Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ՚ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

SAM_3531.jpgԱռհասարակ հայերիս, մանավանդ՝ արցախցիներիս մեջ, մի առանձնահատուկ պաշտամունք կա առ  գիրքը, գրականությունը։ Եվ պատահական չէ,  որ յուրաքանչյուր գրքի կամ պարբերականի լույսընծայումը վեր է ածվում տոնի։
Այս օրերին հերթական ուրախալի լուրն արձանագրվեց ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում. ընթերցողի դատին ներկայացվեցին ՙՆարեկ՚ հանդեսը և ՙԴպրատուն՚ գիտական հոդվածների ժողովածուն։ Վերջինիս շնորհանդեսը կայացավ օրերս։
ՙՆարեկ՚ հանդեսում և ՙԴպրատուն՚ ժողովածուում տեղ են գտել հետաքրքիր նյութեր, հոդվածներ, որոնք ուսանողների համար ունեն ուսուցողական նշանակություն և յուրօրինակ հայելի են համալսարանի  գիտակրթական, մշակութային կյանքն արտացոլելու հարցում։
ՙՆարեկ՚-ում զետեղված են պատմագիտական, իրավագիտական, գրականագիտական, լեզվաբանական հոդվածներ։ Առանձնահատուկ տեղ է հատկացված նաև բնագիտական առարկաներին։ 
ՙՀամաշխարհային պոեզիա՚ խորագրի ներքո ընթերցողին են ներկայացվել ականավոր չիլիական բանաստեղծ Պաբլո Ներուդայի բանաստեղծություններից, արձակից՝ 2013թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալիս Մանրոյի ՙՁմեռային քամի՚ պատմվածքը։
Հետաքրքիր հոդվածներ եւ տեղեկատվություններ կան բանաստեղծների, նշանավոր գործիչների կյանքի եւ գործունեության մասին։
ՙԴպրատուն՚ ժողովածուում հանդես են եկել գիտնականներ, ինչպես նաեւ գիտության ուղին ընտրած երիտասարդ դասախոսներ։
Տպագրված պարբերականների գնահատմամբ հանդես եկան համալսարանի դասախոսներ, ուսանողներ։ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Տաթև Սողոմոնյանը կարդաց իր նոր բանաստեղծություններից։ ՙԴպրատուն՚ գիտական  հոդվածների  ժողովածուի շուրջ խոսք ասաց մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Հարությունյանը։
Ռեկտորի օգնական, հանրապետության վաստակավոր մանկավարժ Անուշավան Պողոսյանն իր խոսքում  գնահատեց կատարված աշխատանքը։
ՙՆարեկ՚ հանդեսի ու ՙԴպրատուն՚ ժողովածուի մասին խոսք ասաց նաև համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ.Հակոբյանը.ՙԱյսօր մեր համալսարանի կյանքում հետաքրքիր օր է, որովետեւ մենք ծնունդ ենք տոնում՝ գրքի ծնունդ։ Յուրաքանչյուր  վայրկյան գեղեցիկ է իր բերած ծնունդով։  Եվ երեւի թե յուրաքանչյուր վայրկյան իր ծնունդն ունի։ Բայց երբ գրքի, գրականության, դպրության, լույսի  ծնունդ է, դա շատ հետաքրքիր է եւ ընդունելի։ Գիրքը սրբություն է, գրքի առջեւ պետք է խոնարհվել եւ միշտ բարձր պահել այն, որովհետեւ ամեն ինչ սկսվում է գրքից եւ տանում դեպի գիրքը՚։
 
Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ