Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԳԱՍԻՔ

1.jpgՍեպտեմբերի 26-ին մայրաքաղաքի պատկերասրահում տեղի ունեցավ երկար սպասված յուրատեսակ մի ցուցահանդես՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին նվիրված՝ ՙՓարաջանովի հետադարձ լույսը՚ խորագրով համահայկական մրցույթ-ցուցահանդեսի առաջին փուլը: 
Տեղեկացնենք` մրցույթ-ցուցահանդեսը կազմակերպվում է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության և մշակույթի մշտական  հանձնաժողովի կողմից իրականացվող համանուն ծրագրի շրջանակներում` պատանի նկարիչներին Փարաջանովի գեղագիտական աշխարհ ներգրավելու, նրա արվեստին մասնակից դարձնելու, աշխարհին փարաջանովական աչքերով նայելու, նյութին ազատ վերաբերվելու նպատակով: AVSHARYAN_GOAR.jpg
Այս գաղափարն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ մի խումբ պատանի նկարիչներ` Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի և Հարդրութի շրջանի Տողի արվեստի դպրոցի աշակերտները, մեկնեցին Երևան` այցելելու Ս. Փարաջանովի տուն-թանգարան, տեղում ծանոթանալու, ուսումնասիրելու նրա ստեղծագործությունները: Երեխաները, Երևանում մնալով մի քանի օր, հասցրել են ծանոթանալ ոչ միայն Փարաջանովի տուն-թանգարանի, այլև մայրաքաղաքի մյուս պատկերասրահների ցուցադրություններին: Տուն վերադառնալուց հետո նրանք պետք է որ նոր գործեր ստեղծեին` հետևելով փարաջանովյան ոճին:
Եվ այսպես, Ստեփանակերտի պատկերասրահում ցուցադրված էին մրցույթին մասնակից` Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի և Տողի արվեստի դպրոցի աշակերտների՝ վերջին երկու ամսում ստեղծած գործերը, որոնք կարելի է անվանել կոլաժներ` ըստ Փարաջանովի:ASRIYAN_ARTUR.jpg
Ի զարմանս բոլորի, երեխաների գործերն աչքի էին ընկնում հարուստ երևակայությամբ, վառվռուն ու խայտաբղետ գույների ներդաշնակությամբ, իսկ ամենակարևորը՝  նյութին ազատ վերաբերվելու ունակությամբ: Այնպես որ, Երևանից ժամանած հանձնաժողովի անդամները դժվար կացության մեջ հայտվնեցին: Նրանք պետք է ընտրեին 5 գործ, բայց ընտրեցին 7-ը: ՙՄենք շատ դժվար կացության մեջ էինք, որովհետև ընտրությունը շատ մեծ էր: Ի սկզբանե պետք է ընտրեինք 5 հոգու աշխատանք, բայց  ընտրեցինք յոթը: Մեզանից լիներ, շատ ավելին կընտրեինք, բայց ցուցահանդեսը պետք է ունենա իր  հստակ  ձևաչափը՚,- ասաց հանձնաժողովի նախագահ՝ երգչուհի, նկարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը: 
Հանձնաժողովի որոշմամբ, երկրորդ` հանրապետական փուլում մասնակցելու իրավունք ստացան Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի աշակերտներ Մարթա Խաչատրյանը (ՙՍտորջրյա աշխարհ՚), Սյուզաննա Բաղդասարյանը (ՙԼուսանկարչի հուշերով՚), Դիանա Բալայանը (ՙԴաշտային ծաղիկներ՚), Գոհար Ավշարյանը (ՙԳյուղական մոտիվներ՚), Տողի արվեստի դպրոցի սաներից Ամալյա Ստեփանյանը (ՙԿարմիր նժույգներ՚), Արթուր Ասրյանը  (ՙՓարաջանովի պորտրետը՚), Մարատ Ղազարյանը (ՙՏիկնիկներով կոլաժ՚): Շուշան Պետրոսյանը շնորհավորեց բոլորին և մաղթեց ստեղծագործական նոր հաջողություններ: Հանձնաժողովի նախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց երեխաների ուսուցիչներին, հատկապես Տողի արվեստի դպրոցի նկարչության ուսուցիչ, նկարիչ-քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանին` երեխաների հետ ճիշտ աշխատելու համար: Գումար հայթայթելու դեպքում, իրազեկեց Շուշան Պետրոսյանը, կկազմվի և տպագրության կհանձնվի կատալոգ` մրցույթի բոլոր մասնակիցների գործերի ընդգրկմամբ: SUZANA_BAGDASARYAN.jpg
Նշենք, որ մրցույթին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերում գործող ստեղծագործական կենտրոնների և արվեստի դպրոցների աշակերտները, որոնց լավագույն գործերը նույնպես կընտրվեն տեղերում: Երկրորդ` հանրապետական փուլը կանցկացվի Երևանում` Ազգային ժողովի դահլիճում, լավագույն աշխատանքները կարժանանան պարգևների:GAZARYA_MARAT.jpg
Ցուցահանդեսին ներկա էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Երեխաներին շնորհավորելով այսպիսի ցուցահանդեսի մասնակցելու կապակցությամբ, նախարարը կարևորեց նման միջոցառումներ հաճախակի անցկացնելը: Դրանք անհրաժեշտ են մեր երեխաներին` երևակայական հարուստ աշխարհ ձեռք բերելու, իրենց ներքնաշխարհը վառ արտահայտելու համար, ասաց Ն. Աղաբալյանը և հավաստիացրեց, որ նախարարությունը միշտ պատրաստակամ է սատարելու նման միջոցառումները:
Անշուշտ, այս ցուցահանդեսի ամենաերջանիկները մասնակից երեխաներն էին, որոնց ուրախությանը չափ ու սահման չկար: Ինչպես նրանք խոստովանեցին, նախ` Փարաջանովի տուն-թանգարանն էր բացահայտություն նրանց համար, և, երկրորդը` շատ մեծ տպավորություն և մեծ ներշնչանք թողեց այն` անսովոր այդ եղանակով աշխատելու, նյութի հետ ազատ հարաբերվելու:
ՙՄեծ տպավորության տակ ենք հիմա,- ասաց հանձնաժողովի անդամ, արցախցի նկարիչ Արմեն Ղուկասյանը:- Ասում եմ դա ոչ միայն որպես հանձնաժողովի անդամ, այլև որպես դիտորդ` բավականին մեծ հաճույք եմ ստացել երեխաների աշխատանքներից: Ցանկալի է, որ այս ավանդույթը շարունակվի` այսօր Փարաջանովի հետ, վաղը` մեկ այլ մեծ ստեղծագործի հետ կապված: Եվ այսպես շարունակվի, որպեսզի երեխաների մեջ ստեղծագործական այդ ոգևորությունը չմարի՚։ 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ