[ARM]     [RUS]     [ENG]

ՆՐԱ ՀՐԱՇԱԼԻ ՁԱՅՆԸ ՀՆՉԵՑ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

0.jpgՆիժնի նովգորոդցի 12-ամյա հայ տաղանդավոր երգիչ Ֆելիքս Կարամյանը և նրա դասատու, աշխարհահռչակ իտալացի երգիչ Ռոբերտինո Լորետին, ինչպես տեղեկացնում էին զանազան լրատվամիջոցները, հունիսի 19-ին պետք է հանդես գային ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ բարեգործական համերգով: Ստեփանակերտցիները, անշուշտ, անհամբեր սպասում էին այդ հրաշք օրին: Այո, պատանի Լորետիի անմոռանալի հրաշագորժ ձայնը դեռ հնչում է շատ-շատերի ունկերում: 

Օրն այդ եկավ, պատանի տաղանդը՝ նույնպես։ Իսկ ահա, հռչակավոր դասատուն... չեկավ: Թե ինչու՝, ենթադրությունները հակասական էին: Համենայն դեպս, պաշտոնական նամակին նա պատասխանեց, որ անսպասելիորեն հիվանդացել է, երբ կազդուրվի և ժամանակը ների, անպայման կգա Արցախ: Հուսանք, որ այդ այցը ևս մի գեղեցիկ օր իրականություն կդառնա:

Վերադառնանք մեր պատանի երգչին, որն ՙԱրցախի ձայներ՚ նախագծի երգիչների հետ համատեղ համերգի ծանրությունը  տարավ իր ուսերին: Ինչպես միշտ, Ֆելիքս Կարամյանը կատարեց Ռոբերտինո Լորետիի երգացանկի իտալական ժողովրդական և հեղինակային հայտնի ու սիրված երգերից: Դահլիճը ջերմորեն ընդունեց պատանի երգչի ելույթը:
Համերգից հետո  տված հարցազրույցից իմացանք, որ Ֆելիքսը մինչև 9-ը տարեկանը չէր էլ մտածում բեմում երգելու մասին, թեկուզ ընտանիքում գրեթե բոլորն էլ երգում են` հայրը, տատիկը, պապիկը... Ձայնը հայտնաբերվեց 9 տարեկանում: Այդ ժամանակ ընտանիքն ապրում էր Իսպանիայում, որտեղ տեղափոխվել է Բաքվի հայտնի դեպքերից հետո: Իմիջիայլոց, տաղանդավոր մանուկը ծնվել է արդեն Իսպանիայում:  Ձայնի որակն ապշեցրել է բոլորին: Բարեկամներից մեկը, պատմում է հայրը` Ալեքսանդր Քարամյանը, հիշեց, որ Ֆելիքսի ձայնը նման է լեգենդար Ռոբերտինո Լորետիի ձայնին, և խորհուրդ տվեց երգել նրա երգացանկից: Փոքրիկ Ֆելիքսը սկսեց մասնակցել միջազգային զանազան մրցույթների ու արժանանալ մրցանակների: Այդ ընթացքում ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան` Նիժնի Նովգորոդ, որտեղ բնակվում էին գերդաստանի մյուս անդամներն իրենց ընտանիքներով: Այստեղ Ֆելիքսն ընդունվեց  երգչախմբային քոլեջ: Համացանցում զետեղված Ֆելիքսի ելույթները մաեստրո Լորետին հայտնաբերեց պատահական: Հրաշք-մանուկն իսկույն գրավեց նրա ուշադրությունը: Նա անմիջապես հրավիրեց  տղային  մասնակցել Կիևում կայանալիք իր համերգին, որտեղ Ֆելիքսին նվի
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ