Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԵՆՔ ՄԵՐ ՏԱՆՆ ԵՆՔ

 

«Նաիրի» ազգային ավանդական պարային խումբն Ամանորը դիմավորեց Արցախում: Այս անգամ եկել էին «Այսօր՝ հանուն վաղվա» նախագծի շրջանակներում:

-2022թ. դեկտեմբերի 10-ի երեկոյան Մարտակերտի շրջանի Վանք համայնքում էինք: Պայմանավորվածության համաձայն, նույն օրը հանդիպեցինք երեխաների հետ ու տրվեց եռօրյա վարպետաց դասերի մեկնարկը: Դեկտեմբերի 13-ին պետք է վերադառնայինք Երևան,-մեզ հետ զրույցում ասաց «Նաիրի» խմբի անդամ Արփինե Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ խմբի անդամների մոտ ընկճվածություն չկա: Դեռ Երևանում էին, երբ ադրբեջանցի «բնապահպանները» մեկ անգամ արդեն փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը. «Չէին բացառվում նման միջադեպերը: Մենք հոգեբանորեն պատրաստ էինք ցանկացած դժվարության: Չնայած մեր հարազատների անհանգստությանը՝ այստեղ մեզ հանգիստ ենք զգում: Արցախցիների կողքին ենք և միասին կհաղթահարենք այս դժվարությունը ևս: Արցախը երբեք չեմ պատկերացրել Հայաստանից անջատ: Սա մեր երկիրն է, մեր հողը և բոլորս Հայ ենք»:

Արփինեի խոսքով՝ այստեղ ծանոթ բոլոր մարդիկ արդեն հարազատ են և հաճախ են հյուրընկալվում նրանց օջախներում: Այս օրերին հասցրել են կրկին այցելել Վանքի և Կարմիր շուկայի  երեխաներին:

 -Առաջին անգամ Արցախ եմ եկել 2013-ին, եղել եմ գրեթե բոլոր տեսարժան վայրերում: Շրջափակումից առ այսօր հիմնականում Ստեփանակերտ քաղաքում ենք լինում, շաբաթ և կիրակի օրերին այցեր ենք կազմակերպում գյուղական բնակավայրեր: Սա նաև հրաշալի հնարավորություն էր շփվել,  ծանոթանալ արցախցիների հետ, տեսնել նրանց առօրյան ու ավելի մտերմանալ: Ամանորը նշեցինք Ստեփանակերտում, հյուրատանը, տարեհաց էինք պատրաստել մետաղադրամով: Մասնակցել ենք Սուրբ Պատարագին,-նշեց Արփինեն:

Արփինե Խաչատրյանը ՀՀ Արարատի մարզի Այգեզարդ բնակավայրից է: Համոզված է, որ ազգային պարը ճանապարհ է դեպի հայրենաճանաչություն: Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական կենտրոնի համահիմնադիրն է: Այս օրերին նրանց հնարավորություն է ընձեռվել հեռավար ձևաչափով համակարգել  իրենց աշխատանքները: «Նաիրի» ազգային ավանդական պարային խումբը ձևավորվել է 2016 թվականին: Հիմնադիրը պարուսույց Սոնա Գրիգորյանն է: Խմբի անդամները «Սինոփսիս Արմենիա» /Synopsys Armenia / ընկերության աշխատակիցներ են:

-«Նաիրի» խումբն արդեն երրորդ անգամ է Արցախում: Դեռևս 2022-ի ամռանը սեփական նախաձեռնությամբ  կրթամշակութային  ծրագրով ներկայացել ենք  Մարտակերտի շրջանի  Ծմակահող, Մարտունու շրջանի  Սոս և Կարմիր  շուկա  բնակավայրեր:  Իսկ արդեն աշնանը  «Այսօր՝ հանուն վաղվա»  նախագծի շրջանակներում  Մարտակերտում էինք: Մոտ 100 հոգուց բաղկացած խմբով էինք եկել` համերգային մեծ ծրագրով: Վարպետաց դասեր են կազմակերպվել Վանք համայնքում, Կարմիր շուկա և Սոս բնակավայրերում: Այս անգամ միայն «Նաիրի» պարային խումբն է եկել Արցախ՝ Վանք համայնքի երեխաների համար կազմակերպելու վարպետաց դասեր: Մեր խմբի առաքելությունը ազգային պարը «կենցաղ» վերադարձնելն է, մշակութային ակունքներն ամուր պահելը: Ի դեպ, «Նաիրի» խմբի հիմնադրման 6-ամյակն էլ նշեցինք Վանք համայնքում,-նշեց Արփինեն:

 Անի Մանգասարյան