[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐՈՂՆԵՐԸ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄՈՏ

Մուրացանյան օրերի շրջանակում Արցախի գրողները Հայաստանից եկած պատվիրակության հետ  եղան տարբեր զորամասերում (Հադրութ, Մարտակերտ, Մարտունի), հանդիպումներ ունեցան զինվորականության հետ։ Հանդիպում ¬ զրույցներն անցկացվեցին ՙՀայ զորականի կերպարը Մուրացանի ստեղծագործություններում՚ կարգախոսով։
ՙԵրբ գրողը հայտնվում է զինվորի կողքին, պարտավորեցնող է,¬ ասաց բանաստեղծ Վարդան Հակոբյանը։¬ Մեկ  անգամ ևս զգացինք, որ զինվորները, հատկապես առաջին գծում հերթապահողները, ոգեղեն խոսքի կարիք ունեն՚։ 
Իրենց  գործերից կարդացին Վարդան Հակոբյանը, Հրանտ Ալեքսանյանը, Ռոբերտ Եսայանը, Վիտալի Պետրոսյանը։ Զինվորների մեջ ևս կային ստեղծագործողներ, որոնք կարդացին իրենց բանաստեղծություններից։
Գեղարվեստական մասում հանդես եկավ ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը,  ասմունքելով հատվածներ Մուրացանի ՙԱռաքյալ՚¬ից և Խ. Աբովյանի ՙՎերք Հայաստանի՚¬ից։
Գրականություն¬հայրենիք¬զինվոր հասկացությունների շուրջ ելույթ ունեցան բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ  Նիկողոսյանը, գրականագետ Հասմիկ Հակոբյանը։
Խոսք եղավ այն մասին, որ նման հանդիպումները պիտի հաճախակի բնույթ կրեն, քանի որ դրանք փոխվստահություն են ներշնչում.  զինվորի առջև հանդես գալը վստահեցնում է, որ թիկունքում ևս  դիրքերն ամուր են։  
 
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ 
ՍԿՍՎԵԼ ԵՆ 
Մայիսի 31-ին ավարտվեց արցախյան բուհերի և ՀՀ պետական բուհերում Արցախին հատկացված տեղերի համար դիմորդների հայտագրումը: Ինչպես տեղեկացանք ԼՂՀ գնահատման և թեստավորման կենտրոնից, 1117 շրջանավարտներից միասնական և կենտրոնացված քննություններին հայտագրվել է 760 դիմորդ (26-ը նախորդ տարիների շրջանավարտներ են, 9-ը`զինծառայողներ): Կահավորվել է հինգ քննական կենտրոն՝ միասնական, 36 քննական կենտրոն` 9-րդ դասարանների ավարտական քննությունների համար: 
Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Լուսինե Ղարախանյանի տեղեկատվությամբ, Արցախի պետական համալսարան դիմել է 522 դիմորդ: Այս տարի ևս մրցույթի առումով առաջատար են տնտեսագիտության, իրավագիտության, անգլերենի, հայերենի, ռուսաց լեզվի, շինարարության բաժինները: Վատ է վիճակը քիմիա, ֆիզիկա մասնագիտություններում, չնայած մեկ միասնական քննությամբ ընդունվելու արտոնությանը: Նախատեսվածից զգալիորեն քիչ են ագրարային համալսարանի դիմորդները: 
Ոչ պետական բուհերից 8 դիմորդ ունի ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտը, մյուսները գրեթե չունեն:    
Մեծ է պահանջարկը ՀՀ բուհերի նկատմամբ. կա 123 դիմորդ: Նրանցից 33-ը Մ. Հերացու անվան բժշկական համալսարան է դիմել, որին հատկացված է 10 տեղ: Բարձր է մրցույթը նաև իրավագիտություն, միջազգային հարաբերություններ մասնագիտություններում, իսկ  մի քանի մասնագիտություններում կան թափուր տեղեր:        
Առաջին միասնական քննությունը հունիսի 3-ին է` կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաներից:     
 
ՙԱԱ՚