Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՇՈՒՇԻԻՑ՝ ԳՅՈՒՄՐԻ

 

Հարցազրույց արձակագիր Լիլիթ Մկրտչյանի հետ
- Ձեր նա­խա­վեր­ջին՝ «10950 օր ժաժք» գր­քում, հե­տերկ­րա­շար­ժյան դժ­վա­րին կյան­քի նկա­րագ­րու­թյուն­ներ են, հի­շո­ղու­թյուն­ներ ու ապ­րում­ներ։ Տա­րի­ներ անց, 7 դեկ­տեմ­բե­րի ժա­մը 11։41, և Դուք՝ օր­վա մեջ, ժա­մա­ցույ­ցի ա­ռաջ։
- Մեր կյան­քում կան թվեր, որ դաջ­վում են հի­շո­ղու­թյան մեջ, ցա­վոք, ա­վե­լի շատ վատ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ ապ­րի­լի 24, սեպ­տեմ­բե­րի 27, նո­յեմ­բե­րի 9... Դեկ­տեմ­բե­րի 7- ը այդ սև թվե­րից մեկն է, նաև ժա­մա­ցույ­ցը, ո­րին ան­կախ քե­զա­նից հետևում ես ու հո­գոց հա­նում, երբ անց­նում է «վտան­գի ժա­մը»։
-Նա­խորդ զրույց­նե­րում նշել էիք, որ Գյում­րիում դեռ կան մար­դիկ, ո­րոնք շա­րու­նա­կում են ապ­րել վա­գոն-տնակ­նե­րում։ Տա­րի­նե­րի ըն­թաց­քում ինչ-որ բան փոխ­վո՞ւմ է, թե՞...
- Դեռ շա­տերն են ապ­րում տնակ­նե­րում, ա­վա՜ղ, դա ար­դեն հոգս չի հա­մար­վում։ Մեզ մոտ ըն­դուն­ված է գե­ղե­ցիկ փա­թե­թա­վո­րել մարդ­կա­յին դժ­վա­րու­թյուն­նե­րը և դժ­բախ­տու­թյուն­նե­րը։ Չնա­յած որ Գյում­րին սկ­սում է շն­չել ու կյան­քը ե­ռում է զբո­սաշր­ջիկ­նե­րի ժպիտ­նե­րի մեջ, բայց ող­բեր­գու­թյու­նը, ո­րը բո­լո­րի ըն­տա­նիք­նե­րում սև հուշ է դեռ, ստ­վե­րի պես ապ­րում է մեզ հետ, մեր տնե­րում։
-Ար­ցա­խյան 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո Գյում­րիում են հաս­տատ­վել նաև տե­ղա­հան­ված ար­ցախ­ցի­ներ, նաև մար­դիկ, ում Դուք ճա­նա­չում եք, ինչ­պե՞ս են ապ­րում նրանք։
- Գյում­րի են տե­ղա­փոխ­վել մեր թատ­րո­նի աշ­խա­տա­կից­նե­րից 3-ը, իսկ հիմ­նա­կա­նում վե­րաբ­նա­կիչ­նե­րը նո­րից հետ են վե­րա­դար­ձել։ Գյում­րին խա­սյա­թով նման է Շու­շիին, գու­ցե դա մի փոքր հեշ­տաց­նում է հա­մա­կերպ­վե­լը։
-Տա­րի­ներ ա­ռաջ Գյում­րիից տե­ղա­փոխ­վե­ցիք Ար­ցախ, բնա­կու­թյուն հաս­տա­տե­ցիք Շու­շիում։ Պա­տե­րազ­մից հե­տո կր­կին Գյում­րիում եք, դի­մա­նու՞մ եք։
-2014 թվա­կա­նին եմ Շու­շի տե­ղա­փոխ­վել՝ Մ. Խան­դա­մի­րյա­նի ան­վան պե­տա­կան թատ­րո­նի հրա­վե­րով։ Հար­մար­վե­լը երևի հան­ձն­վե­լու ա­ռա­ջին քայլն է։ Շու­շիի հան­ձն­մա­նը չեմ հար­մար­վում, ծնն­դա­վայր վե­րա­դառ­նա­լը միշտ էլ հեշտ է, բայց ոչ այս­քան կո­րուստ­նե­րով։
- Դուք ևս ա­ռանձ­նա­հա­տուկ ներդ­րում ու­նե­ցաք Շու­շիի Մ. Խան­դա­մի­րյա­նի ան­վան պե­տա­կան թատ­րո­նի կա­յաց­ման գոր­ծում։ Ձեր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը ևս բե­մադր­վե­ցին։ Թատ­րոնն այ­սօր էլ շա­րու­նա­կում է գոր­ծել, սա­կայն այլ կար­գա­վի­ճա­կով։ Շա­րու­նակ­վո՞ւմ է հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։ Ի՞նչ նո­րու­թյուն­ներ ու­նեք։
- Շա­րու­նա­կում եմ աշ­խա­տել Շու­շիի թատ­րո­նում։ Պա­տե­րազմն ինձ թատ­րո­նում նաև դե­րա­սան դարձ­րեց։ Քա­նի որ հի­մա թատ­րո­նը շր­ջիկ է և շատ ա­վե­լի դժ­վար է կազ­մա­կերպ­չա­կան աշ­խա­տանք­նե­րն իրականացնելը, կան ներ­կա­յա­ցում­ներ, որ­տեղ ես էլ եմ մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նում։ Պատ­վի խն­դիր է հի­մա պա­հել թատ­րո­նը, ո­րը Շու­շիինն է, դրա կարևո­րու­թյու­նը գու­ցե լիո­վին չեն հաս­կա­նում պատ­կան մար­մին­նե­րը, բայց թատ­րո­նի տնօ­րե­նի և աշ­խա­տա­կից­նե­րիս հս­տակ ո­րո­շումն է, որ Շու­շիի թատ­րո­նը «չենք հանձ­նի»։ Հյու­րա­խա­ղե­րի և ներ­կա­յա­ցում­նե­րի քա­նա­կով չենք զի­ջում գոր­ծող թատ­րոն­նե­րին։ Թատ­րոնն ա­մեն ինչ կորց­րեց պա­տե­րազ­մում, բայց կարճ ժա­մա­նա­կում վե­րա­կանգ­նել ենք տիկ­նի­կա­յին հինգ ներ­կա­յա­ցում։ Այ­սօր ար­դեն նոր ներ­կա­յա­ցում ենք բե­մադ­րում, ո­րը շու­տով կշր­ջի Ար­ցա­խում և ՀՀ քա­ղաք­նե­րում։
-Պա­տե­րազ­մից մեկ տա­րի անց Գյում­րիում կա­յա­ցավ Ձեր «Մայ­լից մայ­լա» գր­քի շնոր­հան­դե­սը, ո­րը նա­խա­տես­ված էր Շու­շիում անց­կաց­նե­լ։ Գր­քի բո­լոր պատմ­վածք­նե­րը Գյում­րիի մա­սին են։ Ի՞նչ գրել այ­սօր։
-Այ­սօր գրե­լը շատ հեշտ է, ա­մեն օ­րը է­մո­ցիա­նե­րի պիկ է, բայց մի տե­սակ կո­րել է գրե­լու ի­մաս­տը։

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ