Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՊԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ՇՈՒՇԻԻ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԱՑՈՒՄԸ

 

Ապագա սերունդների հիմնադրամը Ստեփանակերտում Շուշիի Կերպարվեստի թանգարանի վերաբացման աշխատանքներ է տանում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հիմնադրամի հասարակության կապերի հետ պատասխանատու Լուսինե Գասպարյանը՝ անդրադառնալով մշակույթի ոլորտում հիմնադրամի ծրագրերին:

- Ապագա սերունդների հինադրամը նախաձեռնել է նոր հավաքածուի հավաքագրում, վերաբացման տեխնիկական տարաբնույթ աշխատանքներ, ինչպես նաև նոր գեղանկարների ձեռքբերում,- ասաց Լուսինե Գասպարյանը:

 Նրա տեղեկատվությամբ՝ Հիմնադրամը, հավատարիմ մնալով իր կանոնադրությանն ու  հիմնադրի`պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի գաղափարներին, 2022թ.  իրականացրել է մարզամշակութային, գիտական և սոցիալական ծրագրեր, որոնց շրջանակներում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ:

- Հիմնադրամի միջոցներով մայրաքաղաքից առավել հեռու գտնվող 8 գյուղական համայնքների դպրոցներում բացվել և սպասարկվում են համակարգչային դասարաններ, որոնք նպաստում են գյուղաբնակ աշակերտների տեղեկատվական գիտելիքների զարգացմանն ու աշխարհայացքի ընդլայնմանը,-ասաց Լուսինե Գասպարյանը՝ նշելով, որ Հիմնադրամի աջակցությամբ Արցախի շրջկենտրոններում և համայնքներում պարբերաբար  կազմակերպվել են ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, որոնք խթանել են սահմանամերձ համայնքների երեխաների գեղարվեստական կրթության, գեղագիտական դաստիարակության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

Հաշվետու ժամանակահատվածում կարևորելով ապագա սերունդների առողջ և բարեկեցիկ ապրելակերպը՝ ԱՀ Ասկերանի շրջանի Խանցք համայնքում ժամանակակից մարզագույքով կահավորվել է մարզահրապարակ և կազմակերպվել դրա բացման հանդիսավոր արարողությունը: 

Լուսինե Գասպարյանի հաղորդմամբ՝ Արցախում սպորտի զարգացման և հանրահռչակման նպատակով հիմնադրամը դրամական աջակցություն է տրամադրել Արցախի խառը մենամարտերի ֆեդերացիային:

-Ֆինանսական միջոցներ են հատկացվել 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած  ֆեդերացիայի անդամ մարզիկին՝ ծանր վիրավորման հետևանքները վերականգնելու նպատակով,-ասաց պատասխանատուն՝ հավելելով, որ Հիմնադրամի սոցիալական  ծրագրերի շրջանակներում դրամական աջակցություն է ցուցաբերվել 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած հայրենյաց պաշտպաններին: 

Մեզ հետ զրույցում Լուսինե Գասպարյանը նաև նշեց, որ Հիմնադրամն ակտիվորեն համագործակցում է Արցախի պետական համալսարանի հետ:

-Ընթացիկ տարում համալսարանում բացվել է Պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան գիտական քննարկումների կաբինետ, որը կարևոր գիտական քննարկումների, դասախոսությունների և բանավեճերի հարթակ կլինի հանրության համար:

Համապատասխան մարզագույք է տրամադրվել համալսարանի ամառային ուսանողական ճամբարին:

-Հաշվետու ժամանակահատվածում հիմնադրամի կողմից կազմակերպվել են քննարկումներ, բաց դասախոսություններ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գրիգորի Գաբրիելյանցը Արցախի պետական համալսարանում հանդես է եկել «Հավասարակշռությունը բնության և հասարակության մեջ» թեմայով, ինչպես նաև Արցախի գործադիր մարմինների ղեկավարների համար կազմակերպված «Հանրային առաջնորդություն» խորագրով դասընթացներին ներկայացել է դասախոսությամբ, կիսվել առաջնորդության իր բազմամյա փորձով,-հավելեց Լուսինե Գասպարյանը: 

Հիմնադրամը դեկտեմբերի 29-ին ամանորյա տոնահանդես կկազմակերպի գյուղական համայնքների թվով 250 աշակերտի համար՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում:

Լուսինե Շադյան