Logo
Print this page

ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

51.jpgԱրցախի պետական համալսարանի 45-ամյակի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում հրավիրվել է միջբուհական ուսանողական գիտաժողով, որին մասնակցել են ինչպես մայր բուհի, այնպես էլ Վանձորի պետական համալսարանի սաները։ 
Բացման արարողությանը համալսարանի ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքերի գծով պրոռեկտոր Վիտալի  Յարամիշյանը կարևորեց ուսանողական գիտական միջոցառումների անցկացումը։
Նրա խոսքով ուսանողներն իրենց կյանքի իմաստը պետք է դարձնեն գիտությամբ զբաղվելը, որպեսզի մեր երկիրը ի վերջո կարողանա արագացնել այն ընթացքը, որը տանում է դեպի Արցախի ճանաչում, հզորացում, դեպի առաջադիմություն։
Վանաձորի պետհամալսարանի պատվիրակության ղեկավար  Լիլիթ Պետրոսյանը գիտաժողովի կաայցումը խաղաղության խորհրդանիշներից է համարում։Նա ուսանողական գիտաժողովի մասնակիցներին մի մաղթանք ուներ` խաղաղություն, քանի որ հայ ժողովուրդը խաղաղության պայմաններում հայ ժողովուրդը միշտ ստեղծագործ էեղելև կարողացել է Աշխարհին ներկայանալբազմաթիվ հաջողություններով։ 
Բացման արարողությունից հետո նիստի մասնակիցները մի քանի զեկուցումներ լսեցին, ապա գիտաժողովն աշխատանքները շարունակեց հինգ մասնախմբերում։ Հնչեց ավելի քան 30 զեկուցում`ռուսաց և օտար լեզուների, պատմության, կենսաբանության, մանկավարժության և հոգեբանության, տնտեսագիտության, իրավագիտության և լրագրության մասնախմբերում։ Ի դեպ, մասնախմբերից մեկի աշխատանքն ամբողջությամբ նվիրված էր Համո  Սահյանի հարյուրամյակին։ 
 
Լուսինե ԱՎԱՆԵՍՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.