Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1

[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԱՃՈՒՄՆ Է

336.jpgԼույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի ՙՀայաստանի երրորդ հանրապետության պատմություն՚ գիրքը։  Մենագրությունում քննարկվում են Հայաստանում անկախ պետականության հաստատման և ամրապնդման գործընթացը, սոցիալ-տնտեսական վերափոխումների և հասարակական-քաղաքական կյանքի, արտաքին քաղաքականության ավելի քան երկու տասնամյակի ամբողջական պատմությունը, արխիվայն փաստերի և վիճակագրական տվյալների հիման վրա կատարվում է պատմաքննական վերլուծություն։ 
Առաջին անգամ  փորձ է արվում գիտականորեն ներկայացնել հայկական անկախ երկու հանրապետությունների՝ Հայաստանի երրորդ հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական-քաղաքական ու սոցիալ-տնտեսական ոլորտի ձեռքբերումները, բացթողումներն ու թերությունները։ 
Շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին ԼՂՀ ԱԺ գրադարանում։ Ներկա էին ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, պատմաբաններ, ուսանողներ։ Միջոցառումը վարում էր և բացման խոսքով հանդես եկավ ԱԺ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը։
Անդրադառնալով բովանդակությանը՝ Ա. Սարգսյանը նշեց, որ այն իրոք հետաքրքիր գիրք է, հետաքրքիր նաև այն առումով, որ հայոց նորօրյա ժամանակաշրջանի վերաբերյալ գրքերում անդրադառնում են այս կամ այն երևույթներին, բայց, ընդհանուր առմամբ, համակարգված վերլուծական  Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքականության վերաբերյալ հրապարակի վրա քիչ գրքեր կան։ Այդ քչերից մեկն էլ շնորհանդեսում ներկայացված գիրքն է։
ՙՊատմությունը կերտվում է ապագայի համար։ Եվ առանձնապես Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքականությունից մեծ դասեր ունենք քաղելու, ուստի շնորհակալ ենք հեղինակին առաջին ամբողջական փորձի համար՚,- ասաց Ա. Սարգսյանը։
ԱրՊՀ դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանի գնահատմամբ՝ մենագրությունն առաջին հայացքից թվում է, թե պիտի ստեղծվեր դյուրությամբ, որովհետև նյութը ձեռքի տակ է, իրադարձությունները հեղինակի աչքի առաջ են տեղի ունեցել, և կարելի է այդ ամենը հեշտ ու հանգիստ շարադրել։ Բայց, ինչպես և հեղինակն է նկատել իր գրքի մեջ, դա բավականին  դժվար գործընթաց է, որովհետև իրադարձությունների մասնակիցների մեծ մասը շարունակում է պաշտոնավարել, և քաղաքացիական կեցվածք պետք է ունենալ՝ այդ ամենը անաչառ ու սկզբունքայնորեն ներկայացնելու հասարակությանը։ 
Լավ ճանաչելով Է. Մինասյանին՝ Վ. Բալայանը նշեց, որ նրա մեջ ամբարված են ոչ միայն սկզբունքայնությունը, գիտական մտածելակերպը, այլև միաժամանակ նաև մարդկային վեհ  գծեր։ Նրա կարծիքով՝ Է. Մինասյանին հաջողվել է ըստ էության շարադրել 20 տարիների պատմությունը։ Ըստ բանախոսի՝ գիրքը սկզբից մինչև վերջ առլեցուն է հայրենասիրությամբ, ինչը բխում է հեղինակի էությունից, երկրի նկատմամբ նրա պատասխանատվությունից։ Գրքում անդրադարձ է կատարվել  հասարակությանը հուզող բոլոր հարցերին՝ արցախյան հարց, ազգային բանակի ստեղծում, երկրի ներքաղաքական իրավիճակ, Սփյուռք, սոցիալ-տնտեսական, մշակութային հիմնահարցեր և մի շարք այլ ցավոտ հարցեր, ինչը, բանախոսի կարծիքով, արժանի է գովեստի ու շնորհակալության։
ԱրՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արարատ Վարդանյանը գրքի հեղինակին ներկայացրեց որպես անվանի գիտնականի, ով մեծ ճանաչում ունի Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, և ում աշխատությունների հանդեպ մեծ հետաքրքրություն կա։ Անդրադառնալով աշխատությանը՝ Ա. Վարդանյանը նշեց, որ գրքով փորձ է արվում լրացնել մերօրյա պատմության մասին ամփոփ աշխատություն ունենալու բացը։ Արխիվային հարուստ նյութերի հիման վրա ստեղծված մենագրությունը բաղկացած է յոթ գլուխներից, իսկ երկու գլուխը լրիվությամբ նվիրված է Արցախին։ Ըստ Ա. Վարդանյանի՝ գիրքը երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է և մեծ օգնություն է Հայաստանի նորագույն պատմության, մասնավորապես Հայաստանի Հանրապետության ու Արցախի ազատագրական պայքարի հարցերով զբաղվող մասնագետների, միջազգայնագետների, ուսանողների և ընթերցող լայն հանրության համար։ Այն գիտականորեն հիմնավորված աշխատություն է, նշանակալի ներդրում հայոց նորագույն պատմագրության մեջ։
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանի կարծիքով՝ ականատես ենք մի կարևոր երևույթի, երբ տեղի է ունենում հայոց նորագույն պատմության գրքի շնորհանդեսը և այն էլ Արցախի խորհրդարանում։ 
Գրքում իր ուրույն տեղն ունի ԼՂՀ պատմությունը, որը ևս մեկ փաստարկ է, որ մարտահրավերներին դիմակայելու ենք Հայաստան-Արցախ  միասնական ջանքերով։ Մ. Հարությունյանի կողմից նշվեց նաև, որ գրքի վերաբերյալ տպագրության է պատրաստվում մասնագիտական գրախոսություն, որը կհրապարակվի գիտական ամսագրերից մեկում, որտեղ մասնագիտորեն կքննվեն գրքի և՜ գիտական արժեքը, և՜ գիտական նորույթն ու մոտեցումները, ինչու չէ, նաև  թերությունները։ Ըստ բանախոսի՝ գիրքը հեղինակի կողմից խիզախում է, կատարվել է հսկայածավալ, շնորհակալ աշխատանք, որը խթան է հանդիսանալու նոր աշխատությունների ծննդին, նաև սեղանի գիրք է հանդիսանալու ուսանողության համար, քանզի այսօր  հրապարակի վրա չկա մի ամփոփ աշխատություն, որից կարող են օգտվել ուսանողները։
Գրքի հեղինակը նախ շնորհակալություն հայտնեց շնորհանդեսի կազմակերպիչներին ու մասնակիցներին ջերմ ու անկեղծ խոսքերի, հնչեցրած գնահատականների համար, ապա նշեց, որ իր հեղինակած գիրքը վերջին խոսք չէ, կլինեն թերություններ, անճշտություններ, անհրաժեշտ է քննարկել, ճշտումներ կատարել և, ի վերջո, վերահրատարակել։
Ըստ հեղինակի՝ Արցախի Հանրապետությունը մեր անկախության համար պայքարի ամենամեծ նվաճումն ու ձեռքբերումն է։ ՙԱրցախի Հանրապետության պատմությունը, սկսած Շարժումից, Ազատագրական պայքարի նոր փուլից, գնահատել եմ և գտնում եմ, որ դա, իրոք, առանձին ուսումնասիրության թեմա է, առարկա է,- ասաց նա։- Մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի մեջ Արցախը միշտ էլ իր դերն ու նշանակությունն է ունեցել, ունեցել է դարերի ընթացքում և հատկապես վերակառուցման շրջանում։ Ես գրքում չէի կարող չնշել, որ արցախցին առավել ակտիվորեն սկսեց պայքարել Ադրբեջանի հայավեր քաղաքականության դեմ՚։
Վերջում Է. Մինասյանը խոսեց նաև թերությունների ու դրանց շտկումների անհրաժեշտության մասին։
Միջոցառման ավարտին շնորհանդեսի մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին հեղինակին, քննարկվեցին նաև գրքում տեղ գտած որոշ անճշտություններ, մասնավորապես Արցախի մայր բուհին վերաբերող։
 
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ