[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՆԲԱՎԱՐԱՐ՚-ՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ՙԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ՚ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայտնի են ս. թ. հունիսի 3-ին անցկացված ՙԿենսաբանություն՚, ՙԱշխարհագրություն՚, ՙԸնդհանուր պատմություն՚ առարկաների միասնական առաջին քննության արդյունքները։ 
ԼՂՀ ԳԹԿ տնօրեն Յու. Քարամյանի տեղեկատվությամբ՝ ամենաշատ մասնակիցները ՙԿենսաբանություն՚ առարկայից էին՝ 71 հոգի, որոնցից 43-ը (60%) ստացել է ՙանբավարար՚, 15 հոգի՝ ՙբավարար՚ (21%), 4-ը՝ ՙլավ՚ (6%),  9-ը`ՙգերազանց՚ (13%)։
Նա ցավալի համարեց դիմորդների կեսից ավելիի բացասական գնահատական ստանալը, որոնց գերակշիռ մասը բժշկական մասնագիտության դիմորդներ են, մանավանդ որ գրեթե բոլորը 2-3 տարի լրացուցիչ պարապել են։ 
ՙԱշխարհագրություն՚ և ՙԸնդհանուր պատմություն՚ առարկաների արդյունքները բավարար են։ Դրանք ընտրել են մանկավարժական մասնագիտությունների դիմորդները։
 
ՙԱԱ՚