­տի հաղ­թա­նա­կենք նախ և ա­ռաջ ինք­նա­մաքր­ման հույժ կարևոր ու ար­դեն ու­շա­ցած գոր­ծըն­թա­ցով։ Բայց ինչ­պես ա­սում են՝ եր­բեք ուշ չէ...
Իսկ դա նշա­նա­կում է լույս սփ­ռել շուրջ­բո­լորը, մնալ ա­մուր կառ­չած սե­փա­կան Կե­նաց Ծա­ռի ար­մա­տից, հաս­կա­նալ, թե ո՞վ է հա­յը, մարդ­կա­յին ինչ­պի­սի՞ տե­սակ է նա, ի՞նչ է տվել աշ­խար­հին ու դեռ ի՞նչ պետք է ա­նի, որ­պես­զի գա­լիք սե­րունդ­նե­րին ի­րա­կան ժա­ռան­գու­թյու­նը կա­րո­ղա­նա փո­խան­ցել՝ ու­ժե­ղի հո­գե­բա­նու­թյամբ ու հա­վա­տով։ Սա պոե­տա­կան ո­գո­րում չէ բնավ, այլ հին ի­մաս­տու­թյուն, ո­րին պետք է վե­րա­դառ­նանք բո­լորս, դուրս գա­լով ա­նի­րա­կան այս ի­րա­կա­նու­թյու­նից։ Հետևա­բար պայ­քա­րել հա­նուն այս ա­մե­նի։
-Դուք զբաղ­վում եք նաև ե­րաժշ­տու­թյամբ ու նկար­չու­թյամբ. ի՞նչ նո­րու­թյուն­ներ ու­նեք, ի՞նչ եք հա­ջո­ղել։
-Վեր­ջին ե­րեք տա­րի­նե­րի ան­կան­խա­տե­սե­լի տար­բեր ճգ­նա­ժա­մե­րի բե­րած դժ­վա­րու­թյուն­նե­րով, ան­կեղծ ա­սած, սպա­սե­լիքս մեծ չէր։ Նախ՝ Լի­բա­նա­նի տն­տե­սա­կան ան­կու­մը, հե­տո նաև՝ ամ­բողջ աշ­խար­հը տակն ու վրա ա­րած հա­մա­վա­րա­կը և Ար­ցա­խի պա­տե­րազ­մը, ո­րոնք, բնա­կա­նա­բար, ի­րենց սև գործն ա­րե­ցին մեր կյան­քում։ Հու­սով եմ, որ ա­ռա­ջի­կա­յում այն, ինչ մտահ­ղա­ցել եմ, կապ­ված իմ ե­րաժշ­տա­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նեու­թյան հետ, կա­րե­լի կլի­նի ի­րա­գոր­ծել նաև ի տես հան­դի­սա­կա­նի։
-Ի՞նչ ծրագ­րեր ու մտահ­ղա­ցում­ներ ու­նեք՝ կապ­ված Ար­ցա­խի հետ։
-Ար­ցա­խի հետ կապ­ված նոր մար­տահ­րա­վեր­ներ կան։ Ես փայ­փա­յում եմ այն հույ­սը, որ ժա­մա­նա­կը ի­րեն շատ սպա­սել չի տա, իսկ մինչ այդ, բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներս՝ Ար­ցա­խի իմ սի­րե­լի ըն­թեր­ցո­ղին, ըն­կեր­նե­րիս, բա­րե­կամ­նե­րիս ու բո­լոր ծա­նոթ ու ան­ծա­նոթ հա­րա­զատ­նե­րիս...
-Թվում է ՝ պա­տե­րազ­մը շա­տե­րին է հաղ­թել, իսկ՝ Ձե՞զ։
-Ե­թե գրում եմ, նվա­գում եմ և ա­մե­նա­կարևո­րը՝ չեմ կորց­րել սի­րե­լու աստ­վա­ծա­յին ու­նա­կու­թյու­նը, նշա­նա­կում է, որ պա­տե­րազ­մն ինձ չի՜ հաղ­թել, նույ­նիսկ ե­թե կշ­ռենք ան­կշ­ռե­լի այն ցավն ու տա­ռա­պան­քը, ո­րոնք ապ­րում են ինձ հետ, իմ մեջ...
Այս­տեղ է­լի ա­նե­լիք ու­նենք, այն էլ շատ մեծ։ Տղեր­քը մեր ու­սե­րին Հայ­րե­նիք են դրել, որ վեր­ջա­պես ազ­գո­վի մե­կընդ­միշտ սթափ­վենք, որ կա­րո­ղա­նանք մա­քուր աչ­քե­րով նա­յել ի­րենց ու ինք­ներս մեզ։ Ի­րա­կա­նում հե­ռու եմ կո­չե­րից, բայց ի սր­տե կու­զե­նա­յի տես­նել մեզ վե­րածն­ված, զու­լալ ու պայ­ծառ գի­տակ­ցու­թյամբ ու նվի­րու­մով, իսկ դրա հա­մար միայն մեկ բան է հար­կա­վոր՝ սո­վո­րել սի­րել...

                                                                                                                                                             Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

ԿԱՄԻԼԱ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԳԵՐ

Նուիրում եմ բոլոր ժամանակների նահատակ Տղաներին...

ՄԻՆՉ ՓՆՏՐՈՒՄ ԷԻՆ ՄԵՂԱՒՈՐԻՆ՝
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՏԽՈՒ՛Ր ՀԵՌԱՑԱՒ...

Ա
ՇՈՒՇԻ

Լիզում է լեզուս դառը մի հետք.
Քեզանից յետոյ օրերը կարճացել են,
Եւ երեխաները էլ չեն խաղում
Լուսամուտիս տակ։
Ես վախենում եմ կապոյտ աչքերի
Սեւ յուշերից,
Որ ռումբի պէս պայթում են հատ - հատ
Մեր բակի անտուն ճամփեքին...
Բ
Տղամարդիկ հեռանում են՝
փողոցները դատարկւում
Ու ընկնում են քաղաքից ցած.
Կանայք հաւաքում են նրանց ստուերները
Եւ շապիկ կարում տաքանալու համար...
Տղամարդիկ հեռանում են՝
ժամանակը կանգնում
Ու գլորւում է կեանքից ցած,
Կանայք հաւաքում են անտուն օրերը
էլի մի քիչ չապրելու համար...
Գ
Դու զոհուեցիր,
Ես դեռ ապրում եմ.
Դու կը ծնուես կրկին,
Ես՝ էլ չեմ լինի.
Փշալարերին կախուած
Բանաստեղծութիւններս՝ քեզ...
Դ
Հողը ծծում է արիւնդ,
Իսկ բառերը մեռնում են
Ծառերի պէս կանգնած.
Մեր սրտերը նայում են մեզ
Լոյսի աչքերով,
Որից թափւում են
Թաց երազներ...
Կար ժամանակ,
Երբ մեր շուրթերը
Արշալոյսի դարպասներ էին,
Եւ կանաչ էր բոյրը
Անկշռութեան...
Ծծում է հողը արիւնդ
Եւ բառերը մեռնում են
Ծառերի պէս կանգնած.
Իսկ մեր սրտերը
Դաշնամուրի ստեղնաշարին հանգչող
Աստծոյ արցունքն են,
Որից անդին ՝
Էլ ոչ ոք
Սաղմոս չի երգում
Փրկութեան համար...
Ե
Վերցրու գիշերը,
Սրբիր լոյսի փեշերով
Ու ես կը գրեմ
Ամենագեղեցիկ բալլադը
Պատերազմի մասին...
Զ
Կանայք ծնւում եմ երջանկութեան համար,
Բայց տղամարդիկ անվե՛րջ հեռանում են.
Եւ ամէն մթնշաղի
Կանայք տուն են տանում
Բուռ – բուռ ծաղկած Հայրենիք...
Է
Այսօր ես կանգնեմ սահմանին՝
Դու մի քիչ քնիր,
Հայրենիք...
Թ
...եկայ, որ քեզ համար ջուր բերեմ,
Բայց հողաթմբի վրայ
Արդէն աճել էին ծաղիկներ...
Ժ
Ես քո ձեռքերն եմ,
Որ մնացել են քեզանից հետո
Ապրելու համար...
Ես քո ոտքերն եմ՝
Հենակները Հայրենիքիդ.
Ես քո աչքերն եմ,
Որ տանում են մեզ՝ մեզնից,
Երբ այլեւս ոչ մի կերպ
Չի լինում ապրել...
ԺԱ
Ես գեղեցիկ եմ,
Բայց դրսում պատերազմ է...
ԺԲ
Ոչ ոք այդպէս ինձ չսիրեց
Ինչպէս դու՝
Զոհուեցիր իմ գրկում,
Որ ապրի Հայրենիքը...
Ոչ ոք չսիրեց ինձ այնպէս
Ինչպէս դու՝
Քո գնալուց հետո
Ես ոտաբոբիկ եմ քայլում,
Որ չմսի հողը...
ԺԴ
Կանայք գիտեն իրենց տաքացնել
մրսած քամիներով,
եւ դեղահաբերի պէս կուլ տալ
չասուած բառերը,
նրանք հանել են
խօստովանութեան հնամաշ շորերը
եւ հագել ազատութիւն՝
ձեռքերը տանելով դէպի արեւ...
այդ ո՞վ է լալիս
գիշերուայ լեզուի տակ դնելով
տխրութեան ջերմաչափը.

կան քաղաքներ,
որի պատուհանները միշտ բաց են,
որովհետեւ այնտեղ
կանայք մերկ են գնում մեռնելու...
ժԵ
Աւազներէն խաղալիքներ կը շինենք՝
մեր ձեռքերը անձեւ են
չքմեղանքի համար
ու մեզմէ կը փչէ տարօրինա՛կ եղանակ.
ինծմէ քայլ մը անդին
բռնութեան լեզուն կը ներծծէ
երկրին մարմինը,
իսկ մենք կը շարունակենք խաղալ
չարդարացուած երջանկութիւն...