Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ

SAM_1038.jpgԶինվոր՚ հասարակական կազմակերպությունների համագործակցության  համակարգող խորհրդի ջանքերով օրերս ԼՂՀ պաշտպանության  բանակի մի շարք զորամասեր այցելեցին հասարակական կազմակերպությունների մի խումբ պատասխանատուներ ու ներկայացուցիչներ։
Պաշտպանության բանակի գնդապետ Գրիգորի Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամասում հերթական այցելությունների մասին իր տպավորությունները մեզ հետ կիսեց  համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։ ՙԱյս անգամ  հստակ երևում են դրական տեղաշարժ, բարոյահոգեբանական վիճակի բարելավում,¬ ասաց Մ. Խաչատրյանը։¬ Եվ ամենից կարևոր հանգամանքը, որ  ես նկատեցի, այն է, որ զինվորն այսօր կիսվում է հրամանատարական կազմի հետ՚։ 
 Արցախյան ազատամարտին որդի և ամուսին նվիրած Մ. Խաչատրյանը, որը նաև բանակ-հասարակական կազմակերպություններ կապը համակարգող խորհրդի նախագահն է, գտնում է, որ այսօր համազգային իղձերի իրականացման ճանապարհին ոչ մեկը ձեռքերը ծալած չպետք է նստի, այլ պետք է ազգովին, միասնաբար սատար կանգնել Հայոց Տունն անսասան պահող Հայ  Զինվորին՝ ցուցաբերելով բարոյական աջակցություն։ alt
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Մ. Խաչատրյանն իր կազմակերպության ՙԶինվոր հայրենյաց՚ մեդալով պարգևատրեց զորամասի հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանին, իսկ ձեռքի ժամացույցներով՝ զորամասի հրամանատարի տեղակալներին և մի խումբ զինծառայողների։
Հարկ է նշել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին ոչ միայն զորամասերում տիրող կարգ ու կանոնից, այլ նաև զինվորների պատրաստականությունից, բարոյահոգեբանական բարձր հատկանիշներից։ 
Բանակ-հասարակական կազմակերպություններ կապը համակարգող խորհուրդն իր հետ Արցախ էր բերել համույթներ, որոնք իրենց բարձրարվեստ կատարումներով հաճելի րոպեներ պարգևեցին  հայրենյաց պաշտպաններին։
Բարձր գնահատելով խորհրդի գործունեությունը, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման, քաղաքացիական վերահսկողության շրջանակներում զինվորական ծառայությանն առնչվող պրոբլեմային հարցերի վերհանման, կառուցողական դիրքորոշման  համար ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը պատվոգրերով, ձեռքի ժամացույցներով և թանկարժեք նվերներով պարգևատրեց համակարգող խորհրդի մի խումբ ներկայացուցիչների, իսկ  Մ. Խաչատրյանին հանձնեց Պաշտպանության բանակի հուշամեդալ։