[ARM]     [RUS]     [ENG]

ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄՆ ԷՐ

    NinaMoskva.jpgՄայիսի վերջին տասնօրյակում Արցախի պետական երգչախումբը Նինա Գրիգորյանի ղեկավարությամբ գտնվում էր Մոսկվայում. նպատակը` հայ մեծանուն երգահան Կոմիտասի 145-ամյա հոբելյանին նվիրված համերգով մոսկովյան հանդիսատեսի առաջ ելույթ ունենալն  էր: 

Այն կայացավ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի Վերափոխման մայր տաճարի հոգևոր դահլիճում:  Այցից իր տպավորություններն է մեզ հետ կիսել երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Նինա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

 -Ինչպե՞ս է ծնվել հենց Մոսկվայում Կոմիտասի արվեստին նվիրված համերգ տալու մտահղացումը:
    - Գաղափարը ծնվել է վաղուց` Կոմիտասի 145-ամյակի տոնակատարության շրջանակներում նրա արվեստին նվիրված մի շարք համերգներ տալ և դրանք սկսել Մոսկվայից: Համերգը պետք է տեղի ունենար Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովի անվան դահլիճում: Քանի որ նախաձեռնողը ես էի« համերգի կազմակերպման հարցերով կոնսերվատորիայի ղեկավարության հետ բոլոր բանակցություններն էլ ես էի վարում: Մենք կազմեցինք պայմանագիր և ակտ« համաձայն որի դահլիճը պետք է մեզ տրամադրվեր սույն թվականի մայիսի քսանին: Ինչպես ասում են« ամեն ինչ պլանի համաձայն էր ընթանում: Աջակցելու խնդրանքով դիմեցի մեր հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին: Նա ըմբռնումով մոտեցավ խնդրանքին և խոստացավ օգնել: Մոսկվայում մենք հայտնվեցինք մի իրավիճակում« որի մասին ոչ ոք չէր էլ կարող ենթադրել: Տառացիորեն համերգի նախօրեին ինձ կանչեցին կոնսերվատորիա և կանգնեցրին պայմանագրի լուծարման փաստի առաջ: Ես եկել էի ԼՂՀ-ում Մոսկվայի ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանի հետ, ով ինձնից ոչ պակաս էր զարմացած այդ ամենով: Մեզ ներկայացված փաստարկները չէին համապատասխանում իրականությանը: Ինձ հայտնեցին« թե« իբր« ժամանակին չեմ վճարել դահլիճի վարձակալման դիմաց: Ես իսկույնևեթ ներկայացրի  վճարման բոլոր  փաստաթղթերը« որոնք հակառակն էին փաստում: Նույնիսկ եթե ժամանակին չէի մուծել վճարը (ինչպես իրենք են պնդում)« ապա ինչո՞ւ այդ մասին ինձ ավելի շուտ  չեն տեղեկացրել« երբ ես դեռ Ղարաբաղում էի: Ինչո՞ւ այդ մասին ես իմանում եմ համերգի նախօրեին:
   - Իսկ երբ  ցույց տվեցիք վճարման բոլոր անդորրագրերը« դա ինչ-որ բան չփոխե՞ց:
- Ոչ միայն չփոխեց: Մեր ներկայացուցիչը ձեռնարկեց բոլոր միջոցները խնդիրը հարթելու համար: Նա ասաց, որ պատրաստ է հենց այդ պահին վճարել վարձը« եթե այդ գումարը փոխանցված չէ նրանց հաշվին: Բայց մեզ կտրականապես մերժեցին: Ալբերտ Անդրյանը դիմեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին« ով անմիջապես զանգեց կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսանդր Սերգեևիչ Սոկոլովին և ©©© նա չպատասխանեց: Այսպես թե այնպես՝ զրույցը տեղի ունեցավ« բայց միայն ռեկտորի ներկայացուցչի հետ« ով խոստացավ մի քանի ժամվա ընթացքում պատասխան տալ: Դժբախտաբար« պատճառը զուտ քաղաքական էր: Պարոն Անդրյանն այդպես էլ ասաց« որ հաստատ գործին խառնվել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը: Ըստ երևույթին« նրանք կիրառում են նման պրակտիկա`խանգարել հայկական նախագծերի իրականացմանը: Կեսօրից հետո նրանք զանգեցին և հայտնեցին վերջնական մերժման մասին: Իսկ մեր ներկայացչությունում ինձ հայտնեցին« որ համերգը տեղի կունենա Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում:
- Եվ ինչպե՞ս անցավ համերգը:
- Համերգը մեծ հաջողություն ունեցավ: Բարեբախտաբար« մենք ժամանակ ունեինք նորից զանգելու բոլոր հրավիրյալներին: Դահլիճի ակուստիկան պարզապես գերազանց էր: Նման ակուստիկա չկա նույնիսկ Երևանի համերգային դահլիճներում: Միայն մեր եկեղեցիներում կա այդպիսի  հրաշալի  ակուստիկա: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր հնչում: Դահլիճը հոտնկայս էր  ծափահարում:
- Համերգում հնչեցին միայն Կոմիտասի՞ երգերը:
- Առաջին մասում մենք կատարեցինք Կոմիտասի երգերը« իսկ երկրորդում` ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ և մեկ ջազային կոմպոզիցիա: Ընդմիջմանը ելույթ ունեցան ՙԱրցախ՚ նորաստեղծ եռյակի երաժիշտները« որոնց ես հյուրախաղերի էի հրավիրել:Դա Արցախում քաջ հայտնի թավջութակահար Արմենակ Հակոբյանը« ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանը և դաշնակահար Դավիթ Բախշիյանն էին: Նրանք մեծ վարպետությամբ կատարեցին Անդրեյ Բաբաևի տրիոն« որն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
- Այն« որ ադրբեջանական դեսպանության մատը խառն էր« ակնհայտ է« քանի որ այդ` Ռախմանինովի անվան դահլիճում չկայացած համերգի մասին  անթաքույց չարախնդությամբ համացանցային պորտալներում գրում են հենց իրենք`ազերիները: Հրճվում են« չարախոսում: Բայց խոսքն այդ մասին չէ: Ստացվում է` Հայաստանի դեսպանությունն այդ իրավիճակում չկարողացավ ազդել  իրադարձությունների ընթացքի վրա:
- Ես կասեի` չհասցրեց: Եթե մենք նախապես իմանայինք« թե ինչ է մեզ սպասվում« ես ավելի քան համոզված  եմ« որ մեր դեսպանությունը թույլ չէր տա դեպքերի նման զարգացում: Ժամանակը չափազանց սուղ էր:
- Դուք բավական հաճախ եք մասնակցում Եվրոպայում անցկացվող մրցույթներին« փառատոներին: Հանդիպե՞լ եք այնտեղ նման իրավիճակի, և եթե այո« ապա ինչպե՞ս են դրանք լուծվել:
-Այո« մենք բավական հաճախ ենք հյուրախաղերով լինում Եվրոպայում: Նման իրավիճակի հետ այնտեղ չենք առնչվել: Նույնիսկ եթե կային ադրբեջանցիների կողմից  ինչ-որ հարցում մեզ խանգարելու փորձեր« ապա« որպես կանոն« նախագծի ղեկավարները« որին մենք մասնակցում էինք« թույլ չէին տալիս դա: Նման դեպք եղել էր Բարսելոնայում: Ադրբեջանական դեսպանությունը բողոք հայտնեց  Ստեփանակերտից երգչախմբի մասնակցության առիթով: Բայց դա ոչինչ չփոխեց: Ընդհակառակը« մեր անվանակարգում մենք ոսկե մեդալի արժանացանք:
   - Ի՞նչ եք կարծում« ձեզ կհաջողվի՞ հետ վերադարձնել նրանց հաշվին փոխանցված վարձակալման վճարը:
- Մենք հիմա զբաղվում ենք այդ հարցով: Խոստացել են վերադարձնել« բայց փողերը դեռևս չկան:
- Իսկ եթե չվերադարձնեն« ձեր կողմից կձեռնարկվե՞ն կոնկրետ քայլեր:
- Հուսով եմ` բանը չի հասնի դրան: Ամեն դեպքում« չեմ կարծում« որ Մոսկվայի կոնսերվատորիայի ղեկավարությունը կդիմի նման քայլի:
- Ասում են` չկա չարիք առանց բարիքի: Հնարավոր է« որ ճակատագրի նախախնամությունն է ձեզ հասցրել այդ հիասքանչ դահլիճը: Ինչպիսի՞ն են  ձեր տպավորությունները բուն համերգից:
- Ե՜վ մենք` երաժիշտներս« և՜ հանդիսատեսը մեծ բավականություն ստացանք համերգից: Համերգի ներկաները` մեր հայրենակիցները« ռուսներ« այլ ազգությունների  ներկայացուցիչներ« ծանոթացան Կոմիտասի ստեղծագործությունների և մեր կոլեկտիվի կատարողական մշակույթի հետ: Կարծում եմ՝ նրանք մեծ բավականություն  ստացան այն երաժշտությունից« որը հնչեց համերգի ընթացքում: Շատերն արտասվելու չափ հուզված էին: Հանդիսատեսին համակում էր և՜ բերկրանքը, և՜ թախիծը: Իմիջիայլոց« և՜ դահլիճը« և՜ ինքը՝ եկեղեցին, և՜ համալիրի մնացած բոլոր շինությունները կառուցված են բարձր ճաշակով« խնամքով: Ամեն ինչում զգացվում է համաչափություն« ներդաշնակություն: Ողջ եկեղեցական համալիրը կառուցված է հայկական միջնադարյան ճարտարապետության լավագույն ավանդույթներով: Իսկ ամենակարևորը` բոլոր դահլիճներում կա գերազանց ակուստիկա: Այնտեղ երգելը համակ հաճույք էր: Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը մեզ նվիրեց  հսկայական մի ծաղկեփունջ: Ելույթով հանդես եկավ Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը« ով շեշտեց նման համերգների կազմակերպման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Ես այն կարծիքին եմ« որ այդ համերգը պետք է հանդիսանա մի շարք համերգների սկիզբը« որոնց ծրագրում հարկ է ներառել Կոմիտասի ինչպես դասական« այնպես էլ ժամանակակից հայկական այլ երգահանների ստեղծագործություններ: Այդ նախադեպը մեզ համար լավ դաս պետք է դառնա© այսուհետ մեր երկրից դուրս և հատկապես Ռուսաստանում ծավալուն միջոցառումների պատրաստվելիս մենք կիմանանք` մեզ ինչպես պահել: Բուն հայկական երաժշտությունը հանրաճանաչ դարձնելու նպատակով մենք պետք է հաճախակի կազմակերպենք համերգներ Մոսկվայում« Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում և այդ համերգներին հրավիրենք որքան հնարավոր է շատ այլազգի ներկայացուցիչների` նրանց իսկական հայկական երաժշտությանը ծանոթացնելու համար: Հենց դա էր Մոսկվայում մեր առաջին և« հուսով եմ« ոչ վերջին համերգի նպատակը:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ