[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

dyudo_1.jpgՁյուդոյի  հայաստանյան մրցաշար՝ նվիրված Թելման  Քոչարյանի հիշատակին
Հունիսի 18-19-ը Երևանի ՙԴինամո՚ մարզական հասարակական կազմակերպության համալիրում կայացավ ՀՀ-ում ձյուդո մարզաձևի հիմնադիր, ՀՀ վաստակավոր մարզիչ Թելման Քոչարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հանրապետական կարգի 15-րդ հուշամրցաշարը։
 Վարկանիշային այս մրցաշարին մասնակցեցին Հայաստանի, Արցախի, Վրաստանի 200 մարզիկներ։ 
Վաստակաշատ մարզչի մեծարմանը նվիրված հուշամրցաշարին Արցախից մասնակցում էր 11 ձյուդոիստ, որից 8-ը զբաղեցրել է մրցանակային տեղեր։ Ընդհանուր առմամբ, երեք տարիքային խմբերով մասնակցեցին 1997-1999թթ. ծնված պատանիներ` 81 և ավելի քաշային կարգով, 2000-2002թթ. ծնված դեռահասներ` 66 և ավելի քաշային կարգով ու 2003-2006թթ. ծնված դեռահասներ` 55 և ավելի քաշային կարգով։ Foto.JPG
Հուշամրցաշարի նպատակն էր բարձրացնել մարզիկների որակավորումը, մասսայականացնել ձյուդո մարզաձևը և այն զարգացնել Հայաստանում։ 
 Համառ պայքարից հետո արցախցի ձյուդոիստները ցուցաբերեցին բավականին լավ արդյունքներ։ Ունեցանք երկու չեմպիոն. 38կգ քաշային կարգում 1-ին հորիզոնականն զբաղեցրեց Աշոտ Մելքումյանը, իսկ 55 կգ քաշային կարգում` Աղվան Պետրոսյանը։  Մրցանակային երկրորդ տեղեր են զբաղեցրել Սևակ Սարգսյանը (42կգ) և Ռոբերտ Պողոսյանը (31կգ), իսկ 3-րդ տեղերը՝ Խորեն Աբրահամյանը (25կգ), Արմեն Հակոբյանը (46կգ, 1997-1999թթ. ծնված), Գևորգ Համբարձումյանը (46կգ, 2000-2002թթ ծնված)։ Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով ու հուշանվերներով։ 
ԼՂՀ ձյուդոյի մարզիչ Իվան Ազիզբեկյանը գոհ է իր սաների երևանյան արդյունքներից։ Ձյուդոիստները հանդես են եկել կազմակերպված,  ի մի բերելով իրենց ուժերը, կարողացել են  հասնել հաղթանակի։ Իսկ նման արդյունքներ ունենալուն խթանել է նախապատրաստական փուլը.  արցախցի ձյուդոիստները օրը երկու անգամ տեխնիկապես և ֆիզիկապես բավականին լարված պարապմունքներ էին ունեցել Ստեփանակերտում, որի պտուղներն ակներև էին։ Ուսումնամարզական հավաքներից ընտրված լավագույն ձյուդոիստներն արժանվույնս հանդես եկան Երևանում։ Ի. Ազիզբեկյանի պարզաբանմամբ՝  արցախցի մյուս ձյուդոիստները նույնպես լավ էին հանդես եկել, սակայն մի քիչ պակասեց տեխնիկական կոփվածությունը, ու, բացի այդ, տղաներն առաջին անգամ էին մասնակցում նման մրցաշարի։ Ընդհանրապես մարզիկները հաճախակի պետք է մասնակցեն մրցաշարերի, որպեսզի ձեռք բերեն մրցակցային փորձ,  կարողանան միջազգային առաջնություններին ևս հաջողությամբ հանդես գալ։ Այդ առումով Ի. Ազիզբեկյանը վճռականորեն է տրամադրված. ձյուդոիստների պարապմունքները կկազմակերպվեն անխափան, պարբերաբար ու ավելի ծանրաբեռնված։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ