Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՓԵՏՐՎԱՐԸ ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐՈՎ

Փետրվարին միմյանց շնորհավորելու  ևս  մի գեղեցիկ առիթ կա` Մայրենիի միջազգային օրը, որը նշվում է ամսույս 21-ին: Արցախյան շարժման դրդապատճառներից մեկն էլ արցախահայության մայրենի լեզվի ոտնահարումն է եղել: Եվ այսօր, երբ տոնում ենք Շարժման 25-ամյակը, որպես ձեռքբերում, նշում ենք նաև հայերենի՝ որպես պետական լեզվի հաղթանակը։ 
ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության կողմից հանրապետության ուսումնական հաստատություններում հայտարարվել էր հայերենի միամսյակ։ Տոնի շրջանակներում հանրակրթական դպրոցներում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, հանդեսներ։ Գլխավոր միջոցառումը փետրվարի 21-ին է՝ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում։ Միջոցառման ընթացքում կամփոփվեն միամսյակի արդյունքները, կլինեն պարգևատրումներ։ 
Լուսանկարում ներկայացված է Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան հ. 7 հիմնական դպրոցի 2-4-րդ դասարանների աշակերտների ուժերով կազմակերպված գրական-գեղարվեստական հանդեսը՝ ՙԻմ փառապանծ հայոց լեզու՚ վերտառությամբ։ Աշակերտների հնչեցրած գովքը առ մայրենի, հաստատումն է դարերից եկող և դեպի դարեր գնացող ալեհեր հայոց լեզվի անվախճան երթի։ 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ