Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԿԱՅԱՑՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ 25 ՏԱՐԻՆԵՐ

IMG_5194.jpgԵրևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը 25 տարեկան է: Դեկտեմբերի 5-ին այստեղ տոնակատարություն էր:

 Ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, հյուրեր Հայաստանից, դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ, վաստակաշատ մանկավարժներ, նրանք, ովքեր ինչ-որ առնչություն են ունեցել  այս կրթօջախի հետ:

Հանդիսության մասնակիցները  հնարավորություն ունեցան  դպրոցի  քառորդդարյա ուղուն ծանոթանալ նախ` կրթօջախի նախասրահում տեղադրված վահանակներից, որոնցում ամփոփված լուսանկարները շատ բան են հուշում: Իսկ հիշելու շատ բան ունեն այստեղ, որը ներկայացրին  ինչպես դպրոցի քառորդդարյա ուղու մասին պատմող տեսաֆիլմը, այնպես էլ ելույթ ունեցողները: 35.jpg
Դպրոցն Արցախյան շարժման ծնունդ է, 1988թ. սկսված ազգային մեծ զարթոնքի գաղափարական պայքարի մի յուրատեսակ  հաղթանակի արգասիք` Արցախը մայր Հայաստանին կապելու ճակատում: Ազգային գաղափարներով տոգորված յուրաքանչյուր ոք ցանկանում էր ինչ-որ բան անել Արցախի համար, և Երևանի ֆիզմաթ մայր դպրոցի  տնօրեն, ծնունդով արցախցի Գեորգի Առուշանյանի  և ԼՂ մարզժողկրթբաժվար Վիգեն Հայրապետյանի նախաձեռնությունը սիրով վավերացրեց Հայաստանի լուսավորության նախարար Սեմյոն Հախումյանը: 1989-1990 ուսումնական տարում Ստեփանակերտում սկսեց  գործել Երևանի  ֆիզմաթ դպրոցի մասնաճյուղը`  96 աշակերտի ընդգրկմամբ: Կազմակերպական բոլոր աշխատանքները դրված էին  տնօրենի պաշտոնը ստանձնած  Գեորգի Սահակյանի վրա, որը, թողնելով Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում դասախոսական աշխատանքը, լծվեց  Արցախում իր տեսակի մեջ առաջին դպրոցի ձևավորմանը: Մասնաճյուղի նպատակն է ֆիզիկամաթեմատիկական առարկաների նկատմամբ սեր ու հակումներ ունեցող երեխաների համար կազմակերպել պետական ծրագրերին համապատասխան խորացված ուսուցում, ապահովել Արցախի գիտական ներուժը բնական գիտությունների բնագավառում: Դժվարությունները բազում էին` շենքային, գույքային, բայց ամենակարևորը կադրերի խնդիրն էր: Ինչպես խոստովանում է առաջին տնօրենը, իրեն օգնեց այն հանգամանքը, որ այդ ժամանակ   դասավանդելով մանկավարժական ինստիտուտում` շատ լավ գիտեր, թե  շրջանավարտներից ովքեր կարող էին դառնալ մանկավարժ, և նրանց բերեց ֆիզմաթ դպրոց: Ոչ պակաս էին շենքային խնդիրները. դպրոցը ստիպված էր մի քանի անգամ տեղը փոխել: 
 Արցախյան պատերազմի տարիներին ինչպես բոլոր կրթօջախների, այնպես էլ ֆիզմաթի տղամարդ ուսուցիչները դասամատյանը փոխարինեցին զենքով, մեկնեցին ռազմի դաշտ: Նրանցից մաթեմատիկայի երիտասարդ ուսուցիչ, հրետանու բրիգադի հրամանատար Սամվել Սաֆարյանը զոհվեց, ինչպես նաև դպրոցի երկու շրջանավարտներ` Դավիթ Հակոբյանը և Արթուր Բաբայանը:  Պատերազմի տարիներին չընդհատվեցին դպրոցի պարապմունքները: Ուսուցիչները հիշում են, թե   ինչպես էին աշակերտները դասագրքերի հետ դպրոց բերում մեկական փայտ, որը հերիքում էր 2-3 դասաժամ: Սակայն վաղուց հանգած վառարանների շուրջ  ուսումնատենչ երեխաները շարունակում էին պարապել սպասված դասաժամերը: Այդ տարիներին ձեռք մեկնեցին ԱրՊՀ մի շարք դասախոսներ, ճանաչված ուսուցիչներ: Ավաղ, նրանցից շատերն այսօր չկան, մյուսներն էլ  անցել են   վաստակած հանգստի` իրենց մանկավարժական ձիրքը, փորձը փոխանցելով երիտասարդ սերնդին, ուղեցույց հանդիսացել նրանց համար: 
Զինադադարից հետո  դպրոցը համալրվեց պատերազմից վերադարձած ուսուցիչներով: Նրանցից  ֆիզիկայի  ուսուցիչ Վիտալի Գաբրիելյանը հետագայում ստանձնեց դպրոցի ղեկավարումը: 
1999-2014 թվականները դպրոցի վերածննդի տարիներ կարելի է համարել: 1999թ. ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից արգենտինահայ համայնքի միջոցների հաշվին կառուցվեց  կրթօջախի ներկայիս շենքը` բոլոր հարմարություններով։
69.jpgԱրդեն  5-րդ ուսումնական տարին է՝ դպրոցը ղեկավարում է մաթեմատիկայի վաստակաշատ ուսուցիչ Սուսաննա Ներսեսյանը: Կարճ ժամանակահատվածում նրան հաջողվել է մանկավարժական կոլեկտիվին համախմբել մեկ գաղափարի շուրջ` աշխատել բոլորանվեր, կրթական բարեփոխումների ծրագրին նոր որակ հաղորդելու նպատակով, և գոհունակությամբ է նշում, որ կոլեկտիվի նվիրական աշխատանքի շնորհիվ դպրոցն այս վերջին տարիներին հասել է շոշափելի հաջողությունների: Այդ են վկայում դպրոցականների առարկայական օլիմպիադաներում, տարաբնույթ մրցույթներում ունեցած հաջողությունները, նաև՝ հասարակության լայն շրջանակների կարծիքը   դպրոցի մասին: Տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց  բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով իրենց ներդրումն են ունեցել դպրոցի կայացման ու զարգացման ճանապարհին.   Երևանի ֆիզմաթ  դպրոցի ղեկավարությանը` մասնաճյուղի խնդիրները  միշտ ուշադրության կենտրոնում պահելու,  նախկին տնօրեններին և մանկավարժական կոլեկտիվին` իրենց առաքելությունը  պատվով  կատարելու համար: Երևանի  մայր դպրոցի աշակերտների փայլուն ելույթները, հաջողությունները միջազգային օլիմպիադաներում ոգևորում են Ստեփանակերտի ֆիզմաթցիներին` դառնալով նրանց համար  հաջողության նշաձող, խոստովանեց տնօրենը:  Այդ իսկ առումով գերխնդիր են համարում և երազում ունենալ միջազգային օլիմպիադայի  մասնակից:  Տոնական օրը  տնօրենը չշրջանցեց նաև դպրոցի խնդիրները: Դրանցից ամենամեծը կրթօջախի հիմնանորոգումն է, որը չի արվել  այն շահագործման հանձնելուց ի վեր: 
Դպրոցն անցած 25 տարիների ընթացքում տվել է շուրջ 900 շրջանավարտներ, որոնցից 24-ն ավարտել են մեդալով: Նրանք այսօր տնտեսության, մշակույթի, գիտության,  ռազմական, հասարակական, քաղաքական բնագավառների առաջավորներ են: Դպրոցի առաջին և մեդալակիր շրջանավարտներից է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Նա շնորհավորեց հարազատ կրթօջախի հոբելյանը`  ջերմ խոսքերով հիշելով իր բոլոր ուսուցիչներին և շնորհակալություն հայտնելով նրանց` տված գիտելիքների համար, որոնք նպաստել են կյանքում իր առաջխաղացմանը: Նա հորդորեց դպրոցի տնօրինությանը, մանկավարժական և աշակերտական կոլեկտիվներին` շարունակել առաջընթաց գծել, հասնել նորանոր հաջողությունների, և միջազգային բնագծեր նվաճելը հեռու չի լինի:  Կառաավարության ղեկավարը ԼՂՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրեց դպրոցի մի խումբ ուսուցիչների: 
Շնորհավորանքի խոսք ասաց Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը` ասելով, որ երրորդ տնօրենի օրոք դպրոցը պատանությունից  անցել է հասունության և  թևակոխել զարգացման փուլ: Նա ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի անունից   դպրոցի մանկավարժական կոլեկտիվին հանձնեց  պատվոգիր, իսկ իր կողմից` էլեկտրոնային գրատախտակ` դպրոցին և պատվոգրեր` մի խումբ ուսուցիչների: 
ԼՂՀ կրթության և գիտության նախարար Ս. Ասրյանը, շնորհավորելով դպրոցի հոբելյանը, ասաց, որ այն տոն է ամբողջ կրթական համակարգի համար, քանզի նրա հաջողությունները բոլորինն են: Նա առանձնապես  ընդգծեց  դպրոցի  վերջին երեք տարվա ձեռքբերումներն առարկայական օլիմպիադաներում և Երևանի ֆիզմաթ դպրոցի տնօրենի ուշադրությունը հրավիրեց ավելի նպաստավոր միջավայր ստեղծելուն՝ արցախյան հողի բնատուր գենը աշակերտների մեջ  արթնացնելու և ավելի մեծ ձեռքբերումների հասնելու համար: Նախարարը մանկավարժական կոլեկտիվին պարգևատրեց պատվոգրով:
Իրենց սրտի խոսքն ասացին նաև դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ:  
25-ամյակի առթիվ դպրոցը հանդես էր եկել հետաքրքիր նախաձեռնությամբ:  Ստեփանակերտի  կրթօջախների միջև անցկացրել է  օլիմպիադա ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից, որոնց հաղթողները պարգևատրվեցին տոնական միջոցառման ժամանակ:
Այսօր ֆիզմաթ դպրոցում սովորում է 300 աշակերտ, որոնք, խորանալով  բնագիտամաթեմատիկական ուղղությամբ, նաև համակողմանի գիտելիքներ են ստանում մյուս առարկաներից, ինչը դրսևորվեց նաև հանդիսության ժամանակ սաների ներկայացրած ասմունքով, երգ ու պարով:  
Գիտելիքը հզոր ուժ է, գիտելիքներով զինված մարդն՝ անպարտելի: Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցն արդեն 25 տարի է` առաջնորդվում է այս ազնիվ գաղափարով և մեծ պատասխանատվությամբ իրականացնում մատաղ սերնդի դաստիարակությունն ու կրթությունը, լիիրավ մարդու և քաղաքացու կերտումը, գիտության անդաստանների նվաճումը: 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ